Հայաստան է վերադառնում հանրաճանաչ սաքսոֆոնահար Ֆեդերիկո Մոնդելչին (Իտալիա): Հոկտեմբերի 26-ին` ժամը 19:30-ին, Արամ Խաչատրյան համերգասրահում կանցկացվի յուրահատուկ համերգ՝ նվիրված Շառլ Ազնավուրին եւ Միքայել Թարիվերդիեւին։
Համերգին ելույթ կունենա Հայաստանի պետական կամերային նվագախումբը (գեղարվեստական ղեկավար եւ գլխավոր դիրիժոր՝ Վահան Մարտիրոսյան):
Որպես դիրիժոր հանդես կգա Հարություն Արզումանյանը, որպես մենակատար՝ Ֆեդերիկո Մոնդելչին։ Համերգային ծրագրում Շառլ Ազնավուրի եւ Միքայել Թարիվերդիևի ստեղծագործությունների նոր մշակումներն են։
Ֆեդերիկո Մոնդելչիի յուրաքանչյուր ելույթ սպասված է Հայաստանում։ Սաքսոֆոնահարն առաջին անգամ չէ ելույթ ունենում մեր երկրում։ Մշտապես խոստովանում է՝ հայ հանդիսատեսը հիանալի է, իսկ Հայաստանի պետական կամերային նվագախմբի հետ համագործակցությունը հիանալի բնորոշում։ Ամեն անգամ մեր երկրից մեկնելիս փաստում է՝ Հայաստան վերադառնալու մեծ ցանկություն ունի:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:44, 19 մայիսի
«Տիկնիկ»․ Շողեր Թովմասյանի գրավիչ կերպարը23:06, 19 մայիսի
Ռիհաննան եւ A$AP Rocky-ն ծնողներ են դարձել22:43, 19 մայիսի
«Սիրունիկ»․ Լիլուի «street style»-ը Կալիֆոռնիայից22:12, 19 մայիսի
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու կյանքի մասին կոմիքս է թողարկվել21:45, 19 մայիսի
«Գեղեցիկ աղջիկ»․ Էլեն Ասատրյանի լուսանկարը21:12, 19 մայիսի
Ինչպես հիշել ընթերցված տեղեկատվությունը20:45, 19 մայիսի
«Սերս ու ես»․ Աննա Թովմասյանի ու Արամեի ջերմ լուսանկարը20:11, 19 մայիսի
Կարա Դելեւինը 15 միլիոն դոլարով գնել է հեռուստահաղորդավար Ջիմի Ֆելոնի բնակարանը19:43, 19 մայիսի
Մարի Կրայմբրերին պատմել է, թե ինչու են ինքն ու Դավա Մանուկյանը թաքցնում հարաբերությունները19:13, 19 մայիսի
«Սիրում եմ կյանքը»․ Աննա Դովլաթյան (ֆոտո)18:43, 19 մայիսի
«Իմ հարստություն»․ Արմեն Պետրոսյանն ընտանեկան հանգստից ջերմ լուսանկար է հրապարակել18:29, 19 մայիսի
Սառա Ջեսիկա Փարքերը հայտարարել է, որ բռնության վերաբերյալ մեղադրանքներից հետո չի խոսել Քրիս Նոտի հետ