«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Դիետա՝ ցելյուլիտից ազատվելու համար

19:12, 19 սեպտեմբերի

Ցելյուլիտը ճարպ է, ուստի դիետայի հիմնական խնդիրն է ստիպել օրգանիզմը այրել ճարպերը։ Հետևաբար, դիետան պետք է կազմված լինի սպիտակույցներից և ածխաջրերից։ Բանն այն է, որ մեր օրգանիզմն այնպես է կառուցված, որ չի կարող քայքայել ճարպերն առանց ածխաջրերի, և առանց այս օրգանական նյութերի մենք չենք կարող հասնել ցանկալի արդյունքի։ Ուրիշ հարց է, որ դրանք գոյություն ունեն բարձր և ցածր գլիկեմիկական ցուցանիշներով: Մենք կօգտվենք երկրորդ տարբերակից, որոնք մեզ էներգիա կհաղորդեն դանդաղ և աստիճանաբար։  Եվ, իհարկե, կհամադրենք սպիտակույցների հետ։ Եվ այսպես դիետա՝ ցելյուլիտից ազատվելու համար․երեք օրվա սննդակարգ

1 օր
Նախաճաշ՝ կաթնաշոռ (100 գր), կանաչ խնձոր, առանց շաքարավազի կանաչ թեյ, կամ նարինջի հյութ
Ճաշ՝ հավի կրծքամիս (200 գր), թարմ կաղամբով աղցան, մեկ բաժակ հանքային ջուր՝ առանց գազի
Ետճաշիկ՝ մեկ բաժակ մածուն
Ընթրիք՝ եփած բրինձ առանց աղի (100 գր),նարինջ

2 օր
Նախաճաշ՝ մրգային աղցան բնական յոգուրտավ (250գր, մեկ բաժակ հյութ
Ճաշ՝ եփած ձուկ( 200 գր),վարունգով և լոլիկով աղցան (200գր․), կանաչ թեյ
Ետճաշիկ՝ 2կիվի  
Ընթրիք՝ ջրով եփած վարսակի շիլա, մեկ բուռ հատապտուղ, խնձոր

3 օր
Նախաճաշ՝ կաթ
Ճաշ՝ եփած լոբի (200 գր)՝ կանաչ ոլոռով կամ բրոկկոլիով (100 գր),բազուկով աղցան
Ետճաշիկ՝ մեկ բուռ ընկույզ կամ պիստակ
Ընթրիք՝ եփած ծովախեցգետին (200 գր․),կիտրոնի հյութով, 3-4 հատ սալորաչիր կամ ծիրանաչիր, կանաչ թեյ

Ի՞նչ անել հակացելյուլիտային դիետայից հետո

Ինչու՞ են սննդաբանները խորհուրդ տալիս անցկացնել այս դիետան ընդամենը երեք օր։ Որովհետև օրգանիզմը սկսում է հարմարվել դիետային և պաշտպանել իր ճարպային պաշարները այն դեպքի համար, եթե սննդի սահմանափակումները կշարունակվեն։ Այդ պատճառով է այն ուժասպառ անում մարմինը, իսկ մեզ դա հարկավոր չէ։ Ցելյուլիտն այրելու համար մենք երեքօրյա դիետա ենք պահում, իսկ հաջորդ շաբաթ ակտիվորեն պայքարում ենք <<նարնջի կեղևի>> դեմ՝ մերսումներով, շոգեբաղնիքներով, դիմակներով, սպորտդահլիճ հաճախելով:

Աղբյուրը՝ arabio.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search