Միխայիլ Գալուստյանն օրերս Սուպեր Ժորիկ նախագծի շրջանակում ներկայացրեց իր նոր՝ «Меня прет от тебя» տեսահոլովակը: Ռուսական շոու-բիզնեսի ամենահայտնի հումորիստներից մեկն իր նոր աշխատանքի շրջանակում համագործակցել է հայկական թիմի հետ: Տեսահոլովակի ռեժիսորը Գրիգոր Գասպարյանն է, օպերատորը՝ Սուրեն Թադեւոսյանը, հերոսուհիներից մեկը՝ Մարիա Մաթեւոսյանը՝ Մաշա Մատվեեւեան, իսկ ոճաբանը՝ Արայիկ Գաբաջյանը:
Սա Սուպեր Ժորիկի երրորդ տեսահոլովակն է, որի շուրջ Միշա Գալուստյանը համագործակցում է պրոդյուսեր Սոֆիա Ղուլյանի հետ: Վերջինը NEWS.am STYLE-ին է տրամադրել չհրապարակված լուսանկարներ տեսահոլովակի բեքսթեյջից ու պատմել Գալուստյանի հետ իր հերթական աշխատանքի մասին:
«Իսկապես, սա արդեն իմ երրորդ համագործակցությունն է Սուպեր Ժորիկի հետ: Նախորդ նկարահանումները եւս տեղի էին ունեցել Սոչիում, բայց այս անգամ եղանակը որոշել էր դժվարեցնել մեր գործը, ինչն անհանգստություն էր ստեղծել բոլորիս՝ ռեժիսոր Գրիգոր Գասպարյանի, օպերատոր Սուրեն Թադեւոսյանի ու դերասանուհիներ Աննան Բուզովայի ու Մարիա Մատվեեւայի համար»,-պատմեց Սոֆիան՝ հավելելով, որ տեսահոլովակում Մաշա Մատվեեւայի թեկնածությունն առաջարկել է Գարիկ Մարտիրոսյանը: «Քանի որ Մաշան իդեալական համապատասխանում էր այդ դերին, իսկ Գարիկը համառորեն պնդում էր հենց նրան ընտրել, նրա մասնակցության վերաբերյալ հարցը միաձայն ընդունվեց»:

Անդրադառնալով խոսակցություններին, թե Միշա Գալուստյանի հետ աշխատելը բարդ է, ու պատասխանելով, թե ինչպես է նրա հետ կարողանում հեշտ «լեզու գտնել»՝ Սոֆիան ժպիտով նշեց.
«Ես նրան, պարզապես, շատ եմ սիրում ու միշտ համաձայնվում եմ նրա հետ»:
Ինչ վերաբերում է Սուպեր Ժորիկի՝ Երեւանում հնարավոր ելույթներին՝ պրոդյուսերը նշեց.
«Իհարկե, կան առաջարկներ ու նման ծրագրեր, բայց մենք փորձում ենք ամեն ինչ գրագետ ձեւով կազմակերպել՝ հաշվի առնելով Միշա Գալուստյանի չափազանց խիտ գրաֆիկը»:


Սյունե Առաքելյան
Լուսանկարները՝ Վլադիմիր Խարիտոնովի
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:01, 2 հոկտեմբերի
Քաշի կորստի հայտնի դեղամիջոցները կարող են սպառել ուղեղի էներգիան. փորձագետը զգուշացնում է ռիսկերի մասին22:31, 2 հոկտեմբերի
Էրլինգ Հոլանդը դատի է տվել ավիաընկերությանը՝ իր սանրվածքը օգտագործելու համար21:22, 2 հոկտեմբերի
Audemars Piguet-ը լեգենդար Royal Oak-ը վերածել է շքեղ զարդերի․ ադամանդներ, շափյուղաներ և զմրուխտներ20:14, 2 հոկտեմբերի

19:34, 2 հոկտեմբերի
Ռիմա Պիպոյանը՝ Գդանսկի միջազգային պարի փառատոնի ժյուրիի կազմում․ հայկական ժամանակակից պարը՝ միջազգային բեմում19:26, 2 հոկտեմբերի
«Հակաքրիստոսը գալիս է Երևան». Հայերը պահանջում են չեղարկել Մորգենշտեռնի համերգը17:00, 2 հոկտեմբերի
Պարոնյանի թատրոնը սեպտեմբերի 29-ին ազդարարեց 85-րդ հոբելյանական թատերաշրջանի մեկնարկը16:31, 2 հոկտեմբերի
Dom Pérignon-ը համագործակցում է Դեմիեն Հիրսթի հետ՝ պաշտամունքային շամպայնը արվեստի գործի վերածելու համար16:04, 2 հոկտեմբերի
Վարդուհի Վարդանյանի թոռնուհին ելույթ կունենա նրան նվիրված համերգին․ ինչպե՞ս են անցնում համերգային փորձերը (VIDEO)15:40, 2 հոկտեմբերի

15:13, 2 հոկտեմբերի
«Կինեմատոգրաֆիկ, կոսմոպոլիտ, հիասքանչ». Vogue France-ը պատմում է Հայաստանում տեղի ունեցած հարսանիքի մասին14:34, 2 հոկտեմբերի
«Ես կսպանեի նրան». փեսան խորանի մոտ հարսնացուին դիմել է նրա քրոջ անունով՝ ապշեցնելով հյուրերին