Դերասանուհի Հասմիկ Խոջյանը նոր լուսանկար է հրապարակել, որի մեկնաբանություններում հետեւորդներին պատմել է իր մասին։
Instagram-յան էջում հրապարակված կադրերում երիտասարդ դերասանուհին ուսերի հատվածում բաց զգեստ է կրում։ Հասմիկը հավաքել է մազերն ու նախընտրել է արտահայտիչ դիմահարդարում։ «Ես պատկանում եմ էն տեսակ մարդկանց թվին, ովքեր լիարժեք են բոլոր իրավիճակներում, այսինքն՝ երբեք հարսանիք չեմ գնում ջինսով, խանութ չեմ գնում «տան հագուստով» և զբոսնելու չեմ գնում երեկոյան երկար «պոչիկով» հագուստով։ Միշտ եմ այսպիսին եղել՝ տեսակ է։
Փոքր ժամանակ տնից դուրս չէի գա, մինչև չսանրվեր խուճուճ մազերս (դե պատկերացրեք, թե ինչ ցավոտ էր)։ Ժամերով կարող էի նստել, որ Մամաս մազերս սարքեր ու հենց ցավեցնում էր, հիշում էի, որ գեղեցկությունը զոհեր է պահանջում։ Բայց հիմա այդպես չեմ մտածում։ Կարծում եմ, որ գեղեցկությունը վայելել է պահանջում։ Պետք է լինել լիարժեք բոլոր իրավիճակներում ու վայելել անձնական ներքին ու արտաքին գեղեցկությունը»,- գրել է նա։
Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին վարդագույն շապիկ էր կրում ու նուրբ վզնոց։ Հասմիկն արձակել էր մազերն ու բնական կերպարում էր․ դերասանուհին շպարված չէր։ «Սա ես եմ՝ առանց մեյքափի եւ առանց ֆիլտրի։ Ի՞նչ կաես»,- գրել էր նա։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:22, 26 ապրիլի
Ամենաթանկարժեք զգեստները, որոնք աճուրդի են հանվել ռեկորդային գումարներով22:34, 26 ապրիլի
Դավաճանություն՝ քնած ժամանակ. ի՞նչ են նշանակում անհավատարմության մասին երազները21:16, 26 ապրիլի
Burj Al Arab-ը եւ Atlantis, The Palm-ը համարվել են աշխարհի «ամենաինստագրամյան» հյուրանոցները20:15, 26 ապրիլի
Տիտանիկի ամենահարուստ ուղեւորի մարմնից հայտնաբերված գրպանի ոսկե ժամացույցն աճուրդի է հանվել19:23, 26 ապրիլի
Montegrappa-ի նոր գրիչը նվիրված է Ֆրանկենշտեյնին16:21, 26 ապրիլի
Մայամիի սեքսի թանգարանում բացվել է Հաջիմե Սորայամայի Desire Machines ցուցահանդեսը15:19, 26 ապրիլի
Սուպերմոդել Ժիզել Բունդխենը ոստիկանի հետ զրույցի ժամանակ արտասվել է14:11, 26 ապրիլի
Ջիմմի Քիմելը ծաղրել է Քանյե Ուեսթի՝ պոռնո հարթակ բացելու ծրագրերը13:31, 26 ապրիլի
Քանյե Ուեսթի նախկին ընկերուհին՝ Ջուլիա Ֆոքսը, խոստովանել է, որ ռեփերի հետ իր սիրավեպն իր բերանում «թթու հետհամ» է թողել12:20, 26 ապրիլի
Քայլի Ջենները հղի չէ Թիմոթի Շալամեից՝ չնայած սոցիալական ցանցերում տարածված լուրերին11:16, 26 ապրիլի
Սալմա Հայեկը կիսվել է իր եւ Ֆրանսուա-Անրի Պինոյի հարսանիքի ֆոտոշարքով10:18, 26 ապրիլի
Քիմ Քարդաշյանը խոստովանել է, որ չի դիտել իր մասնակցությամբ «Ամերիկյան սարսափ պատմություն»-ը