Շերոն Սթոունը
Շերոն Սթոունը դարձավ 62 տարեկան, եւ թվում է, թե այս կնոջ գեղեցկության դեմ ամեն ինչ անզոր է։ Ի տարբերություն «Կին կատու» ֆիլմում կերտած իր հերոսուհու, որը փորձում էր երիտասարդությունը պահպանել թունավոր հրաշք-քսուքի օգնությամբ, Շերոնը չի ձգտում հավերժացնել 20-ամյա կերպարը։ Իրական կյանքում այդ «հրաշք-կրեմը» դերասանուհու համար կանոնավոր մարզումներ են, առողջ սնունդը եւ մաշկի խնամքը:
«Այո, ես ծերանում եմ, անկեղծանում է դերասանուհին։ - Բայց ինձ թվում է, որ ծերացման արվեստում կարելի է թույլ տալ որոշ «ոչ իդեալակություն», դրանք կերպարին զգացմունքայնություն եւ սեքսուալություն են տալիս։ Ես դեմ չեմ պլաստիկային, չէ որ շատ ավելի վատ է ապրել կոմպլեքսներով, որոնք առաջանում են արտաքինի թերությունների պատճառով, բայց հենց այնպես վերափոխել քեզ, դա նորմալ չէ»։
Հայդի Քլում
Ինքնավստահ կինը, որը հասցրել է կայանալ որպես դերասանուհի, մոդել, պրոդյուսեր եւ սեփական նորաձեւության «Պոդիում» նախագծի սցենարիստ, չորս երեխաների մայր, բիզնեսվումեն, Հայդի Քլումը պլաստիկայի կարիք չունի։ Նույնիսկ ցավալի բաժանումներից հետո Հայդին իրեն աչքաթող չի արել։ Եւ այն, որ նա իրեն «կտրելու» եւ «ծակելու» ցանկություն չունի, նույնպես խոսում է իր հանդեպ ունեցած սիրո մասին:
«Ինչի՞ս է պետք պլաստիկան։ Ինչ կարող է այն տալ, որը ես չունեմ։ Ասում են, որ ինձ նմանները դինոզավրերի մեռնող տեսակ են։ Այդ դեպքեւ, թող ես լինեմ միակ դինոզավրը, որի ճակատը կկնճռոտվի»։
Եվա Լոնգորիա
«Հուսահատ տնային տնտեսուհիների» աստղը ճակատագրի, արարչի եւ բոլոր երկրային ուժերի իրական սիրելին է։ Եվան հիասքանչ կազմվածք ունի, փոքր քիթ ու ուռուցիկ շրթունքներ։ Հարց․ ի՞նչը նա փոխի։ Փոխելու ոչինչ չկա եւ, բարեբախտաբար, դերասանուհին ոչինչ չի պատրաստվում վերափոխել։ Եվային երկար ժամանակ հետապնդող միակ վախը եղել են միմիկական կնճիռները։ Բայց հիմա դերասանուհին 45 տարեկան է, նա վայելում է երկար սպասված մայրությունը (աստղի առաջնեկը ծնվել է 2018 թվականին) եւ զարմանալի տեսք ունի, այնպես որ նույնիսկ այս բյութի ֆոբիան երկրորդ պլան է մղվել:
Սալմա Հայեք
Դերասանուհին կարծում է, որ գեղեցկությունը յուրաքանչյուրի ներսում է, միայն անհրաժեշտ է պարզել, թե ինչպես բացահայտել այն եւ բնական կերպով բարելավել: Այդուհանդերձ, Սալման խոստովանում է, որ իր կուրծքը շատ ավելի լավ տեսք է ունեցել տասը տարի աֆռաջ, բայց ոչինչ փոխել չի պատրաստվում եւ արժանապատվությամբ է ընդունում ցանկացած տարիքային փոփոխություն: Ի դեպ, ծերացման գործընթացում դերասանուհին ոչ մի վատ բան չի տեսնում եւ մեծ ջերմությամբ է արտահայտվում իր տատիկի մասին, ով միշտ գիտեր, թե ինչպես հիանալի տեսք ունենալ: Իմիջիայլոց, հենց տատիկն է նրան ոգեշնչել սեփական կոսմետիկ գիծը ստեղծելու գործում, քանի որ 10 տարեկանից նա դերասանուհու դեմքի եւ մազերի խնամքը վերցրել է իր վրա։
«Յուրաքանչյուր կին իրավունք ունի պայքարել երիտասարդությունը պահպանելու համար։ Սակայն պլաստիկ վիրաբուժությունը վերածվել է որոշակի սերնդի համազգեստի։ Եւ արդյունքները միշտ չէ, որ գեղեցիկ են»։
Ջուլիա Ռոբերթս
Երբ Ջուլիան դարձավ 40 տարեկան, հարցազրույցներից մեկում պլաստիկ վիրաբուժության հանդեպ վերաբերմունքի մասին նա ասաց. «Երբեք մի ասա երբեք», սակայն, այնուամենայնիվ, հույս է հայտնել, որ իր կյանքը լի ու հետաքրքիր կլինի առանց նման ընթացակարգերի։ 40 տարին լրանալուց հետո դերասանուհին գիտակցաբար սկսեց մոդելային կարիերա եւ թույլ չտվեց մտածել «հեռացող» երիտասարդության մասին, այլ ընդհակառակը, խոստովանեց, որ տարիքը միայն դրական է ազդում իր ընտրած գործունեության տեսակի վրա: Ջուլիան նաեւ նշել է, որ 40 տարեկանում լուսանկարվելու համար կերպարանք ընդունելն ավելի հետաքրքիր է, քան 20 տարեկանում: Նա արդեն բավական ուսումնասիրել է իր մարմինը եւ դարձել է ավելի ազատ։ Այժմ նա 52 տարեկան է, եւ գործընկերների վախերը, որոնք կապված են կնճիռների առաջացման հետ, դեռեւս շրջանցում են նրան:
«Քո դեմքը պետք է պատմի քո, այլ ոչ թե բժշկի այցելությունների մասին»։
Աղբյուրը՝ Marieclaire.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է