Համացանցի օգտատերերն ուշադրություն են դարձրել, որ լուսանկարներից մեկում, որոնում Յուլյա Պերեսիլդը պատրաստվում է Միջազգային տիեզերակայան թռիչքին, դերասանուհու ձեռքին ծխախոտի սարք է։ Աշնանը դերասանուհին կմասնակցի «Կանչ» աշխատանքային անվանումով գեղարվեստական ֆիլմի նկրահանումներին միջազգային տիեզերակայանում։ Տիեզերագնաց, Ռուսաստանի հերոս Միխայիլ Կորնիենկոն «Gazeta.ru»-ին հայտնել է, որ նկարահանումների շրջանում դերասանուհին ստիպված կլինի հրաժարվել վատ սովորությունից։ Տիեզերագնացի խոսքով՝ տիեզերանավի մեջ արգելված է ծխել, այդ թվում էլեկտրոնային ծխախոտ։
«Առհասարակ վատ է, երբ մարդը ծխում է։ Իսկ տիեզերքի համար դա կրկնակի վատ է։ Բայց եթե բժիշիները նրան թույլ են տվել, նա որոշակի առողջություն ունի։ Այլ հարց է, որ տիեզերանավի մեջ ծխել չի կարելի․ դա կտարականպես բացառված է, այդ թվում էլեկտրոնային ծխախոտը»,- նշել է նա։ Տիեզերագնացը հայտնել է, որ ճանաչում է գործընկերների, որոնք ծխում են։ Կորնիենկոն ենթադրել է, որ այդ դեպքում մարդը պետք է «կրկնակի առողջություն» ունենա։
«Կան տիեզերագնացներ, որոնք ծխում են։ Բայց ծխելու եւ հանձնաժողովն անցնելու համար մարդը պետք է երկակի առողջություն ունենա։ Տիզերագնացներ ընտրվում են շատ առողջ մարդիկ․ կարծես թե, օրգանիզմի ռեզերվները բավարար են նաեւ ծխելու համար»,- նշել է տիեզերագնացը։
Դերասանուհի Յուլյա Պերեսիլդը, ինչպես նաեւ ռեժիսոր Կլիմ Շիպենկոն եւ տիեզերագնաց Անտոն Շկապլերովը հոկտեմբերի 5-ին «Союз МС-19»-ով կմենկնեն Միջազգային տիեզերակայան։ Թիմն այնտեղ գրեթե երկու շաբաթ կանցկացնի, որի ընթացքում գեղարվեստական ֆիլմ կնկարահանեն։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ11:15, 3 մայիսի
Բրիթնի Սփիրսի շոկային լուսանկարները մտահոգություն են առաջացրել նրա հոգեկան առողջության վերաբերյալ