Օրերս 36-ամյա արքայազն Հարին մեկնել է հայրենիք՝ Մեծ Բրիտանիա, ուր հուլիսի 1-ին տեղի կունենա արքայադուստր Դիանայի հուշարձանի բացումը․ վերջինս այդ օրը 60 տարեկան կդառնար։ Երեկ Սասեքսի դուքսը մասնակցել է «Diana Awards» մրցանակաբաշխության արարողությանը, որն առանձնացնում է երիտասարդներին, որոնք աշխատում են մյուսների կյանքի որակը լավացնելու համար։ Շնորհավորելով դափնեկիրներին՝ Հարին տեսաուղերձ է ձայնագրել, որում անսպասելիորեն հիշատակել է իր 39-ամյա եղբորը՝ արքայազն Ուիլյամին։
«Այս շաբաթ ես ու եղբայրս կնշենք մեր մայրիկի 60-ամյակը։ Եվ ես վստահ եմ, որ նա կհպարտանար բոլորովդ, որ ապրում ենք կյանքով, որում տեղ ունեն նպատակասլացություն ու մյուսների հանդեպ կարեկցանքը»,- ասել է նա։
View this post on Instagram
Վերջին շրջանում եղբայրների հարաբերությունները լարված են։ Իրավիճակը սրվել է Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցից հետո, որը նրանք գարնանը տվել են Օփրա Ոինֆրիիին։ Ամուսինները դրա ընթացքոմ ստվերել էին թագավորական ընտանիքին եւ հայտնել, որ բախվել են ընտանիքի անդամներից մեկի ռասիզմի հետ՝ ապրելով պալատում։ Իսկ Մեգանն Ուիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին մեղադրել էր Հարիի հետ իր ամուսնության նախօրերին իրեն արտասվել ստիպելու համար։ Այն դեպքում, երբ Քեյթը շատ է ցանկանում փակել պատերազմի էջն ու փորձում է հաշտեցնել երկու եղբայրներին, Ուիլյամն առայժմ պատրաստ չէ ներել Հարիին։
Ամենայն հավանականությամբ, Հարիի տեսաուղերձը ձայնագրվել է նրա ու Մեգանի՝ Մոնթեսիտոյում գտնվող տանւ։ Սասեքսի դքսուհին չի կարողացել ամուսնուն ուղեկցել․ վերջերս նա երկրորդ անգամ մայր է դարձել եւ այժմ հոգ է տանում նորածին դստեր մասին։
Իր խոսքում Հարին նաեւ հարգանքի տուրք է մատուցել մորը՝ նշելով, որ Դիանան հավատում էր՝ երիտասարդության ուժը կբավարարի աշխարհը փոխելու համար։
Լոնդոն մեկնելուց հետո Հարին կարանտինի մեջ է Ֆրոգմոր քոթեջում։ Ըստ լուրերի՝ թագուհին թոռան ժամանումից հետո անմիջապես նրա մոտ է մեկնել։ «Թագուհին, ակնհայտորեն, կցանականար թոռանը տեսնել ամենից հետ, ինչ տեղի է ունեցել եւ կարող էր օգտագործել խաղաղարարի դերը ստանձնելու հնարավորությունը»,- ասել է ինսայդերը։
Արդեն հինգշաբթի օրն արքայազններ Ուիլյամն ու Հարին կհանդիպեն․ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո առաջին անգամ։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Քեյթ Միդլթոնը համաձայնել է մասնակցել Քենսինգթոնյան պալատում կայանալիք հանդիսավոր արարողությանը եւ կրկին կփորձի անել ամեն ինչ, որ եղբայրները մոռանան կոնֆլիկտի մասին եւ հաշտվեն։
Լուսանկարները՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
10:05, 17 մայիսի
Մոսկվայում անհետացել է «Папины дочки» հեռուստասերիալի դերասանը09:00, 17 մայիսի
ՄԱՅԻՍԻ 17-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:20, 16 մայիսի
Հայազգի երգչուհի Մարիամ Մերաբովան կոչ է արել ռուսներին չներել Պուգաչովային, որն իրենց ստրուկ է անվանել22:28, 16 մայիսի
Մերիլ Սթրիփը հիշել է, թե ինչպես է նկարահանել վտանգավոր սեքսուալ տեսարանում21:29, 16 մայիսի
«Նոր Ալիք 2024» միջազգային երգի մրցույթում Հայաստանը կներկայացնի Անահիտ Հակոբյանը21:09, 16 մայիսի
HerMine Dialog-ը՝ բացօթյա ձեւաչափով․ երեւանյան բեմում կներկայացվեն հայկական մթերքներով ուտեստներ20:28, 16 մայիսի
InTouch. Աֆլեքն ու Լոպեսը երկու տարվա ամուսնությունից հետո պատրաստվում են ամուսնալուծվել19:04, 16 մայիսի
Ալեքսանդր Դուլին. «Ես անսահման ուրախ եմ Հայաստան վերադառնալու համար»16:12, 16 մայիսի
Բրիթնի Սփիրսի հուզիչ խոստովանությունն իր ընտանիքի մասին՝ տարիներ շարունակվող թշնամանքի ֆոնին15:24, 16 մայիսի
Երգչուհի Վալերիան բացատրել է Բուզովայի կյանքում տղամարդու բացակայության պատճառը14:05, 16 մայիսի
Սամվելը, Անին, Արսենն ու Հայկուհին՝ այսուհետ «Ազգային band»-ում13:16, 16 մայիսի
«Պետք է կարողանանք լսել, որ չմնանք «փահլեւան»–ի կարգավիճակում»․ Ռաֆայել Երանոսյանի նոր մոնոներկայացման պրեմիերան (Ֆոտո)