Իտալական Gucci նորաձեւության տունը կրկին դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը՝ ըստ Lyst հարթակի տվյալների։ Ի դեպ, ապրանքնիշը ցանկն առաջին անգամ չի գլխավորում։ 2020թ․-ի երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում եւս Gucci-ն առաջին տեղում էր։
Փորձագետները լյուքս դասի ապրանքանիշի հաջողությունը կապել են Balenciaga ապրանքանիշի հետ համագործակցության, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենի եւ երգիչ Հարի Սթայլզի մասնակցությամբ «GucciBeloved» գովազդային արշավի նկարահանման հետ։
Հագուստ արտադրող ամենապահանջված ապրանքանիշերի ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերում Dior-ն ու Nike-ն են, որոնք, նախորդ տարվա վարկանշային ցանկի համեմատությամբ, փոխել են տեղերը։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Louis Vuitton եւ Prada ապրանքանիշերը։

Ցանկում ներառվել են նաեւ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Balenciaga, Moncler, Bottega Veneta, Yves Saint Laurent, Versace, Fendi,Burberry, Off-White, Alexander McQueen, Valentino, Loewe, Givenchy, Balmain, Jacquemus եւ Rick Owens.
Lyst-ի վարկանիշային աղյուսակը կազմվում է նորաձեւ հագուստի որոնման համանուն հարթակի կողմից, որն ամսվա ընթացքում հետեւում է ավելի քան ինը միլիոն գնորդի վարքագծի։ Տվյալները հավաքվում են Google-ում եւ սոցիալական ցանցերում որոնողական հարցումների, ինչպես նաեւ մանրածախ վաճառքի հիման վրա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
13:45, 24 սեպտեմբերի
«Երեխաները թաքնվել էին պահարաններում». Ջիգանը 10-ժամյա մղձավանջ է հրահրել՝ կրակոցներով և պատանդ վերցնելով էլիտար թաղամասում13:21, 24 սեպտեմբերի
Արքայազն Հարրին ԱԲ–ն անվանել է «գլխավոր շողոքորթ» և կոչ արել պաշտպանել երեխաներին դրանից12:43, 24 սեպտեմբերի
Մելանիա Թրամփը խոստացել է բացահայտել անձնական գաղտնիքները նոր սերիալում. «Կան հարցեր, որոնց ես երբեք չեմ պատասխանել»12:20, 24 սեպտեմբերի
Մադոննան թափանցիկ ներքնազգեստով և զուգագուլպաներով համարձակ ֆոտոսեսիա է կազմակերպել իր նոր ալբոմի պատվին11:43, 24 սեպտեմբերի
Քիմ Քարդաշյանը ցուցադրել է իր հայտնի կազմվածքը վարդագույն բիկինիով11:28, 24 սեպտեմբերի
Չափազանց սեքսուալ է Օլիմպիական խաղերի համար. Բրիտանացի մարզիկին արգելվել է վազել Nike-ի համարձակ մարզահագուստով11:13, 24 սեպտեմբերի
Թոմ Հենքսի կինը լուսանկարվել է թոփլես՝ բացահայտելով մեջքի վրա հսկայական խաչի տեսքով դաջվածքը10:35, 24 սեպտեմբերի
Մելանիա Թրամփը խոստովանել է, որ Դոնալդ Թրամփը միշտ չէ, որ ուզում է լսել իր կարծիքը. «Ես միշտ ճշմարտությունն եմ ասում»10:19, 24 սեպտեմբերի
Հարվի Վայնշտեյնը դատապարտվել է 15 տարվա ազատազրկման սեռական ոտնձգության համար09:00, 24 սեպտեմբերի
ՍԵՊՏԵՄԲԵՐԻ 24-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ23:01, 23 սեպտեմբերի
Ամուսինը 16 տարով մեծ է, ապրում է առանձին և հանդիպում է այլ մարդկանց հետ22:22, 23 սեպտեմբերի
Օբաման, Բատլերը և Մոմոան՝ «ոսկե ցուցակում». գիտնականները անվանել են տղամարդու ամենասեքսուալ ձայնը