Մաշտոցի 49 հասցեն արդեն մոտ 29 տարի համեղ քաղցրավենիքի սիրահարների համար ամենահարազատներից է դարձել: Մատենադարանի հարևանությամբ է գտնվում Երևանի ամենաքաղցր խորհրդանիշներից մեկը՝ «Գրանատուս» խանութը, որտեղ ամենաթարմ, համեղ ու տնական թխվածքներն են պատրաստվում:

Խանութի հաջողության բանաձև դարձել է ջերմ հյուրընկալությունն ու «տնական» մթնոլորտը, որի մասին պատմում են ու խոսում տարիներ շարունակ: Հենց դրանցով էլ խանութը, հաղթահարելով տարիների փորձություններն ու դժվարությունները, ոչ միայն չի զիջել իր դիրքերը, այլեւ՝ շարունակում է դիմակայել ցանկացած մրցակցության:

Ամեն ինչ սկսվեց հեռավոր 90-ականներին, երբ ճարտարապետ Ռուբեն Հասրաթյանն ու նրա տիկին Գայանե Միրզոյանը որոշեցին խմորեղենի խանութ բացել: Շատ ճարտարապետների կանայք էլ միացան այդ գաղափարին` նորաստեղծ խանութի համար խմորեղեն թխելով: Այդպիսով, յուրաքանչյուր տան տիկին սկսեց թխել իր ընտանիքի «մենյու»-ի ամենահամեղ թխվածքն ու ներկայացնել այն վաճառքի:
Այո, գաղափարը ռիսկային էր, չէ՞ որ այդ շրջանում պատրաստի խմորեղեն գնելը «մոդայիկ» չէր:

Գաղափարն արդարացրեց բոլոր սպասումները` «Գրանատուս»-ը դարձավ սիրելի և ճանաչելի բոլորին: Խանութի այցեքարտը դարձան ոչ միայն խմորեղենի որակն ու համը, այլև հին երևանյան օջախ հիշեցնող մթնոլորտը:
«Գրանատուսի» համն ու որակը գայթակղել են ոչ միայն մեր համաքաղաքացիներին, այլեւ քաղցրասեր զբոսաշրջիկներին, որ դարձել են խանութի սպասված հյուրերը, իսկ հավատարիմ հաճախորդները` ընտանիքի հարազատ անդամ, որոնց առիթները մինչ օրս չեն անցնում առանց «Գրանատուսի» համեղ միջամտության։

Պատճառն ակնհայտ է: Չէ՞ որ «Գրանատուս»-ում թխվածքներն ու կարկանդակները պատրաստվում են բացառապես կարագով, չեն օգտագործվում քիմիական ու համային հավելումներ, իսկ տորթերի պարզ ու «տնական» տեսքը դրանք դարձնում է ավելի ախորժելի ու «կանչող» խանութի այցելուների համար:
«Գրանատուս»-ում հնարավոր է գտնել եզակի բաղադրատոմսեր, որոնց գաղտնիքը գիտեն բացառապես խանութի հմուտ խոհարարները:

Թեև խանութի պատմությունը սկսվել է թխվածքներից, այսօր տեսականին ընդլայնվել է. արդեն մի քանի տարի է՝ այստեղ պատրաստում ու վաճառում են նաև համեղ ու որակյալ կիսաֆաբրիկատներ: Խանութի կարկանդակները կարծես արվեստի ուտելի գործեր լինեն, որոնցից յուրաքանչյուրի վրա խորհրդանշական զարդանախշեր կան:

«Գրանատուս»-ում կգտնվեն համեղ անակնկալներ ցանկացած տարիքի քաղցրասերների համար: Փոքրիկներին այստեղ սպասում են «ժպտացող» թխվածքաբլիթները, որոնք իրենց գույներով ու բառի բուն իմաստով տարատեսակ դեմքերով, հրավիրում են իրենց ուտելու:

Դե, արի ու կողմնորոշվիր այս քաղցր բազմազանության մեջ, որը կգտնեք միայն Մաշտոցի 49 հասցեում: Իսկ եթե դուք արդեն գիտեք, թե ինչ խմորեղենով եք քաղցրացնելու ձեր օրը, կարող եք պատվիրել առաքում 010 583747 և 099 583747 հեռախոսահամարներով:











Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Էմմա Ասատրյանի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
19:30, 14 նոյեմբերի
Միլիոնանոց բաճկոնն ու միջին տարիքի ճգնաժամը. ինչու է Nvidia-ի նախկին ղեկավարի ֆիրմային ոճը դարձել ծաղրի առարկա18:25, 14 նոյեմբերի
Երաժշտական իրարանցում Կալիֆոռնիայում. Դուա Լիպան, SZA-ն, Tame Impala-ն և լեգենդար Մադոննան կգլխավորեն «Coachella 2027» փառատոնը17:10, 14 նոյեմբերի
860 դոլարանոց էմոցիոնալ պայուսակ. ճապոնական doublet բրենդը հայտնի էմոջիները վերածել է արտասովոր աքսեսուարի16:36, 14 նոյեմբերի
«Ես կ...տի կտոր եմ». ինչ է կատարվել փակ դռների հետևում Nvidia-ի ղեկավարի պաշտոնավարման վերջին ժամերին15:14, 14 նոյեմբերի
Քիմ Քարդաշյանը լողափը վերածել է պոդիումի. միայն թելերից գործված համարձակ զգեստն ապշեցրել է երկրպագուներին14:16, 14 նոյեմբերի
Բրիթնի Սփիրսը որոշել է նոր կյանք սկսել. երգչուհին անակնկալ է պատրաստում, որի մասին երազում էր ավելի քան 20 տարի13:37, 14 նոյեմբերի
«Ուզում եմ փորձել հայկական բոլոր ուտեստները». հայտնի շեֆ-խոհարար Անդրե Ռաշը ժամանել է Հայաստան12:23, 14 նոյեմբերի
83-ամյա Ռոջեր Ուոթերսը բաժանվում է հինգերորդ կնոջից, ում ժամանակին առաջին հայացքից սիրահարվել էր11:53, 14 նոյեմբերի

11:21, 14 նոյեմբերի
Միացված խոսափողը դավաճանեց Ավստրալիայի վարչապետին․ տղամարդկային արժանապատվության մասին նրա զրույցը լսեց ողջ աշխարհը10:30, 14 նոյեմբերի
Քիմը խնայում է միայն ադվենտ օրացույցների վրա. ի՞նչ շռայլ նվերներով է Քարդաշյանը երես տալիս «All’s Fair»-ի իր խաղընկերներին09:00, 14 նոյեմբերի
ՆՈՅԵՄԲԵՐԻ 14-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ