Բրիտանացի հայտնի ռեժիսոր Շոն Մաքալիսթերը, հնարավորություն ունենալու դեպքում, ֆիլմ կնկարահաներ Հայաստանի ռեստորանների մասին: Այսօր Երեւանում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ լրագրողներից մեկի հարցին ի պատասխան, ասել է ռեժիսորը:
Այս օրերին նա Երեւանում է՝ մասնակցելու «Britain is…» Բրիտանիայի օրերին: Մեկամսյակի շրջանակում հոկտեմբերի 2-ից 9-ը «Նաիրի» կինոթատրոնում կազմակերպվելու են ռեժիսորի ֆիլմերի հետահայաց ցուցադրություններ:
«Մի ֆիլմ կնկարահանեի Հայաստանի ռեստորանների մասին, ռեստորաններում աշխատող մարդկանց մասին, ովքեր այդ ուտելիքը կպատրաստեն, իսկ ես կուտեմ»,- ասաց ռեժիսորը:
Նրա խոսքով, Հայաստանում նաեւ գինեգործ կփնտրեր՝ ֆիլմ նկարահանելու նպատակով, իսկ հետո կանցներ կոնյակի մասին ֆիլմին: Բրիտանացի վավերագրողը նաեւ նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում եւ դեռեւս չի հասցրել ծանոթանալ այստեղի կյանքին:
Իր ֆիլմերի հետահայաց ցուցադրություններից բացի, առաջիկա երկու օրերի ընթացքում Շոն Մաքալիսթերը նաեւ վարպետության դասեր կանցկացնի սկսնակ ռեժիսորների եւ արվեստագետների համար, ովքեր հետաքրքրված են Հայաստանում սիրիական փախստականների իրավիճակի շուրջ համատեղ նախագիծ իրականացնելու գաղափարով: Բրիտանական Սանդենս հայտնի կինոփառատոնի մրցանակակիր Մաքալիսթերը 1996 թվականին ավարտել է Բրիտանիայի Ազգային Կինոդպրոցը:
Նրա ֆիլմերի հիմնական ուղղվածությունը Միջին Արեւելքի թեժ կետերում բնակվող մարդկանց կյանքի եւ հոգսերի արտացոլումն է: Մաքալիսթերը համագործակցում է հանրահայտ բրիտանական BBC հեռուստաալիքի հետ:
Նա ֆիլմեր է նկարահանել Իրաքում, Եմենում, Իսրայելում եւ արեւելյան այլ երկրներում: Ներկայում նա աշխատում է «Սիրիական սիրո պատմությունը» ֆիլմի նախագծի շուրջ:
Բրիտանիայի օրերը միջոցառումը կազմակերպվում է Հայաստանում Մեծ Բրիտանիայի դեսպանատան եւ Բրիտանական խորհրդի կողմից: Ծրագրի կազմակերպմանը մասնակցել են նաեւ Ժամանակակից արվեստի ինստիտուտը, Հայաստանի ազգային կինոկենտրոնը եւ այլն:
Տեքստը՝ Լիլիթ Պետրոսյանի
Լուսանկարները՝ Արսեն Սարգսյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 4 մայիսի
ՄԱՅԻՍԻ 4-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:19, 3 մայիսի
Ֆորմուլա 1-ի լեգենդ Միխայել Շումախերի ութ շքեղ ժամացույցներ աճուրդի են հանվել22:08, 3 մայիսի
Հոլլի Բերին տարված է իր դաշտանադադարով և հրապարակայնորեն խոսում է այդ մասին21:14, 3 մայիսի
NEWS.am STYLE-ի նոր սյունակ. Ծաղիկներ տանը և ոչ միայն. Ինչպես չսպանել խոլորձը և ծաղկեցնել20:26, 3 մայիսի
Wine Story. Սովինյոն Բլանի միջազգային օր՝ ձեր սիրելի սպիտակ գինու տոն19:43, 3 մայիսի
Կոպենհագենում Միշլեն աստղով ռեստորանները ամենաթանկն են աշխարհում16:34, 3 մայիսի
Macallan-ը և Cirque Du Soleil-ը միավորվում են՝ վիսկիի համտեսի և մահաբեր հնարքների համար15:25, 3 մայիսի
Ֆարել Ուիլյամսը միանում է Tiffany & Co-ին Titan ոսկերչական հավաքածու ստեղծելու համար14:23, 3 մայիսի
Քրիստեն Ստյուարտը եւ Օսկար Այզեքը կնկարահանվեն 80-ականների վամպիրների մասին հեդոնիստական թրիլլերում13:55, 3 մայիսի
Դերասանուհի Անյա Թեյլոր-Ջոյը պրեմիերային ներկայացել էր այնպիսի զգեստով, որով անհնար էր նստել13:17, 3 մայիսի
Էմիլի Ռատակովսկին եւ Իրինա Շեյքը փայլել են The King's Trust 2024 Global Gala-ին12:23, 3 մայիսի
Սոֆյա Վերգարան մտադիր է ամեն կերպ պայքարել տարիքի հետ