«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Գեղեցկության մրցույթը չպետք է կոտրի աղջիկներին». Աննա Դեմիրխանյանը՝ «Միսս Հայաստան 2021» մրցույթի, մասնակիցների արտաքինում թույլատրելի եւ անթույլատրելի միջամտությունների մասին

17:05, 9 ապրիլի

Հունիսին Հայաստանում կանցկացվի «Միսս Հայաստան 2021» ազգային գեղեցկության մրցույթը, որը պետք է կայանար դեռեւս 2020-ին: Մրցույթի փոխնախագահ, «Վիցե Միսիս Եվրոպա 2016» Աննա Դեմիրխանյանը NEWS.am STYLE-ի հետ զրույցում նշեց, որ թեեւ եզրափակչի հստակ օրը դեռեւս նախանշված չէ, այն անպայման կայանալու է, իսկ նախընտրական փուլն արդեն մեկնարկել է:

«Մրցույթի ձեւաչափում շատ բաներ փոխվել են, եւ վստահ եմ` դա շատերը կնկատեն: Այդ փոփոխություններն, իհարկե, կատարվել են ի օգուտ մեր մասնակիցների, ի օգուտ բուն մրցույթի զարգացմանը` մեր երկրում ավելի հռչակավոր մրցույթ անցկացնելու նպատակով»,-նշեց Աննան եւ ավելին մանրամասնելով՝ հավելեց,- «Այս պահին որոշված է, որ մրցույթն անցկացվելու է ոչ օնլայն տարբերակով, սակայն վստահ ոչինչ չենք կարող ասել` հաշվի առնելով այս ժամանակաշրջանը: Բայց մի բան վստահ կարող ենք ասել` մրցույթը հաստատ կայանալու է, եւ մոտ օրերս կնշենք նաեւ կոնկրետ ամսաթիվը»:

Աննան շեշտեց, որ նախընտրական փուլերի արդյունքում ընտրվելու է 25-26 մասնակից, որոնք լուրջ կրթական ծրագիր են անցնելու.

«Մենք ցանկանում եմ, որ բոլոր մասնակիցները մրցույթից հետո ինչ-որ մի նոր պաշարով վերադառնան տուն, որովհետեւ թագն ու տեղերը բոլորը չեն կարող գրավել, բայց կարեւոր է, որ մրցույթի ավարտից հետո բոլորը նոր գիտելիքներ ձեռք բերեն, որպեզի նեղվածություն եւ ուշադրության պակաս ոչ մեկը չզգա: Գեղեցկության մրցույթը չպետք է կոտրի աղջիկներին, հակառակը` պետք է կոփի, գիտելիք տա, որպեսզին նրանք էլ ավելի ուժեղ ու ինքնավստահ քայլեն իրենց կյանքի ճանապարհով»:

Անդրադառնալով մինչ եզրափակիչն աղջիկներին սպասվող «փորձություններին»՝ Աննան տեղեկացրեց.

«Նախընտրական փուլերն արդեն սկսել ենք. առաջին փուլն աղջիկների հետ ծանոթությունն էր, շփվել ենք, զրուցել, փորձել պարզել նրանց նպատակներն ու նախասիրությունները, թե ինչ անձնավորություններ են առհասարակ: Հաջորդ փուլում պահանջներն ավելի են խստանալու. մենք ուսումնասիրելու ենք աղջիկների տվյալները, որպես «Միսս Հայաստան»՝ նրանց ծրագիրը, մտքերը եւ այլն: Արդյունքում ընտրվելու են 25-26 մասնակից, որոնց հետ արդեն կսկսենք նախապատրաստական, կրթական եւ մշակութային ծրագրերը մինչ եզրափակիչ»:

Աննան նաեւ հավելեց, որ իրենք խիստ են մոտենում աղջիկների կատարած պլաստիկ միջամտություններին, եւ այդ առումով լինելու են հստակ սահմանափակումներ.

«Ցանկալի չէ, որ մասնակից աղջիկներն ունենան վիրահատություններ. իհարկե, քթի պահով ոչ մեկին ոչինչ չես կարողանում ասել, որովհետեւ աղջիկների մեծ մասն ասում են, որ շնչառական խնդիրներ են ունեցել, սակայն մեր թիմում աշխատում է բժիշկ-կոսմետելոգ, որը խստորեն հետեւում է ոչ միայն քթի, այլեւ այտոսկրերի, շուրթերի ծավալների մեծացմանը եւ այլ միջամտություններին, որոնց դեպքում մենք չենք թույլատրում, որ մասնակցեն մրցույթին»:

Մրցույթին կարող են մասնակցել 17-27 տարեկան, 1.68 սմ-ից բարձր հասակ ունեցող աղջիկները. հարցին՝ արտաքին եւ ներքին էլ ի՞նչ սկզբունքներով են ընտրելու մասնակիցներին՝ «Միսս Հայաստան 2021»-ի փոխնախագահը պատասխանեց.

«Նախընրական փուլի քասթինգներին տարբեր ոլորտի մասնագետներ են հրավիրված լինում, ամեն մեկը տալիս է իր գնահատականը` ելնելով իր սկզբունքներից: Ինչ վերաբերում է ինձ՝ կարծում եմ` ցանկացած կնոջ եւ աղջկա կարելի է գեղեցկացնել` ընտրելով ճիշտ դիմահարդարում, սանրվածք կամ հագուստ: Անձամբ ես փորձում եմ ուշադրություն դարձնել, թե ինչ լիցքեր եմ ստանում տվյալ մասնակցից, զգալ էներգետիկան եւ այլն: Ինձ համար շատ կարեւոր է նաեւ մասնակցի ներաշխարհը ու, լինելով քասթինգներին, հաճելիորեն զարմանում եմ՝ տեսնելով, թե ինչ նպատակներ ունեն նրանք, որքան են սիրում իրենց երկիրն ու փորձում ինչ-որ ներդրում ունենալ դրա զարգացման մեջ»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Աննա Դեմիրխանյանի Facebook-ից եւ Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել