Համատեղ կյանքը ոչ միայն անկողնում միասին սուրճ խմել, այլեւ մի շարք պարտականություններ ու պարտավորություններ է ենթադրում։ Պետք է հասկանալ, որ չի կարելի կյանքի ամենակարեւոր քայլերից մեկը կատարել առանց երկար մտածելու եւ կշռադատելու։ Իսկ ինչպես կարելի է հասկանալ, պատրա՞ստ են զուգընկերները միասին ապրել, թե ոչ։
Զուգընկերն է առաջարկում
Ճիշտ է, այժմ կանայք նույնպես նախաձեռնողի դերում են, բայց միասին ապրելու առաջարկը պետք է կատարի տղամարդը։ Այս որոշումը հարկավոր է նրան թողնել։
Դուք օրվա մեծ մասը միասին եք անցկացնում
Դուք միմյանց տան բանալիները ունեք եւ օրվա մեծ մասը անցկացնում եք միասին։ Եթե դուք միասին եք ճաշում, ուտեստներ պատրաստում, հանգստանում եւ այլն, ուրեմն կարելի է համատեղ կյանք սկսել։
Դուք նույն նպատակները ունեք
Եթե հասկացել եք, որ ձեր նպատակները եւ մտածելակերպը համընկնում են, դուք նույն վերաբերմունքն ունեք ընտանիք կազմելուն, ուրեմն ճիշտ ժամանակն է միասին ապրել։
Դուք միասին անցել եք հրի ու սրի միջով
Եթե գիտեք, երբ եւ ինչի շուրջ եք վիճում եւ ինչպես կարելի է գտնել լուծումը։ Լուրջ հարաբերությունները ենթադրում են նաեւ լուրջ խնդիրներ։ Սակայն եթե գիտեք, թե ինչպես կարելի է հաղթահարել տարաձայնությունները, ուրեմն կարող եք համատեղ կյանք վարել։
Դուք արդեն քննարկել եք ֆինանսական բոլոր հարցերը
Միասին ապրելիս ստեղծվում է ընտանեկան բյուջե եւ ամեն ինչ արվում է հանուն ընտանիքի բարօրության։ Եթե դուք արդեն զրուցել ու քննարկել եք այս մասին, եւ համաձայնության եկել, ուրեմն համատեղ կյանքը սարերի հետեւում չէ։
Դուք անցել եք սիրահարվածության փուլը
Երբ դուք այլեւս չեք անհանգստանում, թե ինչով է զբաղված զուգընկերը ձեր բացակայության ժամանակ, ուրեմն անցել եք սիրահարվածության փուլը եւ կարող եք միասին ապրել ու ընտանիք կազմել փոխադարձ վստահության հիմքի վրա։
Աղբյուր՝ Creu.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն17:23, 4 մայիսի
Հյու Ջեքմանը եւ Ջոդի Քոմերը կնկարահանվեն «Ռոբին Հուդի մահը» ֆիլմի գլխավոր դերերում15:06, 4 մայիսի
Դերասանուհի Թիֆանի Հադիշը ցանկանում էր սեքսով զբաղվել Հենրի Քավիլի հետ, սակայն նրա հետ հանդիպելուց հետո մտափոխվել է13:29, 4 մայիսի
Քեւին Սփեյսի. նոր վավերագրական ֆիլմում 10 տղամարդ «անհոգի հրեշին» մեղադրում են սեռական ոտնձգության մեջ12:30, 4 մայիսի
Քլոե Քարդաշյանն ակնարկել է, որ բաց է կնոջ հետ հարաբերությունների համար12:08, 4 մայիսի
«Էթնո ջազ» խորագրով համերգը`նվիրված Սերգեյ Փարաջանովի 100-ամյա հոբելյանին (ֆոտո)