«Փրկության հրեշտակ»՝ այսպես էին անվանում Հովհաննես Էսքիջյանին՝ մեր այն հայրենակցին, որը 1915 թ-ին, հաղթահարելով մի շարք խնդիրներ ու սպառնալիքներ, ջանք չէր խնայում օգնության ձեռք մեկնել Եղեռնից փրկված հայ մանուկներին: Էսքիջյանի մասին պատմող համանուն ներկայացման առաջնախաղը կայացավ երեկ՝ մարտի 24-ին, Պետական կամերային երաժշտական թատրոնում:
Ռեժիսոր Նունե Աբրահամյանի ներկայացումն այն մասին է, թե ինչպես Հովհաննես Էսքիջյանը Գարլըքի եւ Հալեպի երկաթգծի կայարաններից, մեկ երեխայի դիմաց մեկ ոսկի վճարելով, առնում էր հայ որբերին, թաքցնում իր տանը, ապա ապաստարաններ գտնում նրանց համար: Գլխավոր հերոսին ներկայացման մեջ մարնավորում է դերասան Սմբատ Ստեփանյանը, որը գտնում է՝ նման գործերն ամեն անգամ ավելի ամուր են կապում հայերին իրենց հողին.
«Ներկայացումն ավելի շատ վավերագրումն է այն ամենի, ինչ տեղի է ունեցել 1915 թ-ին եւ դրանից հետո: Ինձ եւ ոչ միայն ինձ համար, կարծում եմ՝ այս գործի կարեւորությունն այն է, որ, ցավոք, նույնիսկ, 100 տարի անց ոչինչ չի փոխվել, նույն ձեռագրերը շարունակվում են եւ դրանք ունեն ջարդելու, կոտրելու, արմատից կտրելու խնդիր, որը, բարեբախտաբար, չի ստացվել ու չի ստացվելու: Նմանտիպ գործերը ցանկացած ժամանակահատվածում կարեւոր են, որպեսզի մենք երբեք չմոռանանք եւ լրջորեն մոտենանք այն խնդիրներին, որոնք եղել են ու դեռ կան: Երբ մոռանում ես անցյալը, կտրվում ես քո արմատից ու հողից, իսկ հողից կտրվել նշանակում է՝ ուղղակի ապրել օդում»,-նշեց դերասանը:
«Փրկության հրեշտակը» ներկայացման առանցքային դերերում հանդես են գալիս նաեւ Անահիտ Կիրակոսյանը, Արա Գեւորգյանը եւ Լաուրա Բաբայանը:
Անահիտ Կիրակոսյանը մարմնավորում է Էսքիջյանի կնոջ կերպարը: Ըստ դերասանուհու՝ ներկայացումը, նախ եւ առաջ, կարեւոր է բազմաթիվ հայ մանուկներին օգնած մեր հայրենակցի կյանքի պատմությունն ու սխրանքները հանրության ավելի լայն շերտերի համար բացահայտելու տեսանկյունից.
«Կարծում եմ՝ այս ներկայացումը շատ կարեւոր է, նախ, իմացության համար. այն իրական փաստերի հիման վրա է, ընդ որում՝ ներկայացված են այնպիսի փաստեր, որոնց շատերս այդքան էլ ծանոթ չենք: Հովհաննես Էսքիջյանը շատ մեծ գործ է արել, նա շատ երեխաների է փրկել, եւ կարեւոր է, որ Հայաստանում բարձրաձայնվի այս մեծ հայի մասին թեման»:
Անդրադառնալով իր կերպարին՝ Անահիտը նշեց.
«Ես սիրում եմ փոփոխություն, սիրում եմ աշխատել կերպարի շուրջ: Այս դերը շատ պատասխանատու է, քանի որ բացի այն, որ նա իր ամուսնուն նվիրված կին է, նաեւ շատ ուժեղ է իր բնույթով, կին, որը գիտակցում է իր ամուսնու ընտրած ճանապարհը եւ պատրաստ է կրել այդ ճանապարհին հանդիպած խնդիրներն իր ուսերին: Միեւնույն ժամանակ նա փխրուն է, գիտակցաբար պատրաստ է շարունակել իր ամուսնու գործը: Այս պարագայում նա իր ամուսնու մահը համարում է փրկություն, որովհետեւ միայն ուժեղ մարդը կարող էր հասկանալ, որ նրան չձերբակալեցին, նա չընկավ թուրքերի ձեռքը, այլ գնաց դեպի լույսը եւ մնաց՝ որպես «փրկության հրեշտակ»:
Դերասան Արա Գեւորգյանը մարմնավորում է թուրք փաշային: Նրա խոսքով՝ չարագործի, հատկապես, թուրք չարագործի մարմնավորելը կրկնակի պատաանատվություն է ենթադրում.
«Դերերն, ընդհանրապես, հեշտ չեն տրվում, հատկապես, երբ մարմնավորում ես չարագործի, առավել եւս՝ թուրք չարագործի: Ես կարծում եմ՝ այդ պարագայում պետք է ավելի լավը լինել, ճիշտ լինել, որովհետեւ երբ չարագործին ճիշտ ես ներկայացնում, հաղթող կողմը, տվյալ դեպքում՝ Հովհաննես Էսքիջյանը, որն իր առջեւ նպատակ էր դրել փրկել հայ մանուկներին, ավելի ակնհայտ է բացահայտվում: Փորձել եմ փաշայի կերապրով ցույց տալ այսօրվա թուրք կառավարության չարագործներին, որոնք երբեք չեն փոխվելու, նրանք հենց այս կերպարի շարունակողներն են: Փառք Աստծո՝ մենք տոկուն ենք ու կհաղթենք այդ չարիքին»,-նշեց դերասանը:
«Փրկության հրեշտակը» ներկայացման հաջորդ խաղը կկայանա մարտի 25-ին՝ Պետական կամերային երաժշտական թատրոնում: Մինչ այդ կարող եք հետեւել երեկվա պրեմիերայից մեր ֆոտոռեպորտաժին:
Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Հայկ Տոնոյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
15:19, 6 նոյեմբերի
Ադամանդները զիջում են Hermès պայուսակներին. հարսնացուները հրաժարվում են նշանադրության մատանիներից14:33, 6 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը «կայֆի տակ» որոշել է գնել հարևանի առանձնատունը14:29, 6 նոյեմբերի

14:19, 6 նոյեմբերի
Համբույր շուրթերին բոլորի աչքի առաջ. Քայլի Ջեները ցնցել է հանրությանը քրոջ՝ Քենդալի հետ իր չարաճճիություններով13:26, 6 նոյեմբերի
Քորթնի Քարդաշյանը հերքել է Թրևիս Բարքերից բաժանվելու մասին լուրերը12:46, 6 նոյեմբերի
Մադոննայի դուստրը մերկացել է նոր սինգլի համար. Լուրդես Լեոնը մասնակցել է սադրիչ ֆոտոսեսիայի12:16, 6 նոյեմբերի
Ստալոնեն բացահայտել է, թե ինչպես է ավարտվել Շվարցենեգերի հետ իր երկարատև թշնամությունը. նրա մուտքը քաղաքականություն որոշեց ամեն ինչ11:39, 6 նոյեմբերի
Met Gala 2027. Ջոն Գալիանոյի հետ կապված սկանդալից հետո նորաձևության աշխարհը պառակտել է պարահանդեսի նոր թեման11:17, 6 նոյեմբերի
Քանյե Ուեսթի ընտանեկան զբոսանքը. Նորթը զարմացրել է գոթական կերպարով, իսկ Բիանկան՝ համարձակ բոդիով10:30, 6 նոյեմբերի
Միլիոններ արժեցող սեքս-սկանդալ. Ռասել Բրենդը կարող է կորցնել ամեն ինչ՝ մեղադրական դատավճռից հետո09:00, 6 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 5 նոյեմբերի
«Մոդելների մարմինները կեղծ են թվում». նորաձևության ապրանքանիշին մեղադրվել են կերպարները ռետուշելու համար ԱԲ օգտագործելու մեջ, ինտերնետը վրդովված է