Առաջին եւ վերաքննիչ ատյաններում դատերից հետո Միխայիլ Եֆրեմովի փաստաբաններ Ռոման Ֆիլիպովն ու Պյոտր Խարխորինը վճռաբեկ բողոք են ներկայացրել, հայտնում է «Կոմսոմոլսկայա պրավդա»-ն։ Պարբերականը ենթադրում է, որ պաշտպանները երկար ժամանակ սպասում էին՝ ամենայն հավանականությամբ հույս ունենալով, որ դերասանի շուրջ կրքերը կհանդարտվեն, եւ դատարանն օրինապահությամբ կվերաբերի պատիժը կրճատելու խնդրանքին։
Պարբերականին հաջողվել է ծանոթանալ վճռաբեկ դատարան ներկայացված բողոքին․ դրանում Եֆրեմովի պաշտպանական կողմը մատնացույց է անում ոչ թե նախորդ ատյանների սխալները, այլ նշում, որ պատիժը մեղմացնող հանգամանքներն ամբողջական ծավալով հաշվի չեն առնվել։
Եֆեմովին դրական են բնութագրում աշխատավայրում եւ կյանքում։ Նրա անցյալի մասին տեղեկատվությունը վկայում է կոմպրոմատի բացակայության մասին․ դատարանները նշել են նրա ակտիվ մասնակցությունը հանրային կյանքին, բարեգործությամբ զբաղվելը, ինչի մասին վկայում են պետական մրցանակները, նշում են փաստաբանները։
Բացի այդ՝ բողոքի հեղինակները նշում են, որ Միխայիլ Օլեգովիչը տուժողներին ամբողջությամբ փոխհատուցել է 4 մլն ռուբլի 625 հազար ռուբլու չափով վնասը եւ բազմաթիվ անգամ ներողություն է խնդրել եւ զղջման խոսք ասել մահացած առաքիչ Սերգեյ Զախարովի ընտանիքին։ Բացի այդ՝ նրան լավ են բնութագրել մոսկովյան քննչական մեկուսարանից, ուր նա մի քանի ամիս է անցկացրել, իսկ Բելգորոդի բանտից, ուր արդեն կես տարի է՝ կրում է պատիժը, խրախուսանքներ է ստացել հիանալի աշխատանքի եւ պահվածքի համար։
Սակայն ամենահետաքրքիրը մեկ այլ փաստ է։ Թեեւ փորձաքննության արդյունքում Միխայիլ Եֆրեմովի մոտ հոգեկան շեղումներ չեն հայտնաբերվել, եւ նա մեղսունակ է ճանաչվել, փաստաբանները հակառակն են պնդում։
Նրանք վստահ են, որ իրական գնահատական չի տրվել Եֆրեմովի թույլ առողջական վիճակին, որն ուղեկցվում է հայտնաբերված անձի օրգանական խանգարմամբ եւ ալկոլոլից կախվածության համախանիշով։ Ընդ որում, օրենքի իմաստով՝ անձինք, որոնք հոգեբանական անոմալիաներ ունեն, քրեական պատասխանատվության ոլորտում չեն կարող ամբողջական ծավալով հավասար լինել հոգեպես առողջների հետ։
Խարխորինն ու Ֆիլիպովը մատնանշել են, որ դերասանի խնամակալության տակ բազմաթիվ մարդիկ կան։ Պարզվել է, որ նրա կինը՝ Սոֆյա Կրուգլիկովան, որը երկար տարիներ աշխատել է որպես ձայնային ռեժիսոր եւ դասավանդել, զրկվել է աշխատանքից։
Աղբյուրը՝ Fakty.ua
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
11:20, 2 հոկտեմբերի
«Սկեսրայրը պետք է լինի առաջինը». Արքայադուստր Դիանայի եղբայրը բացահայտել է Դոդի Ֆայեդի հոր կողմից անպատշաճ սեռական ոտնձգությունը10:55, 2 հոկտեմբերի
Արա Աբրահամյանի որդին լքել է Անաստասիա Ռեշետովային՝ իմանալով, որ նա հղի է մեկ այլ տղամարդուց10:31, 2 հոկտեմբերի
Հոլի Բերիին մեղադրում են իր 12-ամյա որդուն խեղդամահ անելու մեջ. Դերասանուհին զրկվել է խնամակալությունից09:00, 2 հոկտեմբերի
ՀՈԿՏԵՄԲԵՐԻ 2-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 1 հոկտեմբերի
Մոնիկա Բելուչին բացահայտում է իր սլացիկ կազմվածքի գաղտնիքները՝ մակարոնեղեն, գինի և նվազագույն ֆիզիկական վարժություններ22:28, 1 հոկտեմբերի
90-ամյա տղամարդը իր անթերի ոճի շնորհիվ դարձել է սոցիալական ցանցերի աստղ21:38, 1 հոկտեմբերի
Վան Գոգը՝ 180 միլիոն դոլարով, իսկ Սեզանը՝ 120 միլիոնով. Sotheby's-ը աճուրդի է հանում լեգենդար հավաքածուն20:24, 1 հոկտեմբերի
Դուբայը դառնում է նիշային օծանելիքի մայրաքաղաք. մեկնարկում է Notes Dubai-ը19:21, 1 հոկտեմբերի
Փափուկ «տնօրենների խորհուրդ». Anthropic-ի համահիմնադիրը աշխատանքային կոնֆլիկտները լուծել է խաղալիքների միջոցով19:04, 1 հոկտեմբերի
Yerevan Fashion Week. ինչպես է մայրաքաղաքում անցնելու աշնան գլխավոր նորաձևային իրադարձությունը17:31, 1 հոկտեմբերի
«Իսպանական Սպադուետ․ երաժշտական պատմությունների և մշակույթների հանդիպում». համերգ, որը խոստանում է դառնալ ոչ միայն երաժշտական, այլև մշակութային իրադարձություն16:25, 1 հոկտեմբերի
Նկարչուհի, դիզայներ Աննա Հարությունյանը Միլանի նորաձևության շաբաթվա շրջանակում արժանացել է «Լավագույն հավաքածու» մրցանակին