Մերիլին Մենսոնի նախկին օգնականը՝ Էշլի Ուոլթերը, դատական հայց է ներկայացրել ռոք երաժիշտի դեմ։ Նա պնդում է, որ Մենսոնն իրեն վերաբերել է «կեղտի նման» եւ պարծեցել է նրանով, որ իր կողմից կանանց նկատմամբ բռնությունն անպատիժ է մնում։
Էշլի Ուոլթերսը սկանդալային երաժիշտի դեմ հայց է ներկայացրել սեռական բռնության, ծեծի եւ ոտնձգությունների համար։ Ըստ փաստաթղթերի, որոնք հայտնվել են TMZ պարբերականի տրամադրության տակ, Ուոլթերսը պնդում է, որ Մենսոնը մի անգամ տեսակապի ընթացքում իրեն ասել է, որ իրեն «դուր էր գալիս, երբ աղջիկներն այնպիսի տեսք ունեին, կարծես նրանց նոր էին բռնաբարել»։
Դատական հայցում Ուոլթերսը նաեւ պնդում է, որ Մենսոնը պարբերաբար թմրամիջոցներ օգտագործելուց հետո հասավարակշռությունը կորցրել է ու հարձակվել իր վրա։ Սակայն երաժիշտը չի զղջացել իր արարքների համար։ Մենսոնը, հակառակը, պարծենում էր նրանով, որ բռնաբարության համար պատասխան չի տալիս։ Ուոլթերսի խոսքով՝ ռոք երաժիշտն իրեն պատմել է, որ ցանկացել է սպանել մի քանի կանանց, որոնց հետ հանդիպել է։
Արտիստի օգնականը պատմել է, որ երաժիշտի կողմից ահաբեկումը սկսվել է այն պահին, երբ ինքը 2010թ․-ին առաջին անգամ հանդիպել է Մենսոնին։ Ուոլթերսի խոսքով՝ ռոք երաժշտին իրեն հրավիրել է Արեւմտյան Հոլիվուդում գտնվող բնակարան, ուր ավելի ուշ փորձել է բռնաբարել։
Իրավաբանական փաստաթղթերում Էշլին պնդում է, որ երբ 2011թ․-ին Մենսոնը խզել է հարաբերությունները «Գահերի խաղի» աստղ Էսմե Բյանկոյի հետ, դերասանուհին իրեն ասել է, որ ինքը գնա Մենսոնի տնից։ Բյանկոն անհանգստացել է, որ Մենսոնը «կարող է շատ վտանգավոր լինել։ Արդյունքում Մենսոնն իմացել է այն մասին, որ Էսմեն շփվել է իր օգնականի հետ եւ աշխատանքից հեռացրել նրան։ Մեկ շաբաթ անց երաժիշտը նրան կրկին առաջարկել է աշխատել իր թիմում։ Սակայն երաժիշտը նրան ստիպել է 48 ժամ աշխատել առանց ընդմիջման։ Նա խոստովանել է, որ մի անգամ Մենսոնն իրեն 12 ժամ ստիպել է կանգնել սթոռի վրա՝ լուսանկարելով իրեն։
Մենսոնը նրան վերջնական հեռացրել է աշխատանքից 2011թ․-ի հոկտեմբերին, սակայն շարունակել է սպառնալ նրան։
Աղբյուրը՝ RBC
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն