Ռեփեր Քարդի Բին 29-ամյակն աղմկոտ երեկույթով նշել է Լոս Անջելեսում, ուր հրավիրել էր մտերիմներին եւ հանրաճանաչ ընկերներին։ Աստղի ամուսինը՝ ռեփեր Offset-ը, որոշել է զարմացնել սիրելիին եւ մեծ անակնկալ է պատրաստել։
Քարդի Բին իր Ինստագրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որում ցուցադրել է ամուսնու նվերը՝ մի քանի լողավազան եւ վեց ննջասենյակ ունեցող շքեղ առանձնատուն։ Քարդին խոստովանել է, որ ժամանակ առ ժամանակ ամուսնուն ասել է անշարժ գույքի տեսքով ներդրում կատարելու ցանկության մասին։ Սակայն նրան թվացել է, թե Offset-ը համաձայն չէ այդ գաղափարի հետ եւ ցանկանում է այլ ներդրում կատարել։
View this post on Instagram
«Չեմ կարողանում հավատալ սրան։ Նախ, ես այնքան երջանիկ եմ, որ դու իսկապես լսել ես ու ոչ թե պարզապես ժպտացել ու գլխով արել, որ ես դադարեի խոսել։ Երկրորդ, դու չես կարծել, որ իմ ներդրումային գաղափարները վատն են։ Երրորդ, ես ուրախ եմ, որ դու օգնություն ես խնդրել հորիցս։ Դու, իմ հայրն ու փոքրիկն իմ կյանքի ամենակարեւոր տղամարդիկ եք»,- նշել է երգչուհին։
Offset-ը եւս ջերմ խոսքեր չի խնայել։ Նա հրապարակային շնորհավորել է կնոջն ու իր էջում նրան սեր խոստովանել։
Լուսանկարը՝ Getty Images
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:11, 10 մայիսի
Ինչպես անզգամին տարբերել հոգեգարից. գիտնականները գտել են պատասխանը21:22, 10 մայիսի
Նյու Յորքը աշխարհի ամենահարուստ քաղաքն է20:29, 10 մայիսի
Ջորջ Քլունին երկրպագուներին խոստովանել է, որ իրեն «ծեր» է զգում19:19, 10 մայիսի
Ջոն Մալկովիչը կհամալրի Marvel-ի կինոտիեզերքը՝ հանդես գալով «Ֆանտաստիկ քառյակի» նոր ֆիլմում16:17, 10 մայիսի
Էլիզաբեթ Թեյլորի մասին վավերագրական ֆիլմը, որը կցուցադրի աստղի՝ նախկինում չհրապարակված արխիվները, կթողարկվի այս ամառ15:38, 10 մայիսի
Քլոե Քարդաշյանը խոստովանել է, որ ստիպել է Տրիստան Թոմփսոնին հայրության մի քանի թեստ հանձնել իրենց որդու՝ Թաթումի ծնվելուց հետո14:55, 10 մայիսի
Անջելինա Ջոլին երեխաներին հորդորել է «խուսափել» իրենց հորից՝ Բրեդ Փիթից14:17, 10 մայիսի
Ջենիֆեր Լոպեսը վերադարձնում է 90-ականների ոճը13:23, 10 մայիսի
Քենդալ Ջենները խոստովանել է, որ «դժվար երկու ամիս» է անցկացրել12:05, 10 մայիսի
«Ձեր մտքով անցե՞լ է, որ այստեղ լինելով վտանգ եք ներկայացնում այլ մասնակիցների եւ հանրության համար». լրագրողը՝ Իսրայելի ներկայացուցչին11:16, 10 մայիսի
Էնդի Սերկիսը վերադառնում է «Մատանիների տիրակալի» տիեզերք10:20, 10 մայիսի
Հեյլի Բիբերը հղի է