ԽՈՅԵՐ
Բարենպաստ օր է ինքնակրթվելու համար, սակայն պետք չէ փորձել դա կիսել սիրելիի հետ։ Ամենայն հավանականությամբ, նա այսօր այլ պլաններ ունի։ Չփորձեք անգամ դիմել նրան այդ հարցով. նա կմերժի ձեզ, իսկ դուք կփորձեք այլ տարբերակներ գտնել, ինչը, գուցե, որոշ խնդիրներ առաջացնի։
ՑԼԵՐ
Այսօր գուցե ձեզ իր զգացմունքները խոստովանի այնպիսի մեկը, ով այդքան էլ ցանկալի անձ չէ ձեզ համար։ Բացառված չէ, որ նա էլ ձեզ սիրային խոսքեր չասի։ Աշխատեք զրույցը վեճի չվերածել։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին կցանկանա հասկանալ, թե որոնք են ձեր պահվածքի իրական պատճառները։ Եվ եթե անգամ ոչ մի պատճառ չկա, աստղերը խորհուրդ են տալիս որեւէ բան հորինել, հակառակ դեպքում՝ սիրելին կկասկածի ձեզ անհավատարության մեջ։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր աշխատեք ամեն ինչին հումորով վերաբերել, անգամ այն ամենին, ինչ տեղի է ունենում ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։ Առանց առողջ ցինիզմի՝ ձեզ դժվար կլինի սիրելիի հետ շփման մեջ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր ձեր սիրելիին հեշտ չի լինի համակերպվել այն մտքի հետ, որ նա չի կարող օգնել ձեզ՝ լուծել այս կամ այն հարցը, անգամ եթե նրա ցանկությունը մեծ լինի։ Աշխատեք հանգստացնել նրան։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր դուք պետք է փորձեք ժամանակավորապես հանգստանալ սիրելիից, անհանգստություններից, վեճերից եւ, անգամ, երջանկությունից։ Այդ իսկ պատճառով ընկերների հետ կինո գնացեք, կամ էլ միայնության մեջ գիրք կարդացեք կամ ֆիլմ դիտեք։ Իսկ սերը թող սպասի մինչ վաղը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ամենասարսափելի բանը, որ կարող եք այսօր անել ոչ մի բան չանելն է։ Ինչ ուզում եք արեք, միայն թե՝ անգործության մի մատնեք ձեզ, հակառակ դեպքում՝ ձեզ կայցելեն մտքեր սիրելիի վերաբերյալ, որոնք այդքան դրական չեն լինի։
ԿԱՐԻՃՆԵՐ
Միշտ էլ ինչ-որ բան առաջին անգամ է լինում։ Այնպես որ, պետք չէ վախենալ այն ամենից, ինչ տեղի է ունենում այսօր։ Վաղ թե ուշ, դա պատահում է ցանկացած զույգի հետ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե դուք վաղուց ցանկանում էիք ծառայողական սիրավեպ սկսել, ապա այսօր դրա համար համապատասխան օր է։ Աշխատեք ամեն հնարավոր բան անել, որ այդ հարաբերությունները չվնասեն ձեզ։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Ըստ ձեր զուգընկերոջ՝ դուք այսօր անտանելի եւ անհասկանալի կլինեք։ Այնպես որ, ռիսկ կա, որ կունենաք ոչ այնքան բարեհաջող օր։ Միգուցե, արժե, որ օրը սիրելիից առանձին անցկացնեք։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր ձեր սիրելին պետք է ջանա համոզել ձեզ, որպեսզի որևէ վարվեք այս կամ այն կերպ։ Միգուցե ձեր գաղափարների բախման պատճառը կլինի ձեր համառությունը կամ էլ այն, որ դուք չափից դուրս վստահ եք ձեր խոսքերում։
ՁԿՆԵՐ
Այսօր չարժե բարդացնել այն, ինչ տեղի է ունեցել ձեր եւ ձեր սիրելիի միջեւ։ Այսօր հակված կլինեք ծանր մտորումների, եւ վատ չէր լինի, եթե փորձեիք ինքներդ ձեզ դեպրեսիայի չհասցնել։
Tamby.info
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն