Դերասանուհի, հաղորդավարուհի Նազենի Հովհաննիսյանն այսօր տոնում է տարեդարձը։ Այդ առթիվ նա նոր լուսանկար է հրապարակել, որին կից գրել է․
«Էդպես էլ չհասկացա՝ էդ երբ 4 տարեկանից հասա չորս տասնամյակ... Ամեն ապրածդ տարին հեռացնում է քեզ կյանքից, բայց մոտեցնում ինքդ քեզ:
Թե սովորեցիր, որ չես կարող փոխել աշխարհը, կհասկանաս, որ փոխել է պետք միայն ինքդ քեզ: Իսկ դրա համար պիտի անկեղծ լինես՝ թերություններիդ, թուլություններիդ ու տկարությանդ նկատմամբ:
Այլապես չես փոխվի, չես փոխի: Կընկճվես:
39- տարեկանում հասկանում ես, որ ապրածդ տարիներն արդեն րոպեներով են հաշվվելու, ուրեմն ընդամեմը ՄԻ ՇՈւՆՉ է մնում, որ հասցնես կիսատ թողածդ ու կիսատ փոխածդ՝ինքդ քեզ... Իսկ մենք մանր բաների վրա մի ամբողջ կյանք ենք ծախսում: Մեզ տրված անգինը՝ մանրադրամի վերածում...
Աստված էնքան սիրուն աշխարհ էր մեզ տվել, մենք գոնե պիտի սովորեինք արժանի լինել, պահպանել, ու ավելացնել...
Ես էդպես էլ չեմ հասկանա, թե մարդն ինչպե՞ս է անսեր ապրում, և ինչու՞...
Մեզ շրջապատողների մեծ մասն ավելի վատ բան է անում, ապրում է նրանց հետ ում չի սիրում, կամ, որ առավել սարսափելի է՝ ում նկատմամբ անտարբեր է: Ո՞նց են տարիներով իրար թունավորելով ապրում, ափսոս չե՞ն...
Իմ 39-ում ես նորից հասկացա, որ չեմ ապրի նրա հետ՝ ում չեմ սիրում, ընկեր չեմ լինի նրան՝ ում չեմ հարգում, օգնության ձեռք չեմ մեկնի նրան, ով նախ ինքն իրեն չի ուզում օգնել:
Ես հասկացա նորից, որ Մայրիկիս նման միշտ կներեմ, Հայրիկիս պես՝ չեմ ճկվի երբեք:
Իհարկե ճիշտ են ասում. 39- ում կյանքը նոր է սկսվում, իմը, որ հաստատ...սկսվում է նորից՝ զրոյից, երբ հենման կետդ միայն դու ես ու քո խիղճը: Ու կամ դու «կհաղթես» կյանքին, կամ ինքը քեզ:)
Տեսնենք))) Ինչպիսին էլ ընթացքը լինի, վերջում ես հաստատ կժպտամ, լայն ու սրտանց կժպտամ էն լեցուն կյանքին, թեկուզ ցավով ու կորուստներով լի, որում մի վայրկյան անգամ առանց սեր չապրեցի: Փառք Աստծո»:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:18, 6 մայիսի
Daily Express-ը՝ Կիմ Չեն Ընի սեռական կյանքի մասին. 25 կույսերից բաղկացած «Հաճույքների ջոկատ» եւ ուղեկցորդուհիներով լի գնացք22:20, 6 մայիսի
Իտալական ծովափնյա քաղաքը նախատեսում է «մերկ» հարսանիքներ կազմակերպել20:33, 6 մայիսի
Snob. Դիլիջանը, թերեւս, Հայաստանի ամենահանգիստ քաղաքն է19:46, 6 մայիսի
«Imperial Orchestra»-ն Երեւանին զգացմունքների կայսրություն կնվիրի16:25, 6 մայիսի
Պիեռ Յովանովիչը եւ Քրիստիան Լուբուտենը ստեղծել են Red-Bottom աթոռների յուրահատուկ հավաքածու15:06, 6 մայիսի
Քորթնի Քարդաշյանը խոստովանել է, որ ծննդաբերությունից երեք ամիս անց «պատրաստ չի եղել» կիպ զգեստով ֆոտոշարքին14:20, 6 մայիսի
Զենդայան, Ջենիֆեր Լոպեսը եւ Սիեննա Միլլերը՝ Met Gala-ին ընդառաջ կազմակերպված ընթրիքին13:55, 6 մայիսի
Միխայիլ Գալուստյանը 14 կգ նիհարել է՝ հրաժարվելով խորովածից13:16, 6 մայիսի
Նիկոլաս Քեյջի որդուն մեղադրել են սեփական մորը ծեծելու մեջ12:33, 6 մայիսի
Իտալացի մոդելը պնդում է, որ իրեն հեռացրել են 2024 թ-ի Met Gala-ում աշխատանքից, քանի որ ինքն արտաքնապես գերազանցել է Քայլի Ջեններին11:23, 6 մայիսի
Բեյոնսեն ցուցադրել է իր համարձակ կերպարը՝ մերկացնելով հետույքը10:59, 6 մայիսի
Մադոննան պատմություն է կերտում՝ Ռիոյում իր վերջին համերգին ներգրավելով 1,6 միլիոն երկրպագուների