Երբեմն կին-տղամարդ հարաբերություններում կանայք մեկը մյուսի հետեւից սխալներ են թույլ տալիս, որոնք բացասաբար են ազդում զույգի համատեղ ապագայի վրա։
Ներկայացնում ենք վեց սխալ, որոնցից պետք է խուսափել։
Կանայք իրենց մայրական բնազդը օգտագործում են նաեւ հարաբերություններում։ Ինչ եք կարծում, արդյոք հաճելի կլիներ, եթե ձեր ընտրյալը հայրիկի նման վերաբերեր ձեզ։ Եթե ոչ, ուրեմն ինչու եք հոգատար մայրիկի պես հետեւում նրա ամեն քայլին, եւ նրան փոքրիկ երեխայի նման վերաբերում նրան։ Կինը պետք է լինի տղամարդու կեսը, ուղեկիցը, ընկերը, բայց ոչ՝ մայրը։
Տղամարդը կնոջ կյանքում առաջին տեղում է։ Չի կարելի դիմացինին ավելի շատ գնահատել ու սիրել, քան սեփական անձին։ Ոչ մեկին հաճելի չէ իր կողքին տեսնել մեկին, ով «շնիկի» նման կանի այն, ինչ նա է ցանկանում։ Եթե դուք ձեզ չեք հարգում, ապա նա հաստատ չի գնահատի։ Հիշեք, առաջին տեղում միշտ պետք է դուք լինեք։ Առաջին հերթին սիրեք ինքներդ ձեզ, եւ միայն այդ պարագայում տղամարդը կզգա ձեր արժեքն ու կսիրի ձեզ։
Մի սիրահարվեք ձեր ընտրյալի պոտենցիալ հնարավորությունների վրա։ Իհարկե, ապագան շատ կարեւոր է, բայց չպետք է մոռանալ նաեւ ներկայի մասին։ Եթե ձեր կողքին կանգնած տղամարդը հաջողության հասնելու մեծ հնավորություն ունի, իհարկե, գովելի է, բայց նա հնարավոր է դրանք ճիշտ չօգտագործի եւ ոչնչի չհասնի։ Հետեւաբար, հարկավոր է ավելի արժեւորել ներկան եւ օգտվել բոլոր ընձեռնված շանսերից՝ փայլուն ապագա կերտելու համար։
Կինը չի ցուցադրում իր հնարավորությունները՝ կարծելով, որ նա այդպես կվախեցնի տղամարդուն։ Արդյունքում, կինը հայտնվում է «հիմարիկի» դերում։ Իհարկե, տղամարդիկ սիրում են ավելի խելացի լինել եւ իրենց ունակություններով գերազանցել կանանց, բայց դա չի նշանակում, որ նա կամուսնանա մի կնոջ հետ, ով «հիմարիկ» է։ Չէ որ տղամարդկանց համար շատ կարեւոր է, որ իրենց կողքին լինի մեկը, ում հետ միասին նրանք կկարողանա հաղթահարել կյանքի բոլոր դժվարությունները։ «Հիմարիկ» ձեւանալը տղամարդկանց գրավելու սխալ միջոց է։
Կինը ենթարկվում է տղամարդուն։ Տղամարդը սիրում է, որ իր կողքին ինքնահաստատված կին լինի։ Նա կարող է սիրել միայն այն կնոջը, որը հարգում է ինքն իրեն։ Եթե կինը ամեն ինչում ենթարկվում է տղամարդուն, ապա նա վաղ թե ուշ կորցնում է իր հետաքրքրությունը տղամարդու համար։ Խուսափեք այս կետից։
Ձեզ փոքրիկ աղջկա նման մի պահեք։ Եթե ձեր դիմաց կանգնած է խելացի եւ ինքնահաստատված տղամարդ, ապա նա երբեք չի կատարի ձեր կամակորությունները։ Այս տեսակ տղամարդկանց կողքին հասուն եւ իմաստուն կանայք են միշտ լինում։ Մոռացեք այս հիմար խաղի մասին։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
21:30, 28 հոկտեմբերի
Սիլվա Հակոբյանի ու դստեր՝ Միլայի զվարճալի զուգերգը (տեսանյութ)20:38, 28 հոկտեմբերի
«Կարծեցի՝ կատակ է». ո՞վ է ճանաչվել 2026 թվականի ամենասեքսուալ տղամարդը19:34, 28 հոկտեմբերի
«Ես անում էի այն ամենը, ինչ նա ուզում էր». Հյու Հեֆների այրին մեղադրել է Playboy-ի հիմնադրին բռնաբարությունների և ինցեստի մեջ՝ բացահայտելով առանձնատան կյանքի ցնցող մանրամասները19:07, 28 հոկտեմբերի
«Խաշ կա՞». Շառլ Ազնավուրի թոռնիկի անսպասելի ցանկությունը (տեսանյութ)17:08, 28 հոկտեմբերի
«Վարդանյան եղբայրներ» կրկեսը՝ հյուրախաղերով Հայաստանի մարզերում16:51, 28 հոկտեմբերի
«Ես գիտեմ՝ քեզ մոտ ամեն ինչ լավ է լինելու». Քիմ Քարդաշյանը պատմել է հոր հետ ունեցած վերջին զրույցի մասին16:05, 28 հոկտեմբերի
Էվելինա Խանոյանի 31-ամյակն ու անակնկալը՝ հյուրերին (VIDEO)15:30, 28 հոկտեմբերի
Վանեսա Թրամփը քաղցկեղը հաղթահարելուց հետո Թայգեր Վուդսի հետ ապագայի ծրագրեր է կազմում14:05, 28 հոկտեմբերի
Միխայիլ Բոյարսկին կրկին վերադարձել է «Երեք հրացանակիրների» աշխարհ13:05, 28 հոկտեմբերի
Բիանկա Սենսորին հերթական նորաձև սադրանքն է արել՝ բյուրեղներով զարդարված բոդիով12:47, 28 հոկտեմբերի
«Մարդիկ անընդհատ ինձ այդ մասին են հարցնում». Քիմ Քարդաշյանը մտածում է քաղաքական կարիերայի մասին11:30, 28 հոկտեմբերի
Քևին Ջոնասը պատահաբար իր սեռական օրգանի լուսանկարն է ուղարկել ֆուտբոլային չաթում