Կինոարտադրության մեջ հաճախ է պատահում, որ կինոթատրոններում վարձույթի ժամանակ որոշ ֆիլմեր չեն վաստակում նույնիսկ այնքան գումար, որ գոնե զրոյական դուրս գան։ Բայց պատահում է, որ նման ձախողումից հետո ֆիլմերը նվաճում են հանդիսատեսի սերը եւ դառնում պաշտամունքի առարկա: Նկատենք, որ ըստ հոլիվուդյան «կանոնների»՝ կինոնախագիծը պետք է իր բյուջեից 3 անգամ ավելի շատ գումար վաստակի։
NEWS.am STYLE-ը ներկայացնում է Ռիդլի Սքոթի՝ 1982 թվականին արտադրված «Սայրի վազորդ» կինոնկարը ` հիմնված գրող Ֆիլիպ Դիքի «Արդյո՞ք անդրոյդները երազում են էլեկտրական ոչխարների մասին» գիտաֆանտաստիկ վեպի վրա:
Բյուջեն՝ 28 մլն դոլար, իսկ հասույթը՝ 27 մլն դոլար։
Ֆիլմը պատմում է պաշտոնաթող դետեկտիվ Ռիկ Դեկարդենի մասին, որը կրկին աշխատանքի է անցել Լոս Անջելեսի ոստիկանությունում, որպեսզի որոնի Ռոյ Բատիի գլխավորած կիբորգների խմբին՝ տիեզերական գաղութից Երկիր փախած:
Դեկարդենը պետք է պարզի կիբորգների գործողությունների շարժառիթները, ապա՝ ոչնչացնի նրանց։
'«Օտարը» ֆիլմից հետո ռեժիսոր Ռիդլի Սքոթը գրեթե ամեն ինչի համար քարտ-բլանշ ուներ։ Սքոթը բոլոր ջանքերը ներդրել է Ֆիլիպ Դիքի վեպի հիման վրա թանկարժեք (այդ ժամանկների համար) կիբեռպանկային նուարում։ Նրա սխրանքը չեն գնահատել ո՛չ քննադատները, ո՛չ հանդիսատեսը:
Ֆիլմին չի օգնել նույնիսկ Հարիսոն Ֆորդը, որը համարվում էր 80-ականների ամենահայտնի դերասանը:
ԱՄՆ-ում քննադատության է ենթարկվել հիմնականում պատմվածքի դանդաղ տեմպը, որը խանգարում էր կենտրոնանալ ֆիլմի ուժեղ կողմերի վրա։
Los Angeles Times թերթը նույնիսկ ծաղրել է ժապավենը ՝ անվանելով այն «Սայրի սողորդ», քանի որ սյուժեի զարգացումը թվացել է չափազանց դանդաղ. ի՞նչ վազելու մասին է խոսքը, այստեղ միայն կարելի է սողալ:
Չնայած կինոքննադատության Ռոջեր Էբերտը գովել է ժապավենի վիզուալ ոճը եւ խորհուրդ տվել դիտել այն, այնուամենայնիվ, Ֆիլմի սյուժեն նրան մակերեսային ու կլիշացված է թվացել:
Որպես հետաքրքիր փաստ կարելի է նշել այն, որ ֆիլմն ունի 9 տարբերակ, որոնցից հիմնական են համարվում է երկուսը՝ heppy-End-ի բնօրինակ տարբերակը, որը լավ չի ընդունվել կինոքննադատների կողմից եւ ձախողվել է վարձույթում, եւ, այսպես կոչված, ռեժիսորական տարբերակը:
Վիդեոկասետների եւ ռեժիսորական տարբերակի թողարկման շնորհիվ ֆիլմը սկսեց գտնել իր հանդիսատեսին եւ ժամանակի ընթացքում ստացավ պաշտամունքային կինոյի կարգավիճակ, որը կարող է առաջ էր անցնել իր ժամանակից:
Այսօր ֆիլմն ընկալվում է որպես հանդիսատեսի հարց ինքն իրեն ՝ ո՞վ եմ ես։
Ֆիլմը շատ խորն է պատասխանում այս և նմանատիպ այլ հարցերի, օրինակ, եթե ես մարդ եմ, ապա ի՞նչն է ինձ մարդ դարձնում։
1993 թվականին ֆիլմը ներառվել է ԱՄՆ-ի ֆիլմերի ազգային ռեեստրում, իսկ The Guardian-ը այն անվանել է բոլոր ժամանակների լավագույն գիտաֆանտաստիկ ֆիլմ:
Ֆիլմը մեր ժամանակներում IMDb կայքում ունի 8.1 վարկանիշ, իսկ kinopoisk-ում՝ 7.7:
Նորայր Նազարյան
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է