Նախօրեին արեւմտյան ԶԼՄ-ները հայտնել էին, որ Քայլի Ջեները եւ Թրեւիս Սքոթը սպասում են երկրորդ երեխային։ Զույգը դեռեւս չի մեկնաբանել այս լուրը, բայց երկրպագուները, ովքեր երկար ժամանակ սպասում էին նրանց վերամիավորմանը, արդեն գուշակություններ են անում, թե ով կծնվի: Թվում է, թե երկրորդ հղիության հետ աստղերի փոխհարաբերությունները պետք է կարգավորվեին, սակայն զույգին մոտ աղբյուրը հայտնում է, որ չնայած Քայլի կարգավիճակին՝ նրանք միասին չեն։
Քայլի Ջեները եւ Թրեւիս Սքոթն այս տարվա մայիսին հաստատել են իրենց վերամիավորման մասին լուրերը, երբ գորգուղի դուրս եկան իրենց 3-ամյա դստեր՝ Սթորմիի հետ: Ճիշտ է, ավելի ուշ պարզվել է, որ աստղերը հանուն իրենց ընդհանուր երեխայի դաստիարակության համաձայնել են, որ նրանք երկուսն էլ ազատ հարաբերությունների մեջ կլինեն։ Եվ նույնիսկ հիմա, չնայած Քայլի երկրորդ հղիությանը, զույգը չի վերադառնում ավանդական հարաբերություններին:
«Քայլին եւ Թրեւիսը պաշտոնապես միասին չեն, չնայած նրան, որ նրանք եւս մեկ երեխայի են սպասում», - հայտնել է Քայլիին մոտ կանգնած աղբյուրը Hollywood Life պարբերականին: «Փոխարենը նրանց միջեւ հատուկ կապ կա։ Նրանք փորձել էին հղիանալ գրեթե մեկ տարի, եթե ոչ ավել», - հավելել է նա։
Իսկ ահա մեկ այլ աղբյուր հավելել է, որ Ջեների համար կարեւոր էր, որ «Սթորմին հարազատ եղբայրներ եւ քույրեր ունենար»։ «Քայլին դեռ հույս ունի, որ մի օր Թրեւիսի հետ ամեն ինչ կկարգավորվի։ Նա սիրահարված է նրան եւ ցանկանում է համատեղ ապագա ունենալ։ Շուտով նա կհանգստանա, եւ նրանք միասին կլինեն», - HL-ին ասել է երկրորդ աղբյուրը:
Աղբյուրը՝ PeopleTalk
Լուսանկարները՝ GettyImages/Instagram
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն