«Կյանք ու կռիվ» ֆիլմից հայտնի դերասանուհի Էլեն Սարգսյանը մարտի 21-ին հավերժ հնազանդ լինելու խոստում է տվել սիրելիին՝ Վահան Մարտիրոսյանին: Զույգը հարսանեկան յուրահատուկ ֆոտոշարք է իրականացրել, որը Էլենը տրամադրել է NEWS.am STYLE-ին եւ պատմել իր կյանքի ամենահեքիաթային օրվա որոշ մանրամասներ:
Էլենի ու Վահանի հարսանիքն ունեցել է հետաքրքիր թեմատիկա, որի կիզակետում եղել է թռիչքը:

«Կարծում եմ՝ հարսանիքն անցավ հետաքրքիր։ Այն ուներ իր կոնցեպտը, հերոսը, սիմվոլը։ Մենք երկուսս էլ շատ տպավորված ենք եղել Ռիչարդ Բախի «Ջոնաթան Լիվինգսթոն անունով Ճայ»-ով ( ի դեպ, այդ վիպակը դեռ նախորդ 80-ականներին առաջին անգամ հայերեն թարգմանել է իմ պապիկը՝ Վահե Հովհաննիսյանը): Նա սիմվոլ է ազատասիրության, աշխատասիրության, երանզանքների իրականացման, կատարելագործման, սիրո եւ բարության։ Ջոնաթանը եւ նրա Թռիչքը մեզ ուղեկցեցին մեր հարսանիքի օրը՝ մեր լուսանկարներով, մեր տարոսներով (հենց գրքի տեսքով, որոնք բաժանվեցին բոլորին, ոչ միայն երիտասարդներին, այլեւ՝ որպես երազանքների իրականացման մաղթանք), իմ պարի բեմադրությամբ եւ հանդիսության սրահի վայրով։ Մի խոսքով հարսանիքը թռիչքային էր»,-պատմում է Էլենը:
Զույգի հարսանեկան խնջույքին ներկա են եղել միայն ամենահարազատ եւ մտերիմ մարդիկ.

«Բոլոր հարցերում հաշվի էինք առել թե մեր հայրենիքի այսօրվա իրավիճակը, եւ թե հակահամաճարակային կանոնները։
Մենք նշանադրվել էինք 2020-ին, երեւի՝ այդ օրը այդ սարսափելի տարվա միակ լուսավոր օրն էր, որից հետո սկսվեց արհավիրքը՝պատերազմ, զոհեր, գերիներ եւ ամենածանրը՝ մեր Հայրենիքի մի Հրաշք հատվածի կորուստ (համոզված եմ, որ ժամանակավոր)...Սակայն մենք բարդույթ չունեցանք։ Հակառակը՝ մի տեսակ ավելի պարտավորվում ես կազմել ամուր, հայկական, իրական արժեքներով ընտանիք՝ որպես պետության հաջողության կարեւոր քայլ»,-ասում է դերասանուհին, որն, ի տարբերություն շատ հարսնացուների, իր զգեստն ընտրել է ընդամենը 15 րոպեում՝ հայտնի հարսանյաց սրահներից մեկում:

Ինչ վերաբերում է հարսանեկան ճանապարհորդությանը՝ Էլենն ու Վահանն արդեն դա իրականացրել են, սակայն դերասանուհին շատ փակագծեր նախընտրեց չբացել՝ միայն նշելով.
«Այո, արդեն մեկնել ենք հանգստանալու, անկեղծ` երկուսս էլ չափազանց հոգնած էինք։ Սիրելիի հետ ամեն տեղ հրաշալի է»:









Սյունե Առաքելյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:43, 4 նոյեմբերի
Սենյակակիցները վիճել են, թե ով է կերել պաղպաղակը․ ժամեր անց նրանցից երկուսը մահացել են, իսկ երրորդը ձերբակալվել է10:13, 4 նոյեմբերի
Քանթրի երգչուհի Նիկոլ Թեյլորը մահացել է 35 տարեկանում՝ անբուժելի քաղցկեղի ախտորոշումից հետո․ հայտնել են նրա եռյակ քույրերը09:00, 4 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:03, 3 նոյեմբերի
Մայքլ Դուգլասը դերասաններին խորհուրդ է տվել սիրավեպեր չսկսել գործընկերուհիների հետ՝ հիշելով Քեթլին Թերների հետ իր գաղտնի կապը22:08, 3 նոյեմբերի
63-ամյա Դեմի Մուրը հիացրել է ներկաներին՝ CFDA Fashion Awards մրցանակաբաշխությանը ներկայանալով խորը բացվածքով ջինսե զգեստով21:30, 3 նոյեմբերի
Բարբարա Պալվինը պատմել է ծննդաբերությունից ընդամենը վեց շաբաթ անց Victoria’s Secret-ի պոդիում վերադառնալու մասին․«Հետծննդյան շրջանը յուրաքանչյուր կնոջ համար տարբեր է»20:05, 3 նոյեմբերի
Փերիս Ջեքսոնը հոր՝ Մայքլ Ջեքսոնի ժառանգությունից պահանջում է 600 միլիոն դոլար՝ կատարողին մեղադրելով երեխաների ժառանգությունը պահելու մեջ19:11, 3 նոյեմբերի
Ուիլ Սմիթը Ավստրալիա կատարած ուղևորության ընթացքում վերամիավորվել է նախկին կնոջ՝ Շերի Զամպինոյի հետ17:05, 3 նոյեմբերի
«Հայկական գինու շաբաթ». նախաձեռնություն, որը խրախուսում է աշխարհի տարբեր ծայրերում գտնվող հայերին դառնալ իրենց ազգային գինեգործության դեսպանները16:30, 3 նոյեմբերի
Նախկին պրոֆեսորը դատապարտվելէ կնոջ սպանության համար՝ այն բանից հետո, երբ, ըստ մեղադրանքի, նրան շանտաժի են ենթարկել իր մերկ լուսանկարների միջոցով16:04, 3 նոյեմբերի
ReAnimania-ն 18 տարեկան է․ միջազգային փառատոնն ընդլայնում է ծրագիրն ու հանդես գալիս նոր նախագծերով15:05, 3 նոյեմբերի
Նիկոլաս Քեյջն ասում է, որ Մալիբուի իր տան մոտ առաջացած փոսի պատճարով ներկայումս «մի փոքր անօթևան է» զգում