«Ժառանգ80» նախագծի նկարահանման մեկնարկը տրված է

ՇոկTok. «Բուքմեյքերների գովազդ չեմ անի». Ռաֆո Համբարձումյանը` բլոգային կյանքի, տիկտոկերներին բլոկելու մասին

Ամերիաբանկի «Դարձիր փոփոխությունը» մրցույթի հաղթող թիմը ստացավ 3 մլն ՀՀ դրամ մրցանակ

ՇոկTok. Մագա Հարությունյանը` միլիոններ աշխատելու, սիրելիից բաժանվելու եւ Քինգ Ռուզիի հետ կոնֆլիկտի մասին

ՇոկTok. Անյա Սահակյանը` տղամարդու վրա ձեռք բարձրացնելու, ոստիկանություն ընկնելու, բաց տեսարաններում նկարահանվելու մասին

«Նոյը եւ՛ ինձ է նման, եւ՛ ամուսնուս». Լյուսի

ՇոկTok. «Իմ բոլոր ուզողները հիմնականում «ճիշտ աբրած տղերք են»». Ջուլիաննա Հարությունյան (julianna_loo_)

«Սիրո հասակ». մարտի 18-ից կմեկնարկի նոր հումորային նախագիծը

ՇոկTok. «Երբ ինձ հարցնում են, կուզեիր բոյով լինել, ասում եմ ոչ». Աստվածուհի (Ելենա Վարդերեսյան)

Նոր արկածներով եւ փորձություններով հումորային սիթքոմ. «Հյուրերն անցյալից»

«Սա մի սիրո պատմություն է». Արամեի «Շատ սիրունա» տեսահոլովակի backstage-ը

Ու՞մ բաժին կհասնի տունը. Սամսոնի՞ն, թե՞ Շավոյին. «Բլբուլյանները 2»-ի նկարահանումները կադրից դուրս

#ՇոկTOK․ Աշայվին՝ Սիրուշոյի հետ հանդիպելու ցանկության, տիկին Գրետայի հետ կոնֆլիկտի մասին եւ ոչ միայն

Ինչպես են ընթանում «Պոլլի» գեղարվեստական ֆիլմի նկարահանումները

H2Օ Emotional Exposition. Kivera Naynomis բրենդի ցուցադրությունը

«Ամեն տարի գարնանը». նոր հեռուստասերիալի դերասանական կազմն ու նկարահանումները

Ի՞նչ սպասել 2022 թվականից. աստղաբան Գուրգեն Հովհաննիսյանը՝ Կապույտ ջրային վագրի տարվա մասին

Ի՞նչ դիմահարդարմամբ դիմավորել 2022-ը՝ Կապույտ ջրային վագրի տարին. խորհուրդներ Ագա Քանքանյանից

«Այն պահին, երբ ամեն շարժումն իրեն ցավ էր պատճառում, սեղմեց ձեռքս եւ ասաց, որ ինձ անչափ սիրում է». Մարգան՝ իր մեծագույն կորստի, համարձակ կերպարի ու երազանքի մասին

12:08, 31 հուլիսի

Երգչուհի Մարգային (Մարգարիտա Օգանովա) հեռուստադիտողը բացահայտել է դեռ շատ վաղ հասակից. 13-14 տարեկանում նա մասնակցեց իր առաջին հեռուստատեսային նախագծին՝ «Իմ անունն է»-ին՝ ներկայանալով Մայլի Սայրուսի նմանակմամբ: Նախագիծը հաջողություն բերեց խանդավառ աղջկան, որը տարիներ անց վերադարձավ հայկական շոու-բիզնես՝ նոր անվամբ ու նոր ոճով:

NEWS.am STYLE-ի հետ զրույցում Մարգարիտան պատմել է՝ ինչու է երկար ժամանակ Ռուսաստանում բնակվելուց հետո որոշել վերադառնալ Հայաստան, ինչ ցավի միջով է անցել ու ինչպես է ստեղծել իր նոր կերպարը:

Երգչուհին երկար տարիներ անցկացրել է Մոսկվայում, սակայն ընտանիքում պատահած ողբերգությունը նրան ստիպել է վերադառնալ Հայաստան: Ինչպես ինքն է նշել՝ այնտեղ ամեն բան իրեն հիշեցնում էր իր մեծ կորստի մասին. երկու տարի առաջ քաղցկեղի հետեւանքով կյանքից հեռացավ Մարգարիտայի ավագ քույրը՝ Մարիամ Հակոբյանը, որը եւս հեռուստադիտողի շրջանում հայտնի է «Շանթ» հեռուստաընկերության «Իմ անունն է» նախագծին մասնակցությամբ, որտեղ նմանակում էր Նիկոլ Շերզինգերին: Մարիամը դարձել էր նախագծի տվյալ եթերաշրջանի հաղթողներից: Մարգան մինչ օրս դժվարանում է խոսել իր ցավի մասին, բայց մի բանում վստահ է՝ քույրն իրեն ուղեկցում է կյանքի ցանկացած փուլում.

«Չեմ ուզում խոսել ցավի մասին, այն առանց այդ էլ շատ է մեր կյանքում: Այդ ցավ կոչվածը միայն իմն ու իմ հարազատներինն է: Այդ ցավից հնարավոր չէ փախչել ու ոչ էլ՝ պետք է: Գուցե, կգա մի ժամանակ, երբ կկարողանամ խոսել այս մասին, բայց հիմա նախընտրում եմ լռել: Կասեմ միայն, որ Մարիամս լույս է, ու որպես լույս՝ ինձ միշտ ուղղորդելու է»,-նշեց նա:

«Բոլորն էլ ունենում են տարատեսակ կորուստներ՝ սիրելիի, ունեցվածքի, պաշտոնի, դիրքի, հեղինակության....եւ, ի վերջո, սեփական «ԵՍ»-ի: Երբ խոսքը մարդկային կորստի մասին է, դու հասկանում ես, որ այդ մարդուն փոխարինել չես կարող: Ամեն բան կարելի է  վերականգնել, բացի կորցրած մարդկային կյանքից: Կա երկու ճանապարհ` քայլել առաջ եւ փորձել  անցնել կյանքի ճամփան կենսուրախ, սիրով, հիշելով կորուստներիդ մասին ու գնահատելով քո կյանքում ներկա մյուս մարդկանց, կամ՝ անդադար նայել հետ՝ դրանով ցավ պատճառելով  քեզանից հեռացածներին, ովքեր քեզ համար հաստատ կնախընտրեին  հենց առաջին ուղին»:

Հիվանդանոցում գտնվելու ժամանակ Մարիամի վերջին ցանկություններից մեկն է եղել, որ կրտսեր քույրն իր գրած` «Солнце без тебя» երգը կատարի, ինչը Մարգան արդեն իրագործել է ու ներկայացրել տեսահոլովակով: Վերհիշելով Մարիամի հետ անցկացրած վերջին րոպեները՝ երգչուհին հավելեց.

«Նա  շրջվեց դեպի ինձ, ամուր սեղմեց ձեռքս եւ ասաց, որ ինձ անչափ սիրում է: Այն պահին, երբ ամեն շարժումն իրեն ցավ էր պատճառում.. Այդքանը... Ես էլ հիմա փորձում  եմ այդպես ապրել»:

Խոսելով իր ներկայիս գործունեության եւ բեմական անվան ընտրության մասին՝ Մարգարիտան նշեց, որ Մարգա անունն ընտրել են պրոդյուսերի՝ Գայանե Մանուկյանի հետ:

«Այն ինձ անչափ դուր եկավ եւ այնքան ներդաշնակ թվաց իմ կերպարի հետ, որ  հիմա շատ քչերն են ինձ իմ ամբողջական անունով դիմում»:

Երգչուհին խոստովանեց, որ կյանքի մի փուլում այլ մասնագիտություն էլ է փորձել ձեռք բերել, բայց երգը «հաղթել է».

«Տեղափոխվել էի Մոսկվա` լեզվագիտության ֆակուլտետում սովորելու նպատակով, սակայն երկար չդիմացա... Չէի հասկանում չսիրված մասնագիտություն ձեռք բերելու իմաստը: Զգում էի, որ զբաղեցրել եմ ինչ-որ մեկի տեղը, ով, գուցե, երազում է այդ մասին: Այդ ժամանակ ծնողներիս առանց տեղեկացնելու փոխեցի համալսարանս եւ ընդունվեցի  Ժամանակակից արվեստի ինստիտուտ` ջազային վոկալի բաժին: Բնական է, որ ծնողներիս համար դա անակնկալ էր, բայց պետք է սեփական անձի հետ անկեղծ լինել` հասկանալ, որ քո որոշումներն են կերտում կյանքը՝ քո կյանքը....»:

Երաժշտական գործունեությանը զուգահեռ՝ Մարգան աշխատում է նաեւ Երեւանի պետական կամերային թատրոնում, ասում է՝ թատրոնն իրեն անչափ հոգեհարազատ է.

«Կամերայինում  ներգրավվելու առաջարկն ընդունել եմ սիրով: Ուրախ եմ, որ այդ թատրոնի մի մասնիկն եմ եւ ցավում եմ, որ ժամանակի սղության պատճառով չեմ կարող ամբողջ կյանքս նվիրել թատրոնին, չնայած՝ շատ սիրում եմ նաեւ այդ բեմը: Կամերայինում շատ ջերմ մթնոլորտ է, եւ ես շատ ուրախ եմ այնտեղ ձեռք բերած իմ նոր ընկերների համար»:

Անդրադառնալով իր համարձակ ոճին ու կյանքում ու բեմում եղած տարբերություններին՝ Մարգան նշեց, որ ամեն պարագայում իր համար կարեւորն անկեղծությունն է.

«Ես անկղծ եմ, ես այն եմ, ինչ կամ, չեմ սիրում հատուկ վարքագիծ ոչ մի ասպարեզում` ո´չ կյանքում, ո´չ բեմում:  Եթե ցանկանում եմ մի բան անել, անում եմ եւ վերջ: Չեմ հետեւում հասարակության կողմից պարտադրված վարքագծի կանոններին, եթե դրանք դեմ են իմ աշխարհայացքին»:

Խոսելով իր երազած ապագայի մասին՝ երգչուհին նշեց՝ այն պայծառ է պատկերացնում. «Կուզեի ապրել անտառում` փոքրիկ տնակի մեջ, մեկուսացված, ամեն լուսաբացի շնչել մաքուր օդ եւ լսել թռչունների ձայնը՝ առանց օրս ծրագրելու.. Արթնանալ ու վայելել կյանքն ու կյանքի պարզ ու շիտակ բարիքները: Կյանքը շատ կարճ ակնթարթ է` բաղկացած բազում այլ ակնթարթներից, որոնք չեն կրկնվում: 

Երազում եմ երջանկացնել ինձ շրջապատող մարդկանց: Ուր էլ, որ լինեմ, ուզում եմ՝ կյանքս սիրով լի լինի, եւ ինքս էլ կարողանամ դառնալ այդ սիրո աղբյուրը»:

Իսկ նորությունների մասին Մարգան նախընտրեց պատմել այն ժամանակ, երբ դրանք «տեսանելի ու լսելի կլինեն»:

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Գագիկ Գրիգորյանի


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում







@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել
  • Հարցում
«Եվրատեսիլ 2019». ձեզ դո՞ւր է գալիս Սրբուկի մրցութային «Walking out» երգը
Այո
Ոչ