Ավելի բարի եղեք նրա հանդեպ
Վերջ տվեք նրան նյարդայնացնելուն ձեր հպարտությամբ, տղամարդկային տրամաբանությամբ, բնավորության ուժով: Զանգեք նրան: Հատկապես եթե վիճել եք, զանգեք նրան: Եթե տեսնեիք միայն, թե ինչ դառն է լաց լինում այն բանից հետո, երբ ցած եք դրել լսափողը, շրխկացրել դուռը: Ոչ, նա այնքան գեղեցիկ չի լացում, որքան ֆիլմերում են ցուցադրում` բարձին հենված, մեղմորեն: Նա բարձրաձայն լաց է լինում` արցունքները լղոզելով տգեղ, ուռած դեմքին: Նրա ձայնը լսվում է փողոցում` հարեւան սենյակում: Նա ոռնում է ցավից, որ պատճառել եք իրեն: Զանգեք նրան, վերադարձեք, եկեք: Բռնեք նրա ձեռքերը եւ հանեք այդ վշտից, ինչպես հրդեհի կրակից:
Մի բղավեք, մի վիրավորեք
Դուք նրան սպանում եք բառերով: Նրան` բարի, քնքուշ, իսկական: Նա չար, դաժան եւ վրիժառու է դառնում, որովհետեւ մի անգամ վիրավորել եք նրան: Հետո դուք հազար անգամ ափսոսացել եք ասածի, արածի, սիրտը նետածի համար: Բայց պահն արդեն անցել է: Նրա մի մասն արդեն մահացել է, որովհետեւ դուք նույնիսկ չեք պատկերացնում, թե ինչ անտանելի է սիրելիից եւ հարազատից չար բառեր լսելը: Դուք հետո կհաշտվեք, բայց նա միեւնույն է` չի մոռանա: Ձեզ չի հիշեցնի, բայց ինքը դեռ շատ անգամներ գլխում կպտտեցնի ձեր բառերը, մենակ լաց կլինի, սիրտը մանր կտորների կկտրատի: Իսկ հետո դուք` թանկագին տղամարդիկ, կզարմանաք, թե որտեղից նրա մեջ այդքան ցինիզմ եւ անտարբերություն: Նա դա կարում է եւ գործում սրտի սպիներից: Սպիներից, որոնք դուք եք թողել այնտեղ:
Խանդեք նրան
Կրքոտ, բուռն, անզսպորեն: Բռունցքներով խփեք պատերին, ավերեք շուրջն ամեն ինչ: Միայն երբեք նրան մի ասեք, թե ինքն է մեղավոր այդ ամենի համար: Մի կշտամբեք եւ մի մեղադրեք: Նույնիսկ եթե «այն հիմարը, որը նայել է նրան» ամեն ինչում սխալ է: Բայց թող նա ձեզ համար սուրբ մնա: Հավատացեք, եթե նա ուզենա դավաճանել, կդավաճանի, իսկ դուք չեք էլ իմանա: Բայց եթե դուք ուշադրություն եք դարձրել, նա դիտավորյալ է արել դա: Թեկուզ նրա համար, որ այդպես գոնե իրեն ցույց տաք, որ խանդում եք, այսինքն սիրում եք, գնահատում եւ վախենում եք կորցնել: Նշանակում է` նա կասկածել է իրեն, ձեր զգացմունքներին: Նշանակում է` վախենում է ձեր «մենքի» համար: Նրան ավելի հաճախ ասեք այդ մասին: Ասեք, որ նա ձեր ամեն ինչն է, որ նրա հետ ասես դրախտում լինեք: Թող որ դա կինոյի նման ձեւական լինի, թեկուզ: Ասացեք: Եթե հանկարծ վաղը նա մահանա: Չէ որ նա մի օր կմահանա: Չէ որ մենք բոլորս մի օր կմահանանք: Չէ որ կյանքն այնքան կարճ է, այնքան անկանխատեսելի, կարող է ինչ-որ պահի ավարտվել: Այսպես, եթե նա վաղը մահանա, դուք այլեւս շանս չեք ունենա նրան ասել այդ մասին: Ասացեք, թանկագիններս, ասացեք:
Խոստացեք, խոստումներ մի խնայեք, մի վախեցեք խաբել
Նա այնքան երջանիկ է, երբ խոստումներ է լսում, երբ երազում է, հույս ունի որեւէ լավ բանի: Նա այնքան գեղեցիկ է այդ պահին, այնքան ՆԱ է… Միթե նա չի վաստակել դա: Նույնիսկ եթե վաղը չէ մյուս օրը բաժանվեք, միթե դա չարժե այն տասնհինգ րոպեն, երբ պառկել էիք իրար գրկած եւ երազում էիք ձեր գեղեցիկ ապագայի մասին: Արժե: Ամեն վայրկյանն արժե: Որովհետեւ մեր կյանքում այնքան քիչ են նման վայրկյանները: Իսկ մենք նաեւ սահմանափակում ենք ինքներս մեզ: Մենք ծանրութեթեւ ենք անում, հաշվարկում ենք, մտածում, մենք` հիմարներս, գրողը տանի հարաբերություններ ենք կառուցում: Իսկ հարաբերություններն ուղղակի անհրաժեշտ է ապրել: Ուղղակի սիրել, տառապել, այրվել: Ասել այն, ինչ մտածում ես հենց հիմա, հենց այս րոպեին:
Աղբյուրը` Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ10:52, 3 մայիսի
«Լադանիվա»-ից Ժակլինի եւ Հունաստանի ներկայացուցչի աշխույժ պարը՝ «Եվրատեսլ 2024»-ի ետնաբեմում (վիդեո)10:20, 3 մայիսի
Քիմ Քարդաշյանը կիսվել է իր վերջին ֆոտոշարքի «բեքսթեյջային» կադրերով09:00, 3 մայիսի
ՄԱՅԻՍԻ 3-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:02, 2 մայիսի
Ֆիլմերում սեքսը կտրուկ նվազել է, բայց դարձել է ավելի բացահայտ