Անջելինա Ջոլիի հետ բաժանման լուրից հետո Բրեդ Փիթին բազմիցս են ռոմանտիկ հարաբերություններ վերագրել։ Սակայն, դրանք անլուրջ էին։ Այժմ արեւմտյան ԶԼՄ-ները տեղեկացել են 57-ամյա դերասանի նոր հետաքրքրության մասին։ Բրիտանական The Mirror պարբերականը հայտնում է, որ Բրեդը աչք է դրել 36-ամյա երգչուհի Անդրա Դեյի վրա։
Պարբերականի աղբյուրի խոսքով՝ զույգը ֆլիրտ է արել միմյանց հետ այս տարվա ապրիլին կայացած «Օսկար» մրցանակի հանձնման արարողության կուլիսներում: Ինսայդերը վստահեցնում է, որ Անդրան արդեն որոշ ժամանակ գտնվում է «դերասանի տեսադաշտում»։
Նրանք սեթեւեթում էին կուլիսներում, - պատմել է ականատեսը։ - Դրանք կարող էին լինել պարզապես պրոֆեսիոնալ հարաբերություններ, սակայն Բրեդի որոշ ընկերներ խոսում էին այն մասին, որ նրանք հիանալի զույգ կլինեն:
Բրեդ Փիթը «Օսկարի» հաղորդավարն էր, իսկ Անդրան դարձել է մրցանակի հավակնորդներից մեկը։ Երգչուհին «Օսկարի» է առաջադրվել «Լավագույն դերասանուհի» անվանակարգում՝ «Միացյալ Նահանգներն ընդդեմ Բիլի Հոլիդեյի» ֆիլմում գլխավոր դերի համար: Անդրան խաղացել է Բիլի Հոլիդեյի դերը: Ճիշտ է, նա այդպես էլ «Օսկար» չստացավ։ Ավելի վաղ իր աշխատանքի համար նա արժանացել է «Ոսկե գլոբուս» մրցանակի։
Հավանաբար, այժմ Բրեդ Փիթը կարող է ազատ շունչ քաշել. վերջերս նա դատարանում հաղթել է նախկին կնոջ՝ Անջելինա Ջոլիի դեմ երեխաների խնամակալության հայցը։ Դերասանուհին պնդել է միանձնյա խնամակալությանը, սակայն Փիթն արդյունքում հավասար իրավունքներ է ձեռք բերել իր ժառանգներին դաստիարակելու հարցում։ Ասում են, Անջելինան դատից հետո համարում է, որ նախկին ամուսինը նվաստացրել է նրան հանրության աչքերում:
Աղբյուրը՝ Комсомольская правда
Լուսանկարը՝ GettyImages
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:35, 12 մայիսի
Հոգեթերապիա Netflix-ի ձևով. Baby Reindeer հայտնի սերիալը16:22, 12 մայիսի
Նախաճաշ Երեւանում՝ մինչեւ 10 դոլար հասնող մենյուով13:38, 12 մայիսի
Սերժ Թանկյանի «Down With the System» հուշագրությունը լույս կտեսնի մայիսի 14-ին12:50, 12 մայիսի
«Լադանիվան» երգում է Եվրատեսիլ 2024-ի հաղթող Նեմոյի և ֆրանսիացի Սլիմանի հետ12:10, 12 մայիսի
X օգտատերերն ամբողջ աշխարհում հիացած են «Եվրատեսիլ 2024»-ում «Լադանիվայի» դինամիկ և աշխույժ ելույթով11:05, 12 մայիսի
«Եվրատեսիլը» պետք է «վերանորոգվի». հաղթող Նեմոն՝ մրցույթի «երկակի ստանդարտների», լարված մթնոլորտի ու իր հաղթանակի մասին10:05, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողին ստիպված են եղել նոր մրցանակ տալ, քանի որ արտիստը նախորդը գցել ու կոտրել էր09:00, 12 մայիսի
ՄԱՅԻՍԻ 12-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ02:45, 12 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ի հաղթողը Շվեյցարիան է․ Հայաստանը 8-րդ տեղում է01:23, 12 մայիսի
«Լադանիվա»-ի փայլուն ելույթը՝ «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակչում (VIDEO)23:00, 11 մայիսի
Մեկնարկել է «Եվրատեսիլ 2024»-ի եզրափակիչ փուլը. Հայաստանը ելույթ կունենա 19-րդը (ՈւՂԻՂ)22:20, 11 մայիսի
Ինչու՞ է Նիդերլանդների ներկայացուցիչը որակազրկվել «Եվրատեսիլ 2024»-ից