Ամերիկացի ռեփեր Քանյե Ուեսթը խոսել է Infinity G8ds ապրանքանիշի դիզայների հետ հնարավոր համագործակցության մասին, իսկ հետո, ինչպես պարզվել է, յուրացրել է նրա լոգոտիպը: Այս մասին հայտնել է Insider-ը։
Ավելի վաղ ռեփերը թողարկել էր Donda ալբոմը՝ նախապես կազմակերպելով թրեքերի չորս լսումներ։ Ատլանտայի Mercedes-Benz մարզադաշտում տեղի ունեցած համերգներից մեկի ժամանակ կատարողը վաճառել է 100 դոլար արժողությամբ մերչ-լոնգսլիվները։ Հագուստի վրա տեղ են գտել նոր ալբոմի անվանումը, համերգի ամսաթիվը եւ Դավթի աստղի խորհրդանիշը։
Infinity G8ds-ի կրեատիվ տնօրեն Ռենդի Դոքինզը հայտարարել է, որ ռեփերն իրենից տարբերանշանի էսքիզ է գողացել՝ մի փոքր փոխելով նկարը. ռեփերի լոնգսլիվներում անսահմանության նշան չկա: Դիզայների խոսքով՝ հուլիսի սկզբին կատարողի անձնական խոհարար Ուիլի Ուոլեսը խնդրել է նամականիշի մի քանի բան ուղարկել Ուեսթին ցուցադրելու համար: Դրանից հետո նա կապ է հաստատել ռեփերի հետ եւ վերջինս նրան հրավիրել է հանդիպման։
«Մենք շփվել ենք որոշակի թեմաների շուրջ, նա պարզապես հարցուփորձ է արել մեր արտադրության մասին։ Քանյեն ասել է, որ կցանկանար մեզ հետ ընդհանուր բիզնես ունենալ, եւ հանդիպման ավարտին խոստացել է կապվել ինձ հետ՝ քննարկելու հետագա համագործակցության մանրամասները, բայց այդպես էլ չի զանգահարել», - պատմել է Դոքինզը։ «Մի քանի օր անց ես տեսա, որ մեր լոգոտիպը տպագրվել է նրա մերչի վրա»:
Infinity G8ds-ի թիմը քննադատել է Ուեսթի արարքը՝ հրապարակելով սոցցանցերում մերկացնող գրառումները, որից հետո նրանց հետ կապվել է ռեփերի մենեջերը։ Ճիշտ է, առայժմ իրավիճակը ոչ մի կերպ չի լուծվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
20:05, 5 մայիսի
Երեւանյան շաուրման. տեղական սիրված եւ քիչ հայտնի վայրերը19:26, 5 մայիսի
«Լադանիվա»-ն՝ «Եվրատեսիլ 2024»-ի բացման պաշտոնական արարողությանը19:13, 5 մայիսի
Ինչպես շունը ձեռք բերեց իր տիրոջը, կամ «Արթուր, դու թագավոր ես» ժապավենը18:33, 5 մայիսի
Տարօրինակ կանոններ, որոնց պետք է հետեւեն Met Gala-ի մասնակիցները16:18, 5 մայիսի
Լորեն Սանչեսին Met Gala-ի համար հանդերձանք ընտրելիս կօգնի հենց ինքը՝ Աննա Վինտուրը14:02, 5 մայիսի
Ջենիֆեր Լոպեսն իրեն «չհասկացված» է զգում՝ ինստագրամհան ատելության պատճառով12:15, 5 մայիսի
Շերոն Սթոունի որդին գնում է մոր՝ դերասանական հետքերով11:39, 5 մայիսի
«ԴԴՏ» կուլտային խմբի մեծ համերգը՝ Երեւանում10:30, 5 մայիսի
Մադոննան կրքոտ համբուրել է պարուհուն՝ Բրազիլիայում իր Celebration շրջագայության փորձի ժամանակ09:00, 5 մայիսի
ՄԱՅԻՍԻ 5-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:20, 4 մայիսի
Գուրգեն Դաբաղյանի 3-ամյա դուստրը եւս միացել է TikTok-ում ամենատարածված հնդկական թրենդին (VIDEO)19:30, 4 մայիսի
Հարաբերությունների խորհրդատուն բացահայտել է երկու բան, որոնք կանայք երբեք չպետք է անեն