ԽՈՅԵՐ
Այսօր ձեր սիրելին իսկական տոն կկազմակերպի ձեզ համար, նույնիսկ եթե դրա համար հատուկ առիթ չկա։ Բայց չէ որ ձեր սիրելիի օրը տոն դարձնելու եւ Նրան ժպիտ պարգեւելու համար ձեզ համար ոչ մի պատճառ հարկավոր չէ։
ՑԼԵՐ
Մայիսի 4-ին ձեր սիրելին խոսելու է հարաբերություններում առկա խնդիրների մասին։ Նա դա կանի առանց վեճերի եի սկանդալների։ Լսեք եւ փորձեք առանց տարաձայնությունների գալ ընդհանուր հայտարարի։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Աստղերը հուշում են, որ այսօր պետք է վստահել ձեր ինտուիցիային։ Նույնիսկ ամենաթարմ եւ առողջ միտքը չի կարող հուշել ձեզ այն, ինչ խորհուրդ կտա ձեր ներքին ձայնը։ Ականաջալուր եղեք, իսկ հետո կհամեմատեք՝ ինչ տեղի ունեցավ, ինչ կարող էր լինել, եթե չհետեւեիք ձեր ինտուիցիային։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Այսօր հին ու բարի օրերը հիշելու եւ դեպի անցյալ տեղափոխվելու մեծ ցանկություն կառաջանա. չէ որ նախկինում ձեր հարաբերություններում ամեն ինչ գրեթե կատարյալ էր։ Սակայն ցավոք, ժամանակի մեքենա չունեք եւ ստիպված եք լինելու սահմանափակվել միմյանց հետ անկեղծ զրուցելով։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Մեծ սեր եւ ջերմություն պարգեւեք այսօր ձեր սիրելի էակին։ Դուք չեք էլ կարող պատկերացնել, թե Նա որքան ունի ձեր աջակցության կարիքը։ Ձեր ընտրյալը ոչ մի դեպքում չի կիսվի ձեզ հետ իր խնդիրներով։ Կարիք չկա, որ դուք փորձեք պարզել եւ հասկանալ, թե ինչ է կատարվում։ Պարզապես եղեք Նրա կողքին եւ սատարեք ձեր սիրելիին։
ԿՈՒՅՍԵՐ
Այսօր ստիպված եք լինելու ցույց տալ ձեր հետաքրքրությունների լայն շրջանակը։ Ձեր սիրելի անձնավորության համար կարեւոր է զգալ, որ բացի աշխատանքից, ձեզ հետաքրքրում են նաեւ գրականությունը արվեստը, մշակույթը։
ԿՇԵՌՔՆԵՐ
Հիանալի օր ձեր սիրելի էակի հետ բնության գիրկ գնալու համար։ Սովորաբար քաղաքից դուրս զույգերն ավելի մտերմանում եւ սիրալիր դառնում։ Եվ եթե դուք Նրա կողքին ձեզ երջանիկ եք զգում, ուրեմն օգտվեք ձեզ ընձեռված հնարավորությունից։
ԿԱՐԻՃՆԵՐ
Այսօր ձեր սիրելիի համար շատ դժվար կլինի պատկերացնել, որ դուք այլեւս չեք սիրում իրեն, եւ ինքն այլեւս չի հետաքրքրում ձեզ։ Հետեւաբար, կարող եք վարվել այնպես, ինչպես ցանկանում եք, քանի որ ձեր արարքները չեն դիտարկվի որպես հարաբերությունները խզելու փորձ։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Նույնիսկ եթե ձեզ թվում է, որ ձեր ընտրյալը կորցրել է իր աչալրջությունն ու զգոնությունը, կարիք չկա Նրան խաբել կամ խորամանկել։ Ձեր գաղտնիքը, միեւնույն է, վաղ թե ուշ բացահայտվելու է, եւ հետո դուք ամոթով եք հիշելու մայիսի 4-ը։ Ցանկացած սուտ բացասաբար է ազդելու ձեր հարաբերությունների վրա։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Այսօր ձեր սիրելին, զոհաբերելով իր թանկագին ժամանակը, կփորձի լուծել ձեր խնդիրները։ Եվ եթե նույնիսկ դրանք իր համար շատ հեշտ եւ արագ լուծելի են, աստղերը խորհուրդ են տալիս անպայման երախտապարտ լինել Նրան եւ գնահատել ձեր սիրելիի օգնելու պատրաստակամությունը։
ՋՐՀՈՍՆԵՐ
Այսօր օգնության կհասնի ձեր փայլուն հիշողությունը։ Հենց դրա շնորհիվ կկարողանաք լուծել ձեր սիրելիի խնդիրները եւ արժանանալ Նրա անսահման երախտագիտությանն ու ջերմ համբույրներին։
ՁԿՆԵՐ
Խելքի եկեք. չէ որ դուք ուժեղ եք։ Այսօր ձեր հույսը պետք է դնեք հենց ձեր ուժերի եւ հնարավորությունների վրա։ Ավելին, առանց դրանց դուք ոչ միայն առաջ չեք գնա, այլեւ հնարավոր է կորցնեք այն ամենն, ինչ ունեք։ Բայց չէ՞ որ դուք իրադարձությունների նման զարգացում չեք ցանկանում տեսնել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:08, 13 մայիսի
Ինչպես են հարբած բրիտանացի զբոսաշրջիկները փչացնում «Մայորկայի դրախտը»22:15, 13 մայիսի
Սալմա Հայեկը հատուկ կերպարներով է հայտնվել Vogue Arabia-ի 2024 թվականի մայիսի համարի շապիկին21:30, 13 մայիսի
Գիտնականները գտել են ընդամենը 3 րոպեում սառը սուրճ պատրաստելու միջոց20:40, 13 մայիսի
Ինչպես բացահայտել դավաճան ամուսնուն. տեխնոլոգիաները օգնում են19:23, 13 մայիսի
Սաուդյան Արաբիան ցանկանում է «հաղթել» Դուբային՝ կառուցելով աշխարհի ամենաերկար լողավազանը16:23, 13 մայիսի
Լեգենդար Ջուդի Դենչը կդառնա առաջին կինը, ով կմիանա Լոնդոնի տղամարդկանց բացառիկ ակումբին15:22, 13 մայիսի
Քլոե Քարդաշյանը մտածում է նախկին սիրելիից՝ Թրիստան Թոմփսոնից եւս մեկ երեխա ունենալու մասին14:36, 13 մայիսի
Լոնդոնում ջենթլմենների ակումբները քննարկում են այնտեղ կանանց անդամակցությունը14:05, 13 մայիսի
«Հրաշալի երեկո է լինելու»․ Անդրեա Մորիկոնեի ուղերձը՝ Երեւանում Էնիո Մորիկոնեի հեղինակային ծրագրին նվիրված համերգին ընդառաջ13:20, 13 մայիսի
Հոլլի Բերիի սիրելին կիսվել է դերասանուհու համարձակ լուսանկարով12:19, 13 մայիսի
Ջուլիա Ֆոքսը ավելի քան երկու տարի է՝ հրաժարվել է սեռական կյանքից11:57, 13 մայիսի
Անդրեն հերքել է որդի ունենալու լուրերը