Stylish Faces. Աստղիկ Սաֆարյան. «Ասել եմ՝ չեմ սիրում, ու հեռացել եմ սիրելով»

Տիհանա Vibes. Dasein-ը սիրո եւ տարբերվող մարդկանց մասին է

«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

ReA-15. անիմացիոն 300 ֆիլմ, 30 hյուր 40 երկրից, շուրջ 5000 հանդիսատես. ամփոփվեց միջազգային կինոփառատոնը

21:31, 30 հոկտեմբերի

Կյանքը պատկեր է. կենդանացրու այն. «ՌեԱնիամանիա» անիմացիոն ֆիլմերի եւ պատկերապատման արվեստի միջազգային 15-րդ փառատոնի շնորհիվ՝ Երեւանում մեկ շաբաթ շարունակ անիմացիոն կինոարվեստի շունչն ու կենդանի պատկերներն ու գույներն էին տիրում։ «ՌեԱ» հոբելյանական 15 րդ փառատոնը նվիրված էր հայկական անիմացիայի 85 և հայ կինոյի 100-ամյակներին:

Հոկտեմբերի 22-ին «ՌեԱնիմանիա» կինոփառատոնը մեկնարկեց Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան» հոգեցունց ֆիլմով՝ հանդիսատեսին նախապատրաստելով տպավորիչ եւ անմոռանալի փառատոնի ամբողջ ընթացքին։
Հոկտեմբերի 28-ին, «Կինոյի տանը» Փառատոնի փակման արարողությունը մեկնարկեց Արցախից տեղահանված երեխաների կողմից պատրաստված անիմացիոն կարճամետրաժ ֆիլմով, որի վրա երեխաներն աշխատել էին Փառատոնի շրջանակում անցկացված աշխատարանում։ 

Անիմացիոն շուկայից (MarAni-Market of animation)-ից մինչեւ Պատկերապատման ազգային մրցույթ. շուրջ երկու տարի դադարից հետո՝ հոբելյանական 15-րդ տարում, «ՌեԱնիմանիան» վերադարձավ ռեբրենդավորված, նոր՝ ավելի հագեցած ծրագրով, նոր նախագծերով ու նախաձեռնություններով։

Closing ceremony-103.jpg (161 KB)

«2006-2007 թվականներին, երբ փառատոնի ստեղծման աշխատանքներն էին ընթանում, դեռ չգիտեի՝ այն ինչ անուն եւ լոգոտիպ է ունենալու։ Բայց ինձ համար կարեւոր սկզբունք կար. ունենալ այնպիսի անուն եւ լոգոյի տեսք, որն առաջին հայացքից «Արմենիա» կկարդացվեր։ Այդպես ստեղծվեց «ՌեԱնիմանիան», եւ շատ երկար տարիներ միջազգային հյուրերը մասնակիցներն այն առաջին հայացքից «Արմենիա» էին կարդում։ Սակայն մեր հոբելյանական տարում՝  երկու տարի դադարից հետո, որոշեցինք նորովի վերադառնալ, ու փառատոնը վերաբրենդավորվեց՝  դառնալով ReA Festival: Այն մի քանի կարեւոր բովանդակություն ու կոնցեպտ ունի՝ Republic of Armenia, Republic of Artsakh, եւ Republic of Animation»,-իր ելույթում նշեց փառատոնի հիմնադիր-տնօրեն Վրեժ Քասունին։ 

«ՌեԱ» փառատոնի շրջանակում ցուցադրվել է շուրջ 300 ֆիլմ՝ ներառյալ կարճամետրաժ, լիամետրաժ եւ ավարտական ֆիլմերը։ Ծրագրում ներառված են եղել մրցութային 7 լիամետրաժ, հատուկ ցուցադրության՝ 3 ֆիլմ: 

«Լավագույն լիամետրաժ ֆիլմ» անվանակարգում հաղթող է ճանաչվել «Լինդան հավ է ուզում» (Chicken for Linda) ֆիլմը, ռեժիսորներ՝ Սեբաստիեն Լաուդենբախ, Կիարա Մալթա (Sébastien Laudenbach, Chiara Malta):
«Ժյուրիի հատուկ հիշատակում»  (Jury special mention) անվանակարգում հաղթող է ճանաչվել Սեպիդեհ Ֆարսիի «Ազդանշան»  (The Siren) ֆիլմը։ Մրցանակները հանձնեց մրցույթի ժյուրիի անդամ Անուշ Քոչարյանը։ 

Լիամետրաժ անիմացիոն ֆիլմի լավագույն գեղարվեստական կոնցեպտի համար «Վալենտին Պոդպոմոգովի անվան մրցանակի» է արժանացել Բենուա Շիյոի (Benoît Chieux) Սիրոկկոն և Քամու Թագավորությունը (Sirocco and the kingdom of the Winds) ֆիլմը։ Մրցանակը հանձնեց Երևանի քաղաքապետի տեղակալ Լեւոն Հովհաննիսյանը։ 

Կարճամետրաժ ֆիլմերի ցուցադրությունների և գնահատումների արդյունքում առաջին տեղի մրցանակը ստացել է Տալ Կանտորի «Նամակ խոզին» ֆիլմը՝ պատմություն  վրեժի և փրկագնման մասին: Ժյուրին հավանել է ֆիլմում օգտագործված անիմացիայի ստեղծագործական տեխնիկան։

Closing ceremony-178.jpg (140 KB)

Ժյուրիի հատուկ հիշատակման է արժանացել Ջալալ Մաղութի «Ձեզ լավ շո՜ւն» ֆիլմը Ֆիլմը հատուկ հիշատակում է ստացել նաև անիմացիայի համար։

Երկրորդ հատուկ հիշատակումը  ռեժիսոր Փրիիթ Թենդերի «Շուն-տունը» ֆիլմին է Ժյուրին այն գնահատել է սյուռեալիստական, բայց եւ իմաստալից: Լավագույն հայկական կարճամետրաժ անիմացիոն ֆիլմի «Լև Ատամանովի անվան հատուկ մրցանակի» է արժանացել (Lev Atamanov prize) Գոռ Ենգոյանի «Վերադարձ դեպի ռոք» ֆիլմը Ժյուրին հավանել է անիմացիայի էներգիան և կրեատիվությունը. «Մենք ցանկանում ենք ավելին տեսնել այս պատմության մասին: Հատուկ հիշատակում նաև երաժշտության համար»։ Մրցանակները հանձնեց Կառլոս Լեոն Սանչասը։ 

Լավագույն ավարտական անիմացիոն ֆիլմ է ճանաչվել «Գաղթականներ» ֆիլմը,  ռեժիսորներ՝ Հյուգո Քեբի, Անտուան Դուպրիե, Օբեն Քուբյակ, Լուկաս Լերմիտ, Զոուի Դևիս (Migrants, Director: Hugo Caby, Antoine Dupriez, Aubin Kubiak, Lucas Lermytte, Zoé Devise)։ «Ժյուրի հատուկ հիշատակում» մրցանակի է ստացել ավարտական անիմացիոն «Վերջին բարը» ֆիլմը, ռեժիսոր՝ Առնե Հաին (The Last Bar, Director: Arne Hain)։ Մրցանակները հանձնեց մրցույթի ժյուրիի անդամ Ջուլիա Ռեվոլտան։ 

Փառատոնի ընացքում այս տարի նաեւ հայտարարվել էր «Ազգային պատկերապատման նախագծերի մրցույթ», որին հայ ստեղծագործողները պետք է նախապես տրված թեմաներով պատկերապատման (կոմիքս) նախագծեր ներկայացնեին, դրանց իրականացման համար ստանային օժանդակություն-մրցանակներ։

Closing ceremony-160.jpg (153 KB)

1-ին տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է «Սասունցի Դավիթ» պատկերապատումը (Ստեղծագործական թիմ. Տիգրան Մանգասարյան-նկարիչ, Անի Եղիազարյան-սցենարի հեղինակ, Մարիամ Մալխասյան-գրքի ձեւավորող, Գոհար Գասպարյան-նախագծի տնօրեն, Նարեկ Վան Աշուղաթոյան-պրոդյուսեր)։

2-րդ տեղի օժանդակություն-մրցանակը ստացել է Գոհար Սմոյանն իր «Գյումրու կանայք» պատկերապատման համար։ Ժյուրիին գրավել է թեմայի արդիականությունը, թեմայի սոցիալական կողմը, ինչպես նաև գրաֆիկ դիզայնի կիրառման այլընտրանքային և ստեղծարար ձևը։

3-րդ տեղում «Մոլորվածներին հսկողը» պատկերապատումն է, հեղինակ՝ Սոնա Հովհաննիսյան։ Ժյուրին ցանկացել է ոգևորել մի նախագծի, որը համարձակություն է ունեցել անդրադառնալ հայ հասարակությունում առկա խնդրի` երիտասարդների շրջանում թմրանյութի օգտագործումը։

Մրցանակները հանձնեց ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Դանիել Դանիելյանը։ 

«Ժյուրիի հատուկ հիշատակման» են արժանացել Մարիամ Նիկոլյանի «Անիի պահապանը» և Գոհար Նազարյանի «Մարդկային կատակերգություն» ֆիլմերը։ 

Closing ceremony-155.jpg (129 KB)

Հայ անիմացիայի նվիրյալներին  օպերատոր Ալիսա Քուրդիյանին,  Անիմատոր-ռեժիսոր Ստեփան Գալստյանին Անիմատոր Վլադիմիր Մայիլյան, տիկնիկային անիմատոր Գայանե Մարտիրոսյանին մրցանակներ հանձնեց «ՌեԱ» փառատոնի հիմնադիր տնօրեն Վրեժ Քասունին։ Նա նաև «Ռոբերտ Սահակյանցի անվան» մրցանակ հանձնեց փառատոնի բարեկամ,  մշտական աջակից, ֆրանսիացի պրոդյուսեր Ժան Պոլ Կոմանին։ 

«ՌեԱ» փառատոնը Հայաստանում հյուրընկալել է 40 երկրից շուրջ 30 մասնագետների, առաջատար ընկերությունների ղեկավարների, անիմատորների, պրոդյուսերների, ռեժիսորների, ոլորտի այլ մասնագետների։ Նրանց ու նաև հայ մասնագետների մասնակցությամբ MarAni-ի (Անիմացիոն շուկա) շրջանակում եղել են պանելային քննարկումներ, անհատական ելույթներ, աշխատարաններ, վարպետության դասեր, որոնք տեղի են ունեցել ԹՈՒՄՈ կենտրոնում։ 

Նկարիչ ռեժիսոր Դեյվ Բոսերտը՝ Disney-ից  ու Disney-ի մասին, հեղինակ դասախոս Էդ Հուկսը՝ անիմացիայում դերասանական խաղի մասին, ռեժիսոր անիմատոր Խավյեր Դե լա Չիկան՝ AI-ի կիրառության մասին, Տիգրան Առաքելյանը ONoff ստուդիայից  և 3D արտիստ Աղվան Խաչատրյանը՝ POPOK ստուդիայից միջազգային անիմացիոն աշխարհում հայկական անիմացիայի զարգացման, հայկական անիմացիոն ստուդիաների մասին։ ՌեԱ-ի փակման «Գեղջուկներ»- ֆիլմի պրոդյուսեր Շոն Մ. Բոբբիթը  և նկարիչ Պյոտր Դոմինիակը ներկայացրել են իրենց ֆիլմերն ու ֆիլմարտադրության տեխնիկան։ 

Closing ceremony-1.jpg (257 KB)

Երկու օր շարունակ MarAni ֆորումի շրջանակում հանդիսատեսը հնարավորություն է ունեցել լսել ոլորտի լավագույններին, ստանալ նոր գիտելիքներ, ունենալ փորձի փոխանակում։

MarAni-ի մյուս կարևոր բաղադրիչը համաարտադրության հարթակն է, որտեղ հայ ստեղծագործողները միջազգային պրոդյուսերներին ներկայացնում են իրենց նախագծերը և ստանում ինչպես նյութական օժանդակություն, այնպես էլ պոտենցիալ հնարավորություն միջազգային համարտադրություն մեկնարկելու համար։  Պատվավոր 1-ին տեղը Art Step Studio-ի կողմից ներկայացված Winter in March (Ձմեռը մարտին) նախագծինն է, պրոդյուսեր՝ Արմինե Հարությունյան, ռեժիսոր՝ Նատալյա Միրզոյան։ Մրցանակը՝ 1.000.000 ՀՀ դրամ։

2-րդ տեղում Siluete studio (Սիլուետ ստուդիո)-ի The man who played saxophone (Սաքսոֆոն նվագող մարդը) նախագիծն է, ռեժիսոր՝ Արամ Շահբազյան։ Մրցանակը՝ 600.000 ՀՀ դրամ։

3-րդ տեղում անհատ պրոդյուսեր Սիլվա Խնկանոսյանի «Ռանդեվու» (Rendezvous) նախագիծն է, որի համար հեղինակը ստանալու է 400.000 ՀՀ դրամ մրցանակ։

OnOff ստուդիայի պրոդյուսեր Սուսաննա Խաչատրյանի «Սեւանիկ»-ը դարձել է Միջազգային համարտադրության համար պոտենցիալ նախագիծ (A potential project for international co-production)։ Գնահատումն իրականացրել են այնպիսի պրոդյուսերներ, ինչպիսիք են՝Ժան-Պոլ Կոման - պրոդյուսեր (Ֆրանսիա), Գորյուն Ապրիկյան - գրող, ռեժիսոր և ֆրանսիացի հրատարակիչ (Ֆրանսիա), Ալեն Գռանժերար Բարաթիան - Պրոդյուսեր Bright Lights Films (Ֆրանսիա), Օլիվյե Քեթրին -պրոդյուսեր (Ֆրանսիա), Կատերին Էստեվես - պրոդյուսեր, Les Films du Poisson գործադիր տնօրեն (Ֆրանսիա) Յուստե Միխայլինայտեն - պրոդյուսեր, Broom Films (Լիտվա), Թեոֆիլ Ռոբերտ - Պրոդյուսեր Sacrebleu production (Ֆրանսիա), Բարբարա Վունյոն - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Լուչիանո Լեպինայ - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Մատյո Լեժուա - պրոդյուսեր, Tchack (Ֆրանսիա), Կեստուտիս Դրազդաուսկաս - պրոդյուսեր, Artbox (Լիտվա),  Շառլի Սանսոնետի – պրոդյուսեր։

Փառատոնի շրջանակում տեղի են ունեցել հայկական անիմացիոն ֆիլմերի «Ռետրոսպետկտիվ» ցուցադրությունները, որոնք այս տարի նվիրված էին հայ անիմացիայի պտմության կարևոր դեմքերից վեցին։

Կինոփառատոնի շրջանակում տեղի են ունցել շատ այլ նշանակալի իրադարձություններ։ «ՌեԱնիմանիա» անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը` «Ոսկե ծիրան» միջազգային կինոփառատոնի հետ համագործակցությամբ Շառլ Ազնավուրի անվան հրապարակի աստղային ճեմուղում տեղադրել է հայ անիմացիայի հիմնադիր Լև Ատամանովի և մեծանուն անիմատոր Վալենտին Պոդպոմոգովի անվանական հուշաստղերը, որոնց բացման պաշտոնական արարողություն է եղել։ Նույն օրը, կրկին Փառատոնի շրջանակում, հայաստանյան ONoff անիմացիոն ստուդիան համագործակցության հուշագրեր  կնքեց միանգամից երկու միջազգային ընկերությունների՝ լիտվական Brooms films և ֆրանսիական TCHAK ընկերություններ հետ՝ այդպիսով մուտք գործելով միջազգային համարտադրության հարթակ։ 

«ՌեԱ» փառատոնի փակման ֆիլմը,  Դորոտա Կոբիելա Վելչմանի և Հյու Վելչմանի  «Գեղջուկները» ֆիլմն էր, որի դիտման բացառիկ հնարավորությունն ընձեռեց հենց Փառատոնը։ 

«ՌեԱնիմանիա»  անիմացիոն ֆիլմերի և պատկերապատման արվեստի միջազգային փառատոնը 2024-ին տեղի կունենա հոկտեմբերի 22-27-ը, Երեւանում։ 


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել