«Սրտի վալետ». նոր հումորային սիթքոմի մանրամասները. BACKSTAGE

Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի առաջին տանգոն

Գեևորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին

Աներեւակայելի էմոցիաներ. Համասյանի համերգը Խուստուփ լեռան լանջին

Տիհանա Vibes. Ո՞րն է ամուսնության լավագույն տարիքը, եւ կարելի՞ է արդյոք դավաճանել

MOCT 5. Անդերգրաունդ կյանքը Հայաստանում

«Armflix»-ի «Տանդեմ» սերիալի առաջին 3 սերիաների ցուցադրությունը, կարմիր գորգն ու հայտնի հյուրերը (VIDEO)

Անդրեյ Մակարեւիչ. «Ինտերնետը շատ շուտ է հասել մարդկությանը»

Գուշակիր գույնը, ստացիր ծաղկեփունջ. մեկ օր՝ Մայիս Վարդանյանի հետ

Տիհանա Vibes Դավիթ Մանոյանի հետ. Իվետա Մուկուչյանի հետ տեսահոլովակի, Կասպերի եւ այլ թեմաների մասին

Տիհանա Vibes. ZatikArtFest-ի գույներն ու մարդիկ

Տիհանա vibes. Թվում է՝ պարզ հարցեր են, պարզվում է՝ ոչ այնքան

Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն». Ժաննա Լեւինան՝ Հայկոյի մասին

14:09, 29 սեպտեմբերի

Մահացել է հայ երգիչ եւ կոմպոզիտոր Հայկ Հակոբյանը, որը հայտնի է Հայկո կեղծանվամբ։ Արտիստի կորուստը ծանր է ընկերների համար։ Գարիկ Մարտիրոսյանի կինը՝ Ժաննա Լեւինան, եւս գրառում է կատարել երգչի մասին։

«Լուսավոր հիշատակ լուսավոր մարդուն»,- գրել է Լեւինան։

Նա նաեւ հրապարակել է Հայկոյի երգը, որ սիրում էր։ «Ցանկանում եմ ձեզ ծանոթացնել Հայկոյի հետ։ Նա Հայաստանի ամենահայտնի երգիչներից մեկն է։ Տաղանդավոր կոմպոզիտոր, երգիչ, համակրելի, բարի, խարիզմատիկ, լավ մարդ։ Հենց նա է առաջինն ինձ ծանոթացրել հայկական էստրադայի հետ, եւ դա հիանալի լրացում է դարձել Հայաստանի եւ  դրա տաղանդավոր, երաժշտական, պոետիկ մարդկանց հանդեպ իմ անսահման սիրուն։ Այսօր Հայկոն հեռացել է կյանից։ Դա մեծ վիշտ է բոլորի համար, ովքեր ճանաչում էին նրան ու սիրում։ Մեծ կորուստ ամբողջ Հայաստանի համար։ Հարազատներին ու մտերիմներին ուժ եմ մաղթում։ Հայկոն մշտապես մեր սրտերում կլինի»,- գրել է Ժաննա Լեւինան։

Հայաստանի Հանրապետության վաստակավոր արտիստը հոսպիտալացվել էր մի քանի օր առաջ։ Սիրված ու տաղանդավոր արտիստն առողջական խնդիրներ ուներ կորոնավիրուսի հետ կապված։

Հայկ Հակոբյանը 1996թ.-ին «Մոսկվա 96» երաժշտական փառատոնի ընթացքում զբաղեցրել է առաջին տեղը։ 1997թ.-ին դարձել է «Մեծ խնձոր» (Big Apple) նյույոքյան փառատոնի հաղթողը։ 1998թ.-ին Հայաստանում դարձել է «Այո» մրցույթի լավագույն հեղինակ-կատարող։ 2016թ․-ին արժանացել է Հայաստանի վաստակավոր արտիստի կոչման։

Երգիչը 2007թ.-ին «Anytime you need» երգով Հայաստանը ներկայացրել է «Եվրատեսիլ» երգի մրցույթում՝ զբաղեցնելով ութերորդ տեղը։


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել