«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Երբեք ուշադրության պակաս չեմ զգացել». տիկտոկեր Մագա Հարությունյանը՝ իրեն վերագրվող պլաստիկ վիրահատությունների ու քննարկումների մասին

17:04, 27 մայիսի

Տիկտոկեր Մագա Հարությունյանին շատերը կհիշեն հեռուստատեսային նախագծերից ու հումորային հաղորդումներից, սակայն նրան իսկական ճանաչում բերեցին TikTok-ում իր զվարճալի տեսանյութերը: Իսկ երբ աղջիկը դիմեց քթի պլաստիկ վիրահատության, այնուհետեւ՝ որոշ ոճային փոփոխությունների՝ կապված մազերի երանգավորման հետ, նրան սկսեցին ոչ միայն հետեւել, այլեւ՝ քննարկել:

Այժմ Մագան TikTok-ում ունի 270 հազարից ավելի հետեւորդ, 4 միլիոն եւ ավելի Like-եր, հազարավոր դիտուիմներ ու հարյուրավոր մեկնաբանություններ:

NEWS.am STYLE-ն իր 20 հարցից բաղկացած շարքում անդրադարձել է հայ տիկտոկերին՝ փորձելով պարզել նրա մասին մի քանի հետաքրքիր փաստ:

Մագա, ինչպե՞ս ես սկսում առավոտդ:

Քանի որ գիշերը, սովորաբար, ուշ եմ քնում, ու, առհասարակ, սիրում եմ երկար քնել, առավոտներս միշտ շատ խառն եմ սկսում: Արագ-արագ հագնվում եմ ու շտապում գործերով, դրա համար չեմ հասցնում ֆիքսել իմ գեղեցիկ առավոտները:

TikTok-ում հայտնի դառնալուց հետո օրերդ տարբերվո՞ւմ են նախկին օրերիցդ:

Դե, գրաֆիկս ավելի է ծանրացել. եթե նախկինում ունենում էի ավելի շատ ժամանակ ընկերներիս հետ շփվելու ու օրս ավելի հանգիստ անցկացնելու, հիմա այդ ժամանակը չունեմ: Դրանով են այժմ օրերս տարբերվում:

Օրվա մեջ որքա՞ն ժամանակ ես ծախսում TikTok-ում:

Վերջերս սկսել եմ TikTok-ի վրա ավելի քիչ ժամանակ ծախսել: Լինում են օրեր, որ տեղադրում եմ այն հոլովակները, որոնք վաղուց եմ նկարել: Օր է լինում, որ ընդհանրապես ժամանակ չեմ ծախսում TikTok-ում:

Իսկ, առհասարակ, ինչպե՞ս որոշեցիր ունենալ TikTok:

TikTok-ում գրանցվել եմ կարանտինի ժամանակ, երբ անգործությոնից չգիտեինք՝ ինչ անել: Մորեղբայրս, որը բնակվում է Ֆրանսիայում, ինձ միշտ խորհուրդ էր տալիս գրանցվել այնտեղ, բայց ես ականջի հետեւ էի գցում: Ի վերջո, նա ինձ մոտիվացրեց ու ես գրանցվեցի (ծիծաղում է):

Ի՞նչ ես առաջնահերթ ցանկանում փոխանցել քո էջով:

Քանի որ իմ լսարանը շատ մեծ է, իսկ ինչքան մարդ՝ այնքան նախընտրություն, դրա համար ես իմ էջում տեղադրում եմ հիմնականում թեթեւ, հումորային կամ թրենդային կոնտենտ: Աշխատում եմ իմ էջով փոխանցել միայն դրականը:

Ե՞րբ ես առաջին անգամ զգացել քեզ վրա ուշադրություն:

Կարճ պատասխանեմ՝ երբեք ուշադրության պակաս չեմ զգացել:

Ըստ քեզ` քո ամենահաջող եւ ամենաանհաջող ոճային փոփոխությունները որո՞նք են:

Այնպիսի փոփոխություն դեռ չեմ արել, որի համար կփոշմանեի, իսկ ամենահաջողվածը կարծում եմ՝ մազերիս երանգավորումներն են:

Ամենախենթ ոճափոխությունը, որին դիմել ես...

Կարծում եմ՝ դա դեռ առջեւում է (ժպտում է):

Իսկ ինչպիսի՞ն ես տեսնում քո հաջորդ ոճային փոփոխությունը:

Քանի որ որոշել եմ դա անակնկալ ձեւով ցուցադրել իմ հետեւորդներին, այս պահին չեմ խոսի այդ մասին:

Մեկնաբանություն, որը քեզ զվարճացրել է:

Ամենից շատ ինձ զվարճացնում է, երբ գրում են՝ «Էն ժամանակ ավելի լավն էիր», իսկ հին տեսանյութերիս տակ՝ «Ես էլ էդքան վիրահատվեի, ես էլ էդքան սիրուն կլինեի»: Հիմա ուզում եմ պաշտոնապես հայտարարել, որ ես միայն քիթս եմ վիրահատել, իսկ այդ մեկնաբանություններին ուզում եմ պատասխանել՝ ես միշտ լավն եմ եղել ու լավն եմ լինելու. անում եմ այն, ինչ ինձ դուր է գալիս:

Մեկնաբանություն, որն ամենից շատն է քեզ բարկացրել:

Աշխատում եմ վատ մեկնաբանություններին ուշադրություն չդարձնել, բայց, իհարկե, լինում են դեպքեր, որ մեկնաբանությունները շատ են բարկացնում, դրանք այն մարդկանց մեկնաբանություններն են, որոնք առանց քեզ ճանաչելու ինչ-որ փոփոխության դեպքում շտապուն են որակավորել, օրինակ՝ վարդագույն մազերի համար պիտակ են կպցնում, ու դա ինձ շատ է բարկացնում, հատկապես, երբ հիշտակում են ծնողներիս, գրում՝ «Էս աղջիկը անտե՞ր ա, իր ծնողները չե՞ն տեսնում, որ ինքը վարդագույն մազեր ունի»: Ի՞նչ կա դրա մեջ… Այ հենց դա է ինձ բարկացնում, երբ իրենց թույլ են տալիս նշել իմ ծնողներին:

Ամենաչսիրածդ հարցը, որ տալիս են:

Անձնական բնույթի հարցերը չեմ սիրում:

Ի՞նչ են հաճախ քեզ ասում փողոցում տեսնելիս:

Շատ հաճախ լսում եմ, որ ասում են՝ «Վայ, էս էն TikTok-ի Մագան չի՞» (ծիծաղում է), կամ՝ «Վայ, Մագան, էրեխեք»… Վատ բաներ էլ են ասում: Մի օր շատ սիրուն մի աղջիկ, որը բավական ադեկվատ տեսք ուներ, նայեց ինձ ու բարձր ասաց՝ «Ոնց եմ զզվում սրանից»:

Ինչպե՞ս են քեզ դիմում մտերիմ մարդիկ:

Ինձ միշտ բոլորը դիմում են Մագա:

Հայ տիկտոկերներից ո՞ւմ հետ ես մտերիմ:

Մտերիմ եմ Ash Ayvi-ի, Julianna Loo-ի, Էռնեստի ու տիկին Գրետայի հետ:

Իսկ ո՞ւմ կոնտենտին ես հետաքրքրությամբ հետեւում:

Թող ինձ ներեն բոլորը, բայց առանձնապես ոչ մեկի կոնտենտի հանդեպ մեծ սեր չեմ տածում:

Իսկ միջազգային տիկտոկերներից:

Միջազգային տիկտոկերներից՝ Bella Poarch-ին:

Բացի TikTok-ից՝ էլ ի՞նչ հոբբի ունես:

Մանկուց սիրել եմ անվաչմուշկ քշել:

Եղե՞լ է, որ հիասթափվես ու ցանկանաս փակել TikTok –ի էջդ:

Ոչ, դեռեւս նման ցանկություն չեմ ունեցել:

Ինչպե՞ս է ավարտվում օրդ:

Գերհոգնած…

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Մագա Հարությունյանի Instagram-ից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել