«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Անմիջական շփում երկրպագուների հետ ու ամուսնության առաջարկություն` բեմում. Բաստայի համերգը` Երեւանում (ֆոտո/վիդեո)

12:04, 20 սեպտեմբերի

Ռուսաստանի ամենահայտնի ռեփերներից Բաստան առաջին անգամ մենահամերգ ունեցավ Երեւանում: Երգչի ու հայ երկրպագուների ջերմ ու անմիջական հանդիպումը կայացավ սեպտեմբերի 17-ին`Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի լի ու հյուրընկալ դահլիճում:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от Василий Вакуленко (@bastaakanoggano)

Բաստան հանդիսատեսին երկար սպասեցնել չտվեց ու բեմ բարձրանալու առաջին իսկ վայրկյանից հումորային ջերմ շփում սկսեց. կամ նա «ստիպում էր» չպարողներին չալարել ու շարժվել, կամ, օրինակ, տեսաուղերձով ողջունում համերգին ներկա հանդիսատեսի` հեռախոսի էկրանից այն կողմ գտնվող բարեկամներին, որոնք երգչի մենահամերգին պատրաստ էին «մասնակցել» թեկուզ տեսազանգի միջոցով:

Իր «պահանջներում» Բաստան խիստ չէր` գլխավոր նախապայմաններից էին ծափահարություններն ու բարձր տրամադրությունը. «Ուզում եմ այս համերգից ինձ հետ տանել լավագույն հուշերը. իսկ մենք ամեն բան կանենք, որ ամեն ինչ ձեր սրտով լինի»,-նշեց երգիչը:

Համերգի մեկնարկը Բաստան տվեց «Я смотрю на небо» երգով, որին հաջորդեցին «Мама», «Мои разбитые мечты», «Не болей», «Сансара», «Выпускной» եւ մյուս հիթերը, որոնց կատարման ողջ ընթացքում Բաստային ձայնակցում էր ամբողջ դահլիճը:

Երգիչն օգնեց նաեւ հայկական TikTok-ից հայտնի Անդո եւ Օվսի զույգին անմոռանալի դարձնել իրենց կյանքի կարեւորագույն օրերից մեկը: Բաստան բեմ հրավիրեց Անդրանիկին` նշեով, որ վերջինի տոմսը պատահականության սկզբունքով հաղթել է, իսկ Անդրանիկն օգտագործեց պահն ու հազարավոր հանդիսատեսի առաջ սիրելիին ամուսնության առաջարկություն արեց:

Посмотреть эту публикацию в Instagram

Публикация от SMM / Blogger / Journalist (@ovs_yan)

Օվսին, բնականաբար, չկարողացավ զսպել հուզմունքը, եւ, իհարկե, ընդունեց սիրելիի մատանին:

«Սիրո առաջարկությունն արվեց հայերենով, բայց որ լեզվով էլ ուզում ես դա արա, միեւնույն է բոլոր տղաների դեմքն ու ապրումերն այդ պահին նույնն են»,-կատակեց երգիչը:

Բաստայի համերգը, որը կազմակերպել էր Prime production-ը, տեւեց մոտ երկու ժամ. երգիչը կատարումներից մեկի ընթացքում հասցրեց, նույնիսկ, իջնել բեմից ու շրջել հանդիսատեսի մեջ: 

Սյունե Առաքելյան

Լուսանկարները՝ Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրի ֆեյբուքյան էջից


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում




Print  

  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search