«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Արքայազն Հարին հուզիչ խոսքի ընթացքում հարգել է մոր հիշատակը եւ հիշատակել արքայազն Ուիլյամին, որի հետ վեճ ունի

15:56, 30 հունիսի

Օրերս 36-ամյա արքայազն Հարին մեկնել է հայրենիք՝ Մեծ Բրիտանիա, ուր հուլիսի 1-ին տեղի կունենա արքայադուստր Դիանայի հուշարձանի բացումը․ վերջինս այդ օրը 60 տարեկան կդառնար։ Երեկ Սասեքսի դուքսը մասնակցել է «Diana Awards» մրցանակաբաշխության արարողությանը, որն առանձնացնում է երիտասարդներին, որոնք աշխատում են մյուսների կյանքի որակը լավացնելու համար։ Շնորհավորելով դափնեկիրներին՝ Հարին տեսաուղերձ է ձայնագրել, որում անսպասելիորեն հիշատակել է իր 39-ամյա եղբորը՝ արքայազն Ուիլյամին։

«Այս շաբաթ ես ու եղբայրս կնշենք մեր մայրիկի 60-ամյակը։ Եվ ես վստահ եմ, որ նա կհպարտանար բոլորովդ, որ ապրում ենք կյանքով, որում տեղ ունեն նպատակասլացություն ու մյուսների հանդեպ կարեկցանքը»,- ասել է նա։

Վերջին շրջանում եղբայրների հարաբերությունները լարված են։ Իրավիճակը սրվել է Հարիի ու նրա կնոջ՝ Մեգան Մարքլի հարցազրույցից հետո, որը նրանք գարնանը տվել են Օփրա Ոինֆրիիին։ Ամուսինները դրա ընթացքոմ ստվերել էին թագավորական ընտանիքին եւ հայտնել, որ բախվել են ընտանիքի անդամներից մեկի ռասիզմի հետ՝ ապրելով պալատում։ Իսկ Մեգանն Ուիլյամի կնոջը՝ Քեյթ Միդլթոնին մեղադրել էր Հարիի հետ իր ամուսնության նախօրերին իրեն արտասվել ստիպելու համար։ Այն դեպքում, երբ Քեյթը շատ է ցանկանում փակել պատերազմի էջն ու փորձում է հաշտեցնել երկու եղբայրներին, Ուիլյամն առայժմ պատրաստ չէ ներել Հարիին։

Ամենայն հավանականությամբ, Հարիի տեսաուղերձը ձայնագրվել է նրա ու Մեգանի՝ Մոնթեսիտոյում գտնվող տանւ։ Սասեքսի դքսուհին չի կարողացել ամուսնուն ուղեկցել․ վերջերս նա երկրորդ անգամ մայր է դարձել եւ այժմ հոգ է տանում նորածին դստեր մասին։

Принцесса Диана с сыновьями принцами Уильямом и Гарри

Իր խոսքում Հարին նաեւ հարգանքի տուրք է մատուցել մորը՝ նշելով, որ Դիանան հավատում էր՝ երիտասարդության ուժը կբավարարի աշխարհը փոխելու համար։

Լոնդոն մեկնելուց հետո Հարին կարանտինի մեջ է Ֆրոգմոր քոթեջում։ Ըստ լուրերի՝ թագուհին թոռան ժամանումից հետո անմիջապես նրա մոտ է մեկնել։  «Թագուհին, ակնհայտորեն, կցանականար թոռանը տեսնել ամենից հետ, ինչ տեղի է ունեցել եւ կարող էր օգտագործել խաղաղարարի դերը ստանձնելու հնարավորությունը»,- ասել է ինսայդերը։

Принцесса Диана с принцами Гарри и Уильямом

Արդեն հինգշաբթի օրն արքայազններ Ուիլյամն ու Հարին կհանդիպեն․ արքայազն Ֆիլիպի հուղարկավորությունից հետո առաջին անգամ։ Արեւմտյան լրատվամիջոցները հայտնում են, որ Քեյթ Միդլթոնը համաձայնել է մասնակցել Քենսինգթոնյան պալատում կայանալիք հանդիսավոր արարողությանը եւ կրկին կփորձի անել ամեն ինչ, որ եղբայրները մոռանան կոնֆլիկտի մասին եւ հաշտվեն։  

Լուսանկարները՝ Getty Images


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել