Սասեքսի դքսուհի Մեգան Մարքլը հրաժարվել է արքայզն Հարիի հետ Մեծ Բրիտանիա մեկնելուց հղիության պատճառով եւ չցանկանալով իր վրա ուշադրություն գրավել։ Նա չի մասնակցել 95-ամյա Եղիսաբեթ Երկրորդ թագուհու ամուսնու հուղարկավորությանը, սակայն ամուսնուն աջակցել է պարբերական զանգերի միջոցով։
Նա հասկանում էր, թե որքան բարդ է սիրելիի համար պապիկին կորցնելուց հետո։ Բացի այդ՝ արքայազնը չի ցանկացել հղի կնոջը միայնակ թողնել։ «Մեգանը գիտի, թե որքան բարդ էր Հարիի այցը Մեծ Բրիտանիա։ Հարին չէր ցանկանում մեկնել առանց նրա ու Արչիի։ Նրանք ամեն օր կապի մեջ էին։ Մեգանը հանգստացնում էր Հարիին՝ վսհատեցնելով, որ իր ու որդու հետ ամեն ինչ կարգին է»,- հայտնել է ինսայդերը։
Մարքլը նաեւ մխիթարում էր թագուհուն՝ գտնվելով Մոնթեսիտոյում։ Այդ հարցում նախկին դերասանուհուն օգնում էր որդին՝ Արչին, որը մայիսի սկզբին մեկ տարեկան կդառնա։ Տղան բարձրացնում էր նախատատի տրամադրությունն իր չարաճճիություններով ու բարձր ծիծաղով։ «Մեգանն ու Արչին զանգահարում էին թագուհուն մխիթարելու համար։ Նրանք խոսում էին Zoom-ով։ Իսկ Եղիսավեթ Երկրորդը ծննդյան օրը ծոռից հուզիչ շնորհավորանք է ստացել»,- հայտնել է People-ի աղբյուրը։
Թագավորական ընտանիքի երկրպագուներին հուզել են Մեգանի գործողությունները։ Շատերն էին կարծում, որ դքսուհին կխուսափի թագավորկան ընտանիքի անդամներից սկանդալային հարցազրույցից հետո։ Սակայն դքսուհին հասկացրել է․ ինքը ցանկանում է հաշտվել եւ մեկ ընտանիք լինել։ «Մեգանը խելացի է, զուր էին նրան նախատում», «թագուհու համար ծոռին տեսնելը երջանկություն է։ Արչիի հետ խոսակցությունը նրա համար կարծես դեղամիջոց լինի հոգու ցավի դեմ», «հիանալի է լսել, որ Սասեքի դքսուհին աջակցում է Նորին Մեծությանը»,- գրել են օգտատերերը։
Հարին երկու մասնավոր զրույց է ունեցել տատիկի հետ Բրիտանիայոմ գտնվելու ընթացքում։ Սակայն նրանք խնդիրների քննարկումը հետաձգել են ավելի լավ ժամանակների։ Թագուհին այժմ այն վիճակում չէ, որ լուծի թոռան ու նրա կնոջ հարաբերությունների հարցը մյուս հարազատների հետ, հայտնում է Daily Star-ը։
Մեգանին առաջարկել են դստերն անվանել ի պատիվ Եղիսաբեթ Երկրորդի։ Նախկին դերասանուհու եւ արքայազն Հարիի երկրպագուները վստահ են, որ ամուսինները կցանանան թագուհուն հաճելի անակնկալ մատուցել։
Աղբյուրը՝ Cosmo
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
12:33, 18 մայիսի
Կապուչինոյի փորձարկում՝ Երեւանում. փնտրում ենք համեղ սուրճ10:23, 18 մայիսի
Բեն Աֆլեքն ու Ջենիֆեր Լոպեսը վերամիավորվել են ամուսնալուծության մասին լուրերի ֆոնին09:00, 18 մայիսի
ՄԱՅԻՍԻ 18-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:21, 17 մայիսի
Նոր սիրավե՞պ․ Անջելինա Ջոլին Բեռլինում ընթրել է «Վարպետը եւ Մարգարիտան» ֆիլմի աստղի հետ21:31, 17 մայիսի
Բիանկա Սենսորիի ընտանիքը վախենում է, որ Քանյե Ուեսթը նրան «կներքաշի» պոռնոգրաֆիայի մեջ20:05, 17 մայիսի
Չեխիայում կանցկացվեն հայ մշակույթի օրեր19:22, 17 մայիսի
«Բրիջերթոնի» աստղ Նիկոլա Քոգլանը՝ սերիալի հաջողության եւ 3-րդ եթերաշրջանի «բուռն» սեքսուալ տեսարաններից վախենալու մասին16:15, 17 մայիսի
«Հովեր» երգչախմբի առաջիկա համերգը նվիրված է Հակոբ Հակոբյանի 100-ամյակին15:05, 17 մայիսի
«Չենք բաժանվել, չենք վիճել». Սիլվի Բարկովան մեկնաբանել է Instagram-ում կրկին իր ազգանունով ներկայանալու որոշումը14:35, 17 մայիսի
Ոճաբան Սերգեյ Զվերեւը վստահեցրել է, որ Պուգաչովան կվերադառնա Ռուսաստան13:20, 17 մայիսի
Քիմ Քարդաշյանի դուստրը՝ Նորթ Ուեսթը, փոխել է մազերի գույնը. 10-ամյա սկսնակ ռեփերը ցուցադրում է իր շեկ ալիքները12:20, 17 մայիսի
«Մեգալոպոլիս»-ի դեբյուտը Կաննում ուղեկցվել է 7-րոպեանոց հոտնկայս ծափահարություններով