Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում պատմել է «Մեյրն Իսթթաունից» մինի սերիալի նկարահանումների մասին, որոնք վերջերս են ավարտվել։ Դերասանուհին զգալիորեն ազդել է նրա վրա, թե ինչպես են պատկերել իր հերոսուհուն։
Նախագծի ռեժիսոր Քրեյգ Ցոբելն առաջարկել է անկողնային տեսարանի ընթացքում նրա մարմինը ցուցադրել առավել գեղեցիկ, սակայն նա հրաժարվել է ու խնդրել թողնել երեւացող որովայնը։ «Ես նրան ասացի, որ չհամարձակվի անել դա եւ պահանջեցի թողնել երեւացող որովայնը»,- հայտնել է դերասանուհին։
Ուինսլեթը նաեւ պնդել է, որ պաստառի լուսանկարում իր դեմքն առավելագույնս բնական տեսք ունենա։ Նա երկու անգամ լուսանկարը խմբագրման է ուղարկել՝ խնդրելով «վերադարձել իր կնճիռները»։ «Ասացի․ «Ես գիտեմ, թե որքան կնճիռներ ունեմ աչքերիս շուրջ, խնդրում եմ, բոլորը հետ վերադարձրեք»»,- ասել է Քեյթը։
Ուինսլեթը հավելել է, որ հոկտեմբերին ինքը 46 տարեկան կդառնա եւ այլեւս այնքան հաճախ չի նկարահանվի անկողնային տեսարաններում, որքան առաջ։ Քեյթը հույս ունի, որ հանդիսատեսին դուր կգա իր հերոսուհին, քանի որ նա իսկական է, ոչ իդեալական կին, իսկ նրա դեմքն ու մարմինը փոխվում են տարիքին համապատասխան։
Ավելի վաղ Ուինսլեթը պատմել է, որ իրեն Հոլիվուդի համար չափազանց գեր ու տգեղ է համարել. «Ես վախենում էի Հոլիվուդից։ Ես այն պատկերացնում էր որպես մեծ, սարսափելի վայր, ուր բոլորը պետք է նիհար լինեն եւ որոշակի տեսք ունենան։ Ես գիտեի, որ չեմ համապատասխանում եւ ստիպված եմ լինելու վաստակել այնտեղ գտնվելու իրավունքը։ Բայց հոգու խորքում վստահ էի, որ դրան արժանի չեմ»։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն