Հաջորդ տարվա ամռանը ռեժիսոր Սարիկ Անդրեասյանը ձեռնամուխ կլինի օդաչու, Ռուսաստանի հերոս Դամիր Յուսուպովի մասին ֆիլմի նկարահանումներին: 2019 թվականի օգոստոսին Դամիր Յուսուպովը օդաչու Գեորգի Մուրզինի հետ միասին «Ուրալյան ավիաուղիներ» ավիաընկերության Airbus A321 ինքնաթիռը շտապ իջեցրել է եգիպտացորենի դաշտում՝ ճայերի երամի պատճառով:
«Հենց այս հրաշալի մարդու, նրա հերոսության ու կյանքի մասին մենք ֆիլմ կնկարահանենք հաջորդ ամռանը։ Կսպասենք, թե երբ է հասնում եգիպտացորենը եւ հասունանում սցենարը, որը գրում է Ալեքսեյ Գրավիցկին: Իմ ուսանողուհին կլինի ֆիլմի պրոդյուսերը մեզ հետ միասին, քանի որ նա ինձ ծանոթացրեց Դամիրի հետ եւ սկսեց այս հաճելի գործընթացը: Վստահ եմ, որ մենք կանենք ոգին բարձրացնող ֆիլմ, որում տեղ կգտնվի սիրո, բարության, կյանքի ու հույսի համար։ Ինչպես ասել է բորտուղեկցորդ Դմիտրի Իվլիցկին․ «Գնում ենք ավելի աջ, արեւի ուղղությամբ՝ եգիպտացորենի շարքեր: Մաղթում ենք մեզ հաջողություն»,- լուսանկարը մակագրել է ռեժիսորը։
Ինքնաթիռը թռչունների հետ բախվել է Սիմֆերոպոլ քաղաքի Ժուկովսկի օդանավակայանից թռիչքից մի քանի վայրկյան անց, ինչի հետեւանքով ճայերի մարմնները խոցել են օդանավի երկու շարժիչները: Օդաչուները չաշխատող շարժիչներով, վառելիքի լի բաքերով օդանավն իջեցրել են եգիպտացորենի դաշտում։ Օդանավում եղել է 226 ուղեւոր եւ անձնակազմի 7 անդամ, բոլորը ողջ են մնացել։ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը Դամիր Յուսուպովին եւ Գեորգի Մուրզինին շնորհել է «Ռուսաստանի հերոս» կոչումը, իսկ անձնակազմի մյուս անդամները պարգեւատրվել են «Արիության շքանշանով»: Ընդ որում, միջադեպը մինչ օրս չի հետաքննվել։
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
16:23, 20 մայիսի
BMW-ն եւ Նաոմի Քեմփբելը ներկայացրել են յուրօրինակ ամենագնաց, որը ոգեշնչված է սուպերմոդելից15:58, 20 մայիսի
FX-ը եւ Hulu-ն պաշտոնապես հայտարարել են «Սյոգուն»-ի երկրորդ եւ երրորդ եթերաշրջանների մասին15:18, 20 մայիսի
Jacob & Co.-ն ներկայացնում է «Ring of Fire» հազվագյուտ ժամացույցը14:21, 20 մայիսի
Դեւիդ Բեքհեմը տղամարդկանց հագուստի հավաքածուներ կստեղծի Hugo Boss-ի համար13:22, 20 մայիսի
Դեմի Մուրն ապշեցրել է իր էքստրավագանտ զգեստով12:18, 20 մայիսի
Քեւին Քոսթների ֆիլմը Կաննում 10 րոպեանոց հոտնկայս ծափահարությունների է արժանացել11:08, 20 մայիսի
«Ես, իսկապես, զղջում եմ»․ Շոն «Դիդի» Քոմբսն առաջին անգամ խոսել է համացանցում տարածված տեսանյութի մասին, որում նա ծեծում է նախկին ընկերուհուն10:17, 20 մայիսի
Նիկոլայ Նոսկովի առողջական վիճակը կտրուկ վատացել է09:00, 20 մայիսի
ՄԱՅԻՍԻ 20-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ20:21, 19 մայիսի
Ինչո՞ւ է Մեգան Մարքլը թաքցնում ոտքերը. ոճաբանը բացատրում է19:24, 19 մայիսի
«Եվրատեսիլ 2024»-ում Նիդերլանդների մասնակցը հունիսի սկզբին կարող է հայտնվել Շվեդիայի դատարանում16:04, 19 մայիսի
Բեն Աֆլեքին առաջին անգամ տեսել են առանց ամուսնական մատանու