Երբևէ ասե՞լ եք «Ես քեզ սիրում եմ»՝ իրականում այդպես չզգալով

«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Ասույթներ սիրո եւ հարաբերությունների մասին

21:12, 20 հոկտեմբերի

Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում ասույթներ սիրո եւ հարաբերությունների մասին։

Շագանակագույն աչքեր ունեցող մարդիկ շատ նուրբ էակներ են։ Նրանք միշտ անկեղծորեն են սիրում իրենց ընտրյալին եւ հավատարիմ են նրան։

Անտարբերությունը՝ նյարդային, իսկ հոգատարությունը՝ քնքնուշ է դարձնում կնոջը։ Ցանկացած տղամարդու կողքին իրեն արժանի կին է։

Տղամարդը պետք է հիշի, որ կինն անօգնական է եւ միշտ ամուսնու կարիք է զգում՝ նույնիսկ եթե նա շատ ուժեղ է թվում։

Տղամարդը պետք է լինի կնոջ մտքում, սրտում եւ հոգում, իսկ նրա կրունկի տակ պետք է լինի կրկնկատակը։

Իսկական տղամարդը ոչ թե խոսում, այլ գործում է։ Իսկ իսկական կինը ոչ թե սեր է խոստովանում, այլ հավատարմության եւ հնազանդության երդում տալիս։

Իսկական սիրո մեջ վերջակետ չի լինում։ Կարելի է բաժանվել, հիասթափվել, բայց ինչ պատճառներ էլ որ լինեն, իրական սերը միշտ զուգընկերների սրտում է։

Չեմ հասկանում դավաճաններին։ Եթե սիրում ես, դավաճանելու իմաստ չկա, իսկ եթե չես սիրում, ուրեմն նրա կողքին մնալու կարիք չկա։

Կարելի է գայթակղել կնոջը, որն ամուսին ունի։ Կարելի է գայթակղել կնոջը, որը սիրեկան ունի։ Բայց հնարավոր չէ գայթակղել մի կնոջ, որը ՍԻՐԵԼԻ ԷԱԿ ունի։ Նրան այլեւս ոչինչ պետք չէ։

Որքան էլ որ մարդը թերություններ ունենա, նա միշտ կատարյալ կլինի, եթե սիրված է։

Կինը ներում է, միայն երբ սիրում է։ Ուստի, մի չարաշահեք․․․

Իսկական աղջիկը ժպտում է բոլորին, ընկերություն անում ընտրյալների հետ, սիրում միայն մեկին։

Աշխարհում ամենաուժեղ զգացմուքը սերն է։ Հավատացեք դրան։ Միայն սերը կարող է սարեր շրջել։ Սիրեք միմյանց, եւ աշխարհը ավելի հրաշալի ու հիանալի կլինի։

Ավելի նախընտրելի է հանուն սիրելի էակի կորցնել հպարտությունը, քան հպարտության պատճառով կորցնել սիրած անձնավորությանը։

Կինը երբեք հստակ մշակված ծրագիր չունի․․․ նա միշտ անկանխատեսելի քայլերի է դիմում։

Ընտանիք կազմելու համար բավարար է միայն սիրել, իսկ ընտանիքը պահպանելու համար պետք է սովորել ներել ու հանդուրժել։


Աղբյուրը՝ Creu


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search