Աշխարհահռչակ երգչուհի Շերը խոսել է բեմական գործընկերուհու՝ լեգենդար Մադոննայի մասին: Reddit կայքին տված հարցազրույցում 67-ամյա Շերն ասել է. «Ես երբեք չեմ ատել Մադոննային: Ես պարզապես նրան անպատկառ եմ համարել: Իրականում ես հարգում եմ նրան: Մադոննան, հավանաբար, այն արտիստուհիներից է, ում ես տաղանդավոր եմ համարում: Երբեք չեմ սիրել նրա ձայնագրություններն ու այն ամենը, ինչ նա անում է, բայց նա միշտ իր ալիքի գագաթին է: Նա առաջինն էր ինչ-որ միտումներում եւ հրաշալի հոլովակներ ուներ»,- հայտարարել է երգչուհին:
Անցյալ շաբաթ նույնպես հարցազրույցներից մեկում Շերը կարծիք էր հայտնել գործընկերուհու մասին՝ նշելով, որ Մադոննան «ճանապարհ է հարթել» ներկայում հայտնի շատ արտիստների համար, այդ թվում՝ Լեդի Գագայի:
«Գագան ամեն ինչ ստացավ, բայց երաժշտության մեջ այդ ամենը Մադոննան է արել»,- ասել էր նա:

Հիշեցնենք, որ Շերը 2014 թվականին Սոչիում կայանալիք ձմեռային Օլիմպիադան բացելու հրավեր էր ստացել:
Սակայն 67-ամյա աստղն անմիջապես հրաժարվել է: Նա պարզաբանել է, որ պատճառը սեռական փոքրամասնությունների հանդեպ Ռուսաստանի կառավարության բացասական վերաբերմունքն է:
«Ես չեմ կարող անուն նշել, բայց իմ մի ընկերը՝ հայտնի օլիգարխ, ինձ հարցրեց, թե չէի՞ ցանկանա, արդյոք, դառնալ Օլիմպիական խաղերի դեսպանը եւ բացել հանդիսությունը: Ես անմիջապես ասացի՝ ոչ, քանի որ ցանկանում եմ իմանալ, թե որտեղից է համասեռամոլների հանդեպ այդքան բացասական վերաբերմունքը Ռուսաստանում: Նա պատասխանեց, որ ռուս ժողովուրդը կառավարությունից տարբեր տեսակետ ունի»,- հայտարարել է Շերը:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 24 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 հոկտեմբերի
Երեք ժամ դիմահարդարման և տնային գործերի համար. Ճապոնիայի վարչապետի խոստովանությունը ցնցել է հանրությանը23:00, 23 հոկտեմբերի
Ծննդյանս օրերին ես ինձ երջանիկ եմ զգացել, քանի որ բախտ եմ ունեցել ծնվելու հրաշալի ընտանիքում22:18, 23 հոկտեմբերի
Ջ. Ք. Ռոուլինգ. «Եթե տղամարդը կարող է կին լինել, ապա կանայք գոյություն չունեն»21:25, 23 հոկտեմբերի
«Տատիկներին այժմ գրկախառնվելու թույլտվություն է պետք». սկանդալային գովազդը հանվել է քննադատության ալիքից հետո20:38, 23 հոկտեմբերի
Կարա Դելևինը խոսել է իր աղետալի լեսբիական սեքս-երեկույթի մասին19:27, 23 հոկտեմբերի
Lamborghini-ն` ձեր ուսերին. Balenciaga-ն ներկայացնում է 9,500 դոլար արժողությամբ բաճկոն և գլխարկ՝ ավիատոմսերի գնով16:33, 23 հոկտեմբերի
Փարավոնները չեն լրացրել պահանջվող փաստաթղթերը. Շոտլանդիայի թանգարանը հեռացրել է մումիաները համաձայնության բացակայության պատճառով15:44, 23 հոկտեմբերի
Միլիարդատերերը գնում են 100 մլն դոլարանոց առանձնատներ միայն դրանք քանդելու համար. Ֆլորիդայի գերշքեղության մոլուցքը աճում է14:32, 23 հոկտեմբերի
«Սա իմ աշխատանքը չէ». NBA-ի աստղ ԼաՄելո Բոլը խոստովանել է, որ չի փոխում որդու տակդիրները14:15, 23 հոկտեմբերի
Ջեյմս Բոնդի դերակատարին գրեթե ընտրել են. 4 դերասան անցել են քասթինգի եզրափակիչ փուլ, և «Վիշապի տունը» ֆիլմի աստղը կարող է մարմնավորել չարագործին13:16, 23 հոկտեմբերի
Դերասան Թայգեր Շրոֆի դեմ մահափորձը կրկին վախ է բերել Բոլիվուդ. գանգստերները կրկին սպառնում են աստղերին