Հիշում եմ, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Պարզ, բայց միևնույն ժամանակ ջերմ պատմություն: Լավ ոստիկանն ընդդեմ ոսկե սրտով վատ տղայի։ Ճակատագրական սեր հանցագործի քրոջ հանդեպ եւ մրցավազք։
Հետո պատմությունը շարունակվեց։
«Ֆորսաժը» ամեն հաջորդ մասից հետո դառնում էր ոչ այնքան մրցավազքի մասին պատմություն, որքան ֆանտաստիկ մարտաֆիլմ։ Բայց իններորդ մասն ամբողջովին հեռանում է երկրից՝ անտեսելով ֆիզիկայի բոլոր ձանձրալի օրենքները:

Կարծում եմ՝ ժամանակն է խոստովանել, որ «Ֆորսաժի» գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային իրականության մեջ, որտեղ ֆիզիկայի օրենքները, եւ, ընդհանրապես, գոյության օրենքներն այնքան էլ նման չեն իրական կյանքին։
Այս անգամ Դոմինիկը ստիպված կլինի հանդիպել անցյալի ուրվականների հետ։ Եվ ահա թիմի անդամները կրկին հավաքվում են, որպեսզի կանխեն աշխարհը գրավելու համարձակ պլանը, որը հորինել է ամենավտանգավոր հանցագործը: Իրավիճակը բարդանում է, քանի որ այդ մարդը Դոմինիկի եղբայր Ջեյկոբն է, ում տարիներ առաջ արտաքսել էին ընտանիքից:
Ֆրանշիզայի յուրաքանչյուր նոր մաս դիտողին զարմացնում էր էկրանին երևացող նոր հնարքներով ու խելացնորությամբ: Իններորդ ֆիլմն այս համատեքստում չդարձավ բացառություն, թեեւ դրայվի մակարդակով չհասավ նախորդ մասին։
Ֆիլմը փորձում է սուզվել Դոմինիկի ինքնության մեջ ՝ նրան դարձնելով ավելի խորը կերպար:Դա նշանակում է, որ հանդիսատեսն ականատես կլինի ֆլեշբեկների և ընտանեկան լուրջ խոսակցությունների։ Իսկ ֆլեշբեկները շատ լավն են։

Երիտասարդ Տորետտո եղբայրների հետ ամբողջ պատմությունը, ընդհանուր առմամբ, վերածվեց լավ դրամայի:Դրանում առյուծի բաժինն ընկած է այդ դերերը զարմանալիորեն խաղացած երիտասարդ դերասանների ուսերին:
Էքշնի հետ կապված ամեն ինչ, ինչպես միշտ, լավ է, շատ է, եւ նա հնարամիտ է, բայց միեւնույն ժամանակ, պակասում է WOW էֆեկտը։
Իններորդ ֆիլմում կհանդիպեք նախորդ մասերի հերոսներից մի քանիսին՝ Միային, Խանին եւ Շոնին: Երկրորդական կերպարները, ինչպիսիք են Ռոմանը եւ Թեդը, ինչպես միշտ, հրճվում են իրենց անմիջականությամբ, եւ հումորը հիմնականում հենց նրանք էլ ապահովում են:
Իրական հիասթափություն էր Ռոդրիգեսի կերպարը։ Նա երբեք լավ դերասանուհի չի եղել, բայց միշտ էլ կարողացել է խաղալ ժիր աղջկա դեր։ Ավաղ, այստեղ նա պարզապես զիլության տնազ է անում։
Վին Դիզելը մարմնավորում է կահույք (ինչպես միշտ), չնայած այն հանգամանքին, որ իններորդ ֆիլմի սյուժեն ավելի անձնական է նրա կերպարի համար։ Մոտավորապես նույն բանը կարելի է ասել նաև Ջոն Սինայի մասին, բայց նրա աչքերում գոնե վառվում է ինչ-որ կենդանի կրակ։
Ուզում եմ խոսել հատկապես օպերատորի աշխատանքի մասին. այն կարելի է մեկ բառով անվանել գլուխգործոց։
Բացի այդ, ֆիլմն ունի աշխույժ երաժշտական ուղեկցություն, որի համար մենք like ենք դնում։
Բնականաբար, ֆիլմի սցենարում եւ սյուժեում շատ թերություններ կան: Բայց այս ամենին կա մեկ պատասխան։ Համարձակվում եմ մեջբերել մի հայտնի բլոգերի խոսք. «Ի՞նչն է անհասկանալի. սա Ֆորսաժն է»:

Ճիշտ է, 145 րոպեն չափազանց երկար է, ֆիլմը տեղ - տեղ ձգձգվում է ։
Արդյունքում.
«Ֆորսաժ 9» դեռ հիմար եւ պաթոս ֆիլմ է։
Բայց իր բոլոր մինուսներով հանդերձ, «Ֆորսաժը» անկեղծորեն փորձում է զարմացնել հանդիսատեսին եւ դրա համար սիրված է։
Մենք սիրում ենք «Ֆորսաժը» խարիզմատիկ կերպարների առատության, անհավանական գործողությունների, տեսարանների եւ հասկանալի պատմության համար, որը թեեւ պարզ է, բայց միեւնույն ժամանակ շատ հոգեւոր է յուրաքանչյուր մարդու համար:
P.S.
Ուրախացնող է այն, որ ստեղծողները չեն մոռանում Փոլ Ուոքերի եւ նրա հերոսի մասին։ Բրայանը ֆիլմում կա, բայց կադրից դուրս: Դրանով ստեղծողները կարծես հարգանքի տուրք են մատուցում Փոլիին 'ասելով՝«Դու միշտ մեր կողքին ես, եղբա՛յր»:
Հաճելի դիտում
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
17:30, 9 սեպտեմբերի
Երբ հանգամանքները բացահայտում են մարդկանց. «Գիշատիչների խնջույքը» ֆիլմի պրեմիերան՝ «ՀանդArt»-ում16:30, 9 սեպտեմբերի
Ներսես Ավետիսյանն ամուսնալուծվել է16:29, 9 սեպտեմբերի
The Guardian. Բորիս Ջոնսոնի դեմքով տղաբ. ինչո՞ւ ընդհանրապես գողանալ Ռենուարը15:49, 9 սեպտեմբերի
Labubu-ի և LVMH-ի հանդիպումը. Pop Mart-ը Փարիզում բացում է իր գլխավոր խանութը15:22, 9 սեպտեմբերի
Ու՞ր է անհետացել Լեդի Գագան. Երգչուհու անհետացումը գաղտնի հարսանիքի մասին լուրեր է առաջացրել14:37, 9 սեպտեմբերի
Գործող «Միս Ավստրիա»-ն հանկարծամահ է եղել 22 տարեկանում14:10, 9 սեպտեմբերի
Քարդի Բին ցուցադրել է հետույքի վրա 15,000 դոլարանոց ադամանդե պիրսինգը13:22, 9 սեպտեմբերի
«Ոչ մի համբույր». Բիլլի Բոլդուինը խոստացել է այլևս երբեք չաշխատել Շերոն Սթոունի հետ12:38, 9 սեպտեմբերի
Գվինեթ Փելթրոուն պատմել է, թե ինչպես է ստեղծել իր վիրուսային «հեշտոցի բույրով» մոմը12:17, 9 սեպտեմբերի
Նիկոլաս Քեյջի շքեղ 10.5 միլիոն դոլարանոց առանձնատունը գրեթե փլուզվել էր հսկայական փոսի պատճառով11:51, 9 սեպտեմբերի
Թրամփի շքեղ նվերները երիտասարդ օգնականներին. յուրաքանչյուրը ստացել է 45,000 դոլար11:36, 9 սեպտեմբերի
Իլոն Մասկը երեխաներ էր ուզում «քաղաքացիական պատերազմից առաջ», իսկ լռության համար առաջարկում էր 40 մլն դոլար. նախկին ընկերուհու ցնցող խոստովանությունները