«Walt Disney» ընկերության 2021թ․-ի ֆիլմերը նախքան սթրիմինգային հարթակներում հայտնվելը կինոթատրոնների էկրաններ կբարձրանան, հայտնում է Reuters-ը։
Կախարդական տան մասին «Էնկանտո» մյուզիքլը կցուցադրվի կիոնթատրաններում, ինչից հետո կտեղափոխվի «Disney+» սթրիմինգային հարթակ։ Disney-ի մյուս բոլոր պրեմիերաները, այդ թվում Marvel-ի «Հավերժները» ֆիլմը նվազագույնը 45 օր կցուցադրվեն բացառապես կինոթատրոններում։
Հայտնի չէ, թե ինչն է ազդել ընկերության որոշման վրա՝ «Շան Չին և 10 մատանիների լեգենդը» ֆիլմի թողարկումը, որն առաջին հանգստյան օրերի ընթացքում գրեթե 100 միլիոն դոլար է հավաքել կամ Սքարլեթ Յոհանսոնի հետ կապված սկանդալը, որը Disney-ի դեմ դատական հայց է ներկայացրել։ «Սեւ այրու» դերասանուհին դատարան է դիմել այն պատճառով, որ ընկերությունը որոշել է ֆիլմը տեղադրել իր սթրիմիմգային հարթակում կինոթատրոնում վարձույթի ընթացքում․ Սքարլեթի խոսքով՝ ինքը 50 միլիոն դոլար է կորցրել։
Ի դեպ, այդ ժամանակ «Disney» ընկերությունը դերասանուհուն մեղադրել է ստելու համար եւ նշել, որ նա հակառակը, 20 միլիոն փոխհատուցում է ստացել, իսկ դերասանուհու հայցը, նրանց կարծիքով, անտեղին է աշխարհում ստեղծված համաճարակաբանական իրավիճակի պատճառով։
Աղբյուրը՝ Peopletalk
Լուսանկարը՝ Disney/Marvel
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:23, 29 ապրիլի
Lamborghini-ն ներկայացրել է առաջին հիբրիդային սուպեր SUV Urus SE-ն22:48, 29 ապրիլի
Հանուն սեքսի ճանապարհորդությունը 2024 թվականի թրենդն է21:24, 29 ապրիլի
Ջոան Աղաջանյան-Քուինը՝ Լոս Անջելեսի արտ-բեմի մուսա եւ հովանավոր20:35, 29 ապրիլի
Նիկոլ Քիդմանը Balenciaga-ի շքեղ ոսկեփայլ զգեստով19:31, 29 ապրիլի
«Եվրատեսիլ 2024»-ում Հայաստանը ներկայացնող «Լադանիվա»-ի առաջին փորձի առաջին կադրերը (ֆոտո)19:21, 29 ապրիլի
Ով կղեկավարի LVMH շքեղ կայսրությունը. Բեռնար Առնոն գնահատում է իր ժառանգներին16:34, 29 ապրիլի
Six Senses առողջարանային ցանցը Դուբայում կառուցում է աշխարհի ամենաբարձր բնակելի աշտարակը16:17, 29 ապրիլի
Հարգանքի տուրք Ազնավուրին․ բացվեց քանդակագործ Մկրտիչ Մազմանյանի ցուցահանդեսը15:16, 29 ապրիլի
Ժերար Դեպարդյեն կալանքի տակ է հայտնվել սեռական ոտնձգությունների մեղադրանքով14:26, 29 ապրիլի
Անգլիացու անպարկեշտ դաջվածքը զայրացրել է իսպանացի ոստիկաններին13:28, 29 ապրիլի
Լեգենդար դերասանուհի Շիրլի Մաքլեյնն իր 90-ամյակի առթիվ կիսվել է իր երկարակեցության գաղտնիքով12:34, 29 ապրիլի
Հարուստներն իրենց քմահաճույքներն ունեն. նյույորքցի միլիարդատիրոջ արտառոց հարսանիքը՝ Եգիպտոսի Մեծ բուրգերի մոտ