ԽՈՅԵՐ
Այսօր սիրելիին անհրաժեշտ կլինի ձեր աջակցությունը, ընդ որում՝ ոչ միայն ֆիզիկական, այլեւ բարոյական: Եղեք նրա կողքին:
ՑԼԵՐ
Այսօր սիրելիին դժվար կլինի հասկանալը, թե ինչու եք դուք վարվում այլ կերպ, եւ ոչ այն կերպ, ինչպես որ նա է ցանկանում կամ ճիշտ համարում:
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Այսօր աշխատեք ձեռքերը ծալած նստել եւ ոչինչ չանել: Այդ կերպ դուք ձեզ եւ շրջապատին ավելի շատ օգուտ կբերեք: Սա, իհարկե, վերաբերում է նաեւ անձնական կյանքին:
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր սիրելին անհարմար կզգա՝ հայտնելով ձեզ այն մասին, որ իր զգացմունքները ձեր հանդեպ փոխվել են, ինչը նշանակում է, որ ձեր հարաբերությունները նույնպես կփոխվեն:
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր սիրելին կփորձի վերլուծել ձեր պահվածքն ու տեղավորել այն ստանդարտների մեջ եւ ստանալ ձեր հավանությունը:
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր աստղերը հուշում են ձեզ հիանալ սիրելիի արտաքինով եւ անկեղծ ու գեղեցիկ հաճոյախոսություններ շռայլել նրան:
ԿՇԵՌՔՆԵՐ
Այսօր չարժե շատ տխրել, եթե նա, ում դուք համակրում եք, ուշադրություն չդարձնի ձեզ: Վերջիվերջո, աշխարհում շատ տղամարդիկ կան, ում կարող եք գրավել:
ԿԱՐԻճՆԵՐ
Այսօր անձնական կյանքում ձեզ հաճելի անակնկալ է սպասվում: Դուք հույս անգամ չունեիք, որ ամեն ինչ այդ կերպ կդասավորվի:
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Եթե դուք խանդի պատճառ ունեք, քննարկեք իրավիճակը սիրելիի հետ: Թող որ նա անկեղծորեն պատասխանի, թե արդյոք դուք մրցակից ունեք, թե ոչ:
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր սիրելին չի ցանկանա ներողամիտ լինել ձեր հանդեպ: Միգուցե նա կանի դա դաստիարակչական նկատառումներով, սակայն չի բացառվում նաեւ պարզապես ձեզ վատություն անելու տարբերակը:
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր սիրելիին հեշտ չի լինի հարմարվել ձեր բնավորության ինչ-ինչ գծերի, որոնք ի հայտ կգան հենց այսօր:
ՁԿՆԵՐ
Այսօր սիրելին իր ներկայությամբ կփչացնի ձեր ծրագրերի մեծ մասը, ինչի համար դուք, ի դեպ, չեք ափսոսա:
Աղբյուրը՝ Junona.org
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների10:22, 6 մայիսի
Քիմ Քարդաշյանին սուլել են նրա ելույթի ընթացքում09:00, 6 մայիսի
ՄԱՅԻՍԻ 6-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը