Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Պրեմիերայի էի գնացել»: Ի՞նչն է անհասկանալի. սա «Ֆորսաժ 9»-է

14:12, 22 մայիսի

Հիշում եմ, թե ինչպես սկսվեց այս պատմությունը։ Պարզ, բայց միևնույն ժամանակ ջերմ պատմություն: Լավ ոստիկանն ընդդեմ ոսկե սրտով վատ տղայի։ Ճակատագրական սեր հանցագործի քրոջ հանդեպ եւ մրցավազք։

Հետո պատմությունը շարունակվեց։

«Ֆորսաժը» ամեն հաջորդ մասից հետո դառնում էր ոչ այնքան մրցավազքի մասին պատմություն, որքան ֆանտաստիկ մարտաֆիլմ։ Բայց իններորդ մասն ամբողջովին հեռանում է երկրից՝ անտեսելով ֆիզիկայի բոլոր ձանձրալի օրենքները:

Կարծում եմ՝ ժամանակն  է խոստովանել, որ «Ֆորսաժի» գործողությունները տեղի են ունենում այլընտրանքային իրականության մեջ, որտեղ ֆիզիկայի օրենքները, եւ, ընդհանրապես, գոյության օրենքներն այնքան էլ նման չեն իրական կյանքին։

Այս անգամ Դոմինիկը ստիպված կլինի հանդիպել անցյալի ուրվականների հետ։ Եվ ահա թիմի անդամները կրկին հավաքվում են, որպեսզի կանխեն աշխարհը գրավելու համարձակ պլանը, որը հորինել է ամենավտանգավոր հանցագործը: Իրավիճակը բարդանում է, քանի որ այդ մարդը Դոմինիկի եղբայր Ջեյկոբն է, ում տարիներ առաջ արտաքսել էին ընտանիքից:

Ֆրանշիզայի յուրաքանչյուր նոր մաս դիտողին զարմացնում էր էկրանին երևացող նոր հնարքներով ու խելացնորությամբ: Իններորդ ֆիլմն այս համատեքստում չդարձավ բացառություն, թեեւ դրայվի մակարդակով չհասավ նախորդ մասին։

Ֆիլմը փորձում է սուզվել Դոմինիկի ինքնության մեջ ՝ նրան դարձնելով ավելի խորը կերպար:Դա նշանակում է, որ հանդիսատեսն ականատես կլինի ֆլեշբեկների և ընտանեկան լուրջ խոսակցությունների։ Իսկ  ֆլեշբեկները շատ լավն են։

Երիտասարդ Տորետտո եղբայրների հետ ամբողջ պատմությունը, ընդհանուր առմամբ, վերածվեց լավ դրամայի:Դրանում առյուծի բաժինն ընկած է այդ դերերը զարմանալիորեն խաղացած երիտասարդ դերասանների ուսերին:

Էքշնի հետ կապված ամեն ինչ, ինչպես միշտ, լավ է, շատ է, եւ նա հնարամիտ է, բայց միեւնույն ժամանակ, պակասում է WOW էֆեկտը։

Իններորդ ֆիլմում  կհանդիպեք  նախորդ մասերի հերոսներից մի քանիսին՝ Միային, Խանին եւ Շոնին: Երկրորդական կերպարները, ինչպիսիք են Ռոմանը եւ Թեդը, ինչպես միշտ, հրճվում են իրենց անմիջականությամբ, եւ հումորը հիմնականում հենց նրանք էլ ապահովում են:

Իրական հիասթափություն էր Ռոդրիգեսի կերպարը։ Նա երբեք լավ դերասանուհի չի եղել, բայց միշտ էլ կարողացել է խաղալ ժիր աղջկա դեր։ Ավաղ, այստեղ նա պարզապես զիլության տնազ է անում։

Վին Դիզելը մարմնավորում է կահույք (ինչպես միշտ), չնայած այն հանգամանքին, որ իններորդ ֆիլմի սյուժեն ավելի անձնական է նրա կերպարի համար։ Մոտավորապես նույն բանը կարելի է ասել նաև Ջոն Սինայի մասին, բայց նրա աչքերում գոնե վառվում է ինչ-որ կենդանի կրակ։

Ուզում եմ խոսել  հատկապես օպերատորի աշխատանքի մասին. այն կարելի է մեկ բառով անվանել  գլուխգործոց։

Բացի այդ, ֆիլմն ունի  աշխույժ երաժշտական ուղեկցություն, որի համար մենք like ենք դնում։

Բնականաբար, ֆիլմի սցենարում եւ սյուժեում  շատ թերություններ կան: Բայց այս ամենին կա մեկ պատասխան։ Համարձակվում եմ մեջբերել մի հայտնի բլոգերի խոսք. «Ի՞նչն է անհասկանալի. սա Ֆորսաժն է»:

Ճիշտ է, 145 րոպեն չափազանց երկար է, ֆիլմը տեղ - տեղ ձգձգվում է ։

Արդյունքում.

«Ֆորսաժ 9»  դեռ հիմար եւ պաթոս ֆիլմ է։

Բայց իր բոլոր մինուսներով հանդերձ, «Ֆորսաժը» անկեղծորեն փորձում է զարմացնել հանդիսատեսին եւ դրա համար  սիրված է։

Մենք սիրում ենք «Ֆորսաժը» խարիզմատիկ կերպարների առատության, անհավանական գործողությունների, տեսարանների եւ հասկանալի պատմության համար, որը թեեւ պարզ է, բայց միեւնույն ժամանակ շատ հոգեւոր է  յուրաքանչյուր մարդու համար:

P.S.

Ուրախացնող է այն,  որ ստեղծողները չեն մոռանում Փոլ Ուոքերի եւ նրա հերոսի մասին։ Բրայանը ֆիլմում կա, բայց կադրից դուրս: Դրանով ստեղծողները կարծես հարգանքի տուրք են մատուցում Փոլիին 'ասելով՝«Դու միշտ մեր կողքին ես, եղբա՛յր»:

Հաճելի դիտում

Նորայր Նազարյան


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել