«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Վերադարձրեք կնճիռներս». Քեյթ Ուինսլեթը նոր սերիալում հրաժարվել է դեմքի ու կազմվածքի ռետուշից

20:07, 3 հունիսի

Հոլիվուդյան դերասանուհի Քեյթ Ուինսլեթը հարցազրույց է տվել The New York Times-ին, որում պատմել է «Մեյրն Իսթթաունից» մինի սերիալի նկարահանումների մասին, որոնք վերջերս են ավարտվել։ Դերասանուհին զգալիորեն ազդել է նրա վրա, թե ինչպես են պատկերել իր հերոսուհուն։ 

Նախագծի ռեժիսոր Քրեյգ Ցոբելն առաջարկել է անկողնային տեսարանի ընթացքում նրա մարմինը ցուցադրել առավել գեղեցիկ, սակայն նա հրաժարվել է ու խնդրել թողնել երեւացող որովայնը։ «Ես նրան ասացի, որ չհամարձակվի անել դա եւ պահանջեցի թողնել երեւացող որովայնը»,- հայտնել է դերասանուհին։

Ուինսլեթը նաեւ պնդել է, որ պաստառի լուսանկարում իր դեմքն առավելագույնս բնական տեսք ունենա։ Նա երկու անգամ լուսանկարը խմբագրման է ուղարկել՝ խնդրելով «վերադարձել իր կնճիռները»։ «Ասացի․ «Ես գիտեմ, թե որքան կնճիռներ ունեմ աչքերիս շուրջ, խնդրում եմ, բոլորը հետ վերադարձրեք»»,- ասել է Քեյթը։

Ուինսլեթը հավելել է, որ հոկտեմբերին ինքը 46 տարեկան կդառնա եւ այլեւս այնքան հաճախ չի նկարահանվի անկողնային տեսարաններում, որքան առաջ։ Քեյթը հույս ունի, որ հանդիսատեսին դուր կգա իր հերոսուհին, քանի որ նա իսկական է, ոչ իդեալական կին, իսկ նրա դեմքն ու մարմինը փոխվում են տարիքին համապատասխան։

Ավելի վաղ Ուինսլեթը պատմել է, որ իրեն Հոլիվուդի համար չափազանց գեր ու տգեղ է համարել. «Ես վախենում էի Հոլիվուդից։ Ես այն պատկերացնում էր որպես մեծ, սարսափելի վայր, ուր բոլորը պետք է նիհար լինեն եւ որոշակի տեսք ունենան։ Ես գիտեի, որ չեմ համապատասխանում եւ ստիպված եմ լինելու վաստակել այնտեղ գտնվելու իրավունքը։ Բայց հոգու խորքում վստահ էի, որ դրան արժանի չեմ»։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել