Աիդա Կարապետյանի ու ամուսնու՝ Արամի սիրո պատմությունը. ծանոթությունից մինչև անսպասելի ամուսնություն

Մարդիկ կան՝ վատ բաներ են մեր հետևից ասում, մարդիկ կան՝ ուրախանում են. Հելոուինը` Հայաստանում

VIDEO. Սոս Ջանիբեկյանը, Լուիզա Ներսիսյանը, Դիանա Մալենկոն և Լևոն Հախվերդյանը՝ սիրային քառանկյունու կիզակետում

Ինչպես Նարեին դիմավորեցին «Զվարթնոց» օդանավականում՝ «Մանկական Եվրատեսիլում» հաղթանակից հետո. երգչուհու էմոցիաները

Թեմա կա. ո՞ւմ մասին է Աստղիկ Սաֆարյանը մտածում գիշերվա 2-ին և ո՞ւմ է տեսնում որպես «Երկու աստղի» հաջորդ զույգ

Օսկար Ուայլդի «Սալոմեն»՝ Երևանի դրամատիկական թատրոնի նոր հարթակում

Կանանց զուգարանից՝ հասարակության հայելի. «Toilet կանանց համար»

Մանկությանս տիկնիկը կուզեի վերադարձնել

Armenia Marriott-ում կրկին համաշխարհային գաստրոնոմիկ շոու է՝ Le Petit Chef-ը վերադարձել է Երևան

Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Հրապարակվել են աշխարհի ամենահանրաճանաչ նորաձեւության ապրանքանիշերի անունները

10:39, 15 հուլիսի

Իտալական Gucci նորաձեւության տունը կրկին դարձել է աշխարհի ամենահանրաճանաչ ապրանքանիշը՝ ըստ Lyst հարթակի տվյալների։ Ի դեպ, ապրանքնիշը ցանկն առաջին անգամ չի գլխավորում։ 2020թ․-ի երկրորդ եւ երրորդ եռամսյակների ընթացքում եւս Gucci-ն առաջին տեղում էր։ 

Փորձագետները լյուքս դասի ապրանքանիշի հաջողությունը կապել են Balenciaga ապրանքանիշի հետ համագործակցության, ինչպես նաեւ հեռուստահաղորդավար Ջեյմս Կորդենի եւ երգիչ Հարի Սթայլզի մասնակցությամբ «GucciBeloved» գովազդային արշավի նկարահանման հետ։

Հագուստ արտադրող ամենապահանջված ապրանքանիշերի ցանկում երկրորդ եւ երրորդ տեղերում  Dior-ն ու Nike-ն են, որոնք, նախորդ տարվա վարկանշային ցանկի համեմատությամբ, փոխել են տեղերը։ Առաջատարների հնգյակը եզրափակում են Louis Vuitton եւ Prada ապրանքանիշերը։

Ցանկում ներառվել են նաեւ այնպիսի ապրանքանիշեր, ինչպիսիք են Balenciaga, Moncler, Bottega Veneta, Yves Saint Laurent, Versace, Fendi,Burberry, Off-White, Alexander McQueen, Valentino, Loewe, Givenchy, Balmain, Jacquemus եւ Rick Owens.

Lyst-ի վարկանիշային աղյուսակը կազմվում է նորաձեւ հագուստի որոնման համանուն հարթակի կողմից, որն ամսվա ընթացքում հետեւում է ավելի քան ինը միլիոն գնորդի վարքագծի։ Տվյալները հավաքվում են Google-ում եւ սոցիալական ցանցերում որոնողական հարցումների, ինչպես նաեւ մանրածախ վաճառքի հիման վրա։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search