Հայտնի է, որ Մեգան Մարքլի հարաբերությունները հոր հետ դարձել են հատկապես լարված, երբ նախկին դերասանուհին դարձել է թագավորական ընտանիքի մի մասը: Եւ պարբերաբար նրա հարազատները մեղադրում են միմյանց ստի, կեղծավորության եւ շահարկման մեջ։ Նոր հարցազրույցում Թոմաս Մարքլը քննադատել է դստեր փոփոխությունները։
77-ամյա տղամարդը պնդում է, որ Սասեքսի դքսուհին «ստել է տարիներով» եւ որ դա արքայազն Հարիի ազդեցությունն էր: Թոմասը, որին մինչ օրս թույլ չեն տալիս տեսնել թոռներին, կատարել է խոստումը եւ ցնցող մեղադրանքներով հանդես է եկել GB News-ով:
Այն հարցին, թե արդյոք Մեգանը ստել է այս տարվա սկզբին Օփրայի հետ աղմկահարույց հարցազրույցի ժամանակ, նա պատասխանել է. «Նա ստել է: Նա տարիներ շարունակ ստել է»: Արքեպիսկոպոսի մասին սու՞տը։ Ինչպես կարելի է ասել․ «Մենք ամուսնացանք հարսանիքից երեք օր առաջ»: Նրա սուտն այնքան ակնհայտ է։ Ես չգիտեմ՝ ինչու է նա ասում դա։
Թոմասի խոսքերով, Մեգանի ենթադրյալ վարքագիծը նոր բան էր իր համար. նա պնդում է, որ ամուսնուն հանդիպելուց առաջ Մեգանը չի կարողացել խաբել: Թոմասը հայտատարել է. «Դա տեղի է ունենում Հարիի հետ հանդիպումից հետո։ Նա է ազդել դրա վրա»։
Թոմասը նշել է. «Մեգանն ու Հարին հարձակվում են։ Նրա 95-ամյա տատիկի վրա «հարձակումն» աններելի է։ Ինձ անհարմար եմ զգում, որ նրանք անում են դա, քանի որ մի քանի տարի առաջ նրանք ինձ խնդրել էին «երբեք չխոսել մամուլի հետ», իսկ հիմա իրենք են մասնակցում Օփրայի շոուին»։
Մեգանի հայրը պնդում է, որ զույգի հետ չի շփվել այն ժամանակից ի վեր, երբ հիվանդության պատճառով չի մասնակցել նրանց հարսանիքին․ «Ես պառկած էի հիվանդանոցում, խոսում էի նրանց հետ, ասում էի, որ չեմ կարող գալ հարսանիքին, եւ այդ ժամանակից ի վեր նրանք ինձ հետ չեն խոսում։ Եթե ձեր ծնողը հիվանդանոցում լիներ, միթե չէիք անհանգստանա, նույնիսկ եթե դուք զայրացած եք նրա վրա: Արդյոք դուք չէիք մտածի նա կապրի, թե կմահանա։ Աղջիկս շատ ավելի առատաձեռն եւ սիրող էր, քան հիմա։ Ես չգիտեմ, թե արդյոք այս ամենի ետեւում նա է կանգնած, սակայն ես իսկապես կարծում եմ, որ Հարին եւ նրա ընկերներից ոմանք փոխել են դստերս։ Ես սիրում եմ իմ աղջկան, բայց միշտ չէ, որ հավանություն եմ տալիս այն ամենին, ինչ նրանք անում են»:
Աղբյուրը՝ Peopletalk.ru
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն