«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Դժբախտ մարդկանց հինգ սովորություն

20:12, 13 ապրիլի

1. Մշտական դժգոհություն

Երջանիկ եւ հաջողակ մարդիկ հազվադեպ են բողոքում: Մյուս կողմից թվում է, թե քրոնիկ բողոքողների համար միշտ էլ առիթներ կգտնվեն ինչ-որ բացասական բան ասելու համար, եթե անգամ նրանց երջանիկ մարդիկ են շրջապատում: Բոլորի մոտ տարբեր հանգամանքներ լինում են կյանքում՝ ցանկալի, թե անցանկալի, անարդար կամ անարդար: Պետք է ծագող խնդիրների համար լուծումներ գտնել, ոչ թե բողոքել, ինչը ոչ մի տեղ չի տանում:

2. Քննադատել իրեն եւ ուրիշներին

Մեր կարծիքը եւ այն, թե ինչպես ենք մենք խոսում ինքներս մեր մասին, ձեւավորում է մեր ինքնագնահատականը: Ինքնագնահատականը կարեւոր բաղադրիչ է մեր երջանակության համար: Զգալ եւ ինքներս մեր մասին դրական խոսել՝ մեր իրավունքն է: Հարկավոր է ընդունել սեփական սխալները եւ առաջ շարժվել... այլ ոչ թե ինքդ քեզ հետ բացասական երկխոսության մեջ մտնել: 

3. Առանց բավարար միջոցների կյանքը

Մենք ապրում ենք նյութական արժեքների դարում, որտեղ անընդհատ ենթարկվում ենք վերջին մոդելի մեքենայի, գաջեթի մասին հայտարությունների գրոհին: Նոր ապրանք ձեռք բերելիս դրական լիցքեր ես ստանում, բայց այնպես չէ, որ միայն այդ դեպքում ենք նման ապրումներ ունենում:  Բայց ավելի լավ է գտնել ուրիշ զբաղմունք՝ զբաղվել սպորտով, էքսկուրսիաներով, ինչ-որ ուրիշ բանով, որը կարող է հաճույք պատճառել առանց պարտքեր կուտակելու:

4. Բացասական կախվածություններ

Մի շարք բաներ լավ են չափի մեջ՝ ուտելիքը, ալկոհոլը, զվարճությունները: Եթե դրանք մեր կյանքում կարեւոր տեղ են զբաղեցնում, դա վերածվում է խնդրի: Ցավոք, շատ  մարդիկ են ալկոհոլից կամ թմրանյութերից կախվածության պատճառով զրկվել իրենց կարիերայից կամ հաջողություններից: Հարկավոր է գտնել արդյունվետ միջոց՝ նման բան թույլ չտալու համար:

5. Անցյալի նկատմամբ ափսոսանք

Ափսոսանքը ոչ միայն անիմաստ է, այլեւ վտանգավոր: Հետազոտությունների արդյունքները ցույց եմ տալիս, որ անցյալում ընդունած սխալ որոշումների համար պարբարաբար ափսոսանքը հանգեցնում է քրոնիկ սթրեսի եւ դեպրեսիաների: Ըստ հոգեբանների՝ ափսոսանքից ազատվելու չորս միջոց կա.

1) դաս քաղել սեփական սխալներից եւ չկառչել դրանցից,

2) եթե չեք կարող փոխել իրավիճակը, ապա այն պարզապես ազատ թողեք,

3) համոզվեք, որ մեղքի զգացողությունը չափից շատ չէ,

4) իրավիճակի մասին ավելի դրական մտածեք:

 

Աղբյուրը՝ Klubber.ua


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել