ԽՈՅԵՐ
Եթե վաղուց ցանկանում էիք ձեր երկրորդ կեսին պատմել այն ամենը, ինչ մտածում եք նրա մասին, ուրեմն դրա համար լավագույն ժամանակն է։ Ո՞վ պետք է անի դա ձեր փոխարեն։ Սակայն խուսափեք կտրուկ արտահայտություններից, քանզի դրանք տարաձայնությունների պատճառ կդառնան։
ՑԼԵՐ
Ռոմանտիկ հանդիպումը պետք է անցկացնել բաց երկնքի տակ։ Հիանալի տարբերակ է զբոսնել լողափին, իսկ հնարավորության դեպքում՝ գնալ ծով եւ վայելել միասին անցկացրած վայրկյանները։
ԵՐԿՎՈՐՅԱԿՆԵՐ
Ստիպված կլինեք հանդուրժող լինել եւ ձեր սիրելի էակին թույլ տալ անել այն ամենը, ինչ կցանկանա։ Այլապես նա կվիճի ձեզ հետ՝ հայտարարելով, որ սահմանափակում եք նրա ազատությունը եւ չեք սիրում իրեն։ Մնում է հուսալ, որ նա չի չարաշահի ձեր համբերությունը։
ԽԵՑԳԵՏԻՆՆԵՐ
Աստղերը հուշում են, որ չարժի հույսը դնել միայն ձեզ վրա։ Հիշեք, որ ձեր կյանքում կա մեկը, ում կարող եք դիմել ցանկացած պարագայում, եւ նա պատրաստ է օգնել ձեզ։ Սակայն սա չի նշանակում, որ պետք է չարաշահեք նրա ուշադրությունն ու սերը ձեր հանդեպ։
ԱՌՅՈՒԾՆԵՐ
Այսօր մտադիր չեք հանդիպել ձեր սիրելի էակի հետ, քանզի շատ լավ գիտեք, թե ինչ է նա պատրաստվում ասել ձեզ կամ ինչպես է արձագանքելու ձեր գործողություններին։ Բայց եթե ցանկանում եք ստուգել ձեր ինտուիցիան, ուրեմն նշանակեք հանդիպումը։
ԿՈՒՅՍԵՐ
Այդքան մի անհանգստացեք։ Ձեր հուզմունքը փոխանցվել է նաեւ մտերիմներին։ Բայց եթե դուք ինչ-որ կերպ կարող եք փոխել դեպքերի զարգացման ընթացքը, նրանք անզոր են այդ հարցում։ Հետեւաբար, նրանք իրենց ավելի վատ են զգում։ Մտածեք՝ արդյոք պետք է ավելորդ ցավ պատճառել նրանց։
ԿՇԵՌՔՆԵՐ
Ձեր սիրելի անձնավորությունը չի ցանկանա ձեզ հետ երկար խոսել նույն թեմայի շուրջ, քանզի նա հարաբերություններում փոփոխությունների կարիք է զգում։ Փորձեք հասկանալ նրան եւ անել այնպես, ինչպես ձեր սիրելիի սիրտն է թելադրում. չէ որ ձեզանից առանձնապես ջանքեր չեն պահանջվում։
ԿԱՐԻՃՆԵՐ
Հավանական է, որ սիրո խոստովանություն լսեք մեկից, ում արդեն տեւական ժամանակ չի հաջողվում գրավել ձեր ուշադրությունը։ Չի բացառվում, որ նա սիրային սոնետ է պատրաստել ձեզ համար։ Զսպեք ձեզ եւ փորձեք խուսափեք տարաձայնություններից։
ԱՂԵՂՆԱՎՈՐՆԵՐ
Ձեր ընտրյալը կանի այնպիսի մի առաջարկ, որից շատ դժվար կլինի հրաժարվել. անկեղծ ասած՝ չեք էլ ցանկանա։ Բայց միեւնույն է, վերջնական որոշում կայացնելուց առաջ փորձեք հասկանալ բոլոր թեր եւ դեմ կողմերը։
ԱՅԾԵՂՋՅՈՒՐՆԵՐ
Բավականին դժվար շաբաթ է ձեզ սպասվում։ Հնարավոր է, որ ձեր մտերիմ ընկերը ընտանեկան տարաձայնությունների պատճառ դառնա։ Փորձեք ավելի հանդուրժող լինել, քանզի վաղն ամեն ինչ այլ ընթացք կստանա։
ՋՐՀՈՍՆԵՐ
Բարենպաստ ժամանակ է ձեր հարաբերությունները «ժամանակավորից» «երկարատեւ» եւ նույնիսկ՝ «մշտական» փոխելու համար։ Իսկ հակառակը չի խրախուսվում։
ՁԿՆԵՐ
Այս աշխարհում ամեն ինչ գոհացնելու է ձեզ։ Դուք վայելելու եք ոչ միայն եղանակը, այլեւ սիրելիի հետ անցկացրած ամեն վայրկյանը։ Պատկերացրեք, թե որքան հաճելի ժամանակ կանցկացնեք նրա հետ։ Պարզապես այդ ամենը իրականություն դարձնելու համար պետք է մի քիչ ջանքեր գործադրել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:16, 25 ապրիլի
Miu Miu-ն դարձել է մոլորակի ամենահայտնի ապրանքանիշը22:19, 25 ապրիլի
Առնոլդ Շվարցենեգերը` Սիլվեստր Ստալոնեի յուրահատուկ ոճի որոշ նրբությունների մասին21:31, 25 ապրիլի
LVMH-ն ավելի շատ դիզայներական ապրանքներ է արտահանում, քան Ֆրանսիան՝ գինի20:20, 25 ապրիլի
Մարկ Ցուկերբերգն ապացուցում է, որ մորուքով տղամարդիկ ավելի գրավիչ են19:27, 25 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու որդին շրջում է 1 միլիոն դոլար արժողությամբ Ferrari-ով՝ անվտանգության շարասյան ուղեկցությամբ16:36, 25 ապրիլի
Գուստավ Կլիմտի՝ 100 տարի կորած համարվող նկարն աճուրդում վաճառվել է 30 միլիոն եվրոյով15:22, 25 ապրիլի
Ջենիֆեր Լոպեսը ցուցադրել է Hermes-ի հազվագյուտ Birkin պայուսակը, որն արժե ավելի քան 400,000 դոլար15:05, 25 ապրիլի
Ջազի միջազգային օրը՝ Երեւանում14:55, 25 ապրիլի
Էդի Մերֆիի առաջիկա ֆիլմերից մեկը հետաքննության կենտրոնում է հայտնվել նկարահանման հրապարակում տեղի ունեցած խնդիրների պատճառով14:36, 25 ապրիլի
Իրինա Շեյքը նոր տղամարդ է փնտրում13:15, 25 ապրիլի
Լիլիթ Հովհաննիսյանը հայտնել է, որ իր վերջին տեսահոլովակի զգեստն ինքն է հեղինակել (ֆոտո)12:41, 25 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ իր մասին որոշ լուրեր իրականում համապատասխանում են իրականությանը