1․ Քո զգեստապահարանում բազմաթիվ նույնատիպ շորեր կան
Նույնիսկ եթե հագուստի որոշակի մոդելներ քեզ ավելի շատ են սազում, միեւնույն է, այդ տեսակի մեկ- երկու հագուստը բավական է։ Եթե քո զգեստապահարանում կա 10 նույնատիպ սպիտակ շապիկ, ապա զարմանալի չէ, որ դու արագ կհոգնես դրանցից։ Ձգտիր ավելի բազմազան լինել։
2․ Դու էքստրեմալ իրեր ես գնում
Տրամադրության ազդեցության տակ դու անընդհատ գնում ես կաշվե կարմիր մինի- կիսաշրջազգեստներ, վառ գույնի կարճափեշ զգեստներ ու արտառոց տակերով կոշիկ։ Այդ ամենը, իհարկե, վատ չէ, բայց վստա՞հ ես, որ նման բաներ հագնելու համարձակություն կունենաս։ Գնելով որեւէ իր՝ ձգտիր միանգամից պատկերացնել, թե երբ ու ինչ հանգամանքներում ես դու այն հագնելու ու ինչի հետ ես համադրելու։
3․ Դու չգիտես՝ ինչպես համադրել տարբեր հագուստները
Դու բազմաթիվ գեղեցիկ շորեր ունես, բայց չես կարողանում հագնել դրանք մի պարզ պատճառով՝ դրանց համադրությունը գեղեցիկ չի ստացվում։ Այդ մասին հագուստը գնելուց առաջ է պետք մտածել: Հերթական բլուզը գնելու փոխարեն ավելի նպատակահարմար է գնել կիսաշրջազգեստ, որը կսազի ձեր ունեցած բլուզներից մեկին։
4․ Դու հին հագուստը պահելու սովորություն ունես
Քո սիրելի ջինսե տաբատը, որը 10-րդ դասարանում ես հագել, գուցե դեռ վատ տեսք չունի, բայց այն վաղուց արդեն իր դարն ապրել է։ Մանավանդ, եթե դու դժվարությամբ ես «մտնում» դրա մեջ։ Ազատվի՛ր հին իրերից, տեղ ազատիր նոր հագուստի համար։
5․ Դու շատ քիչ դասական հագուստ ունես
Թրենդը թրենդ, բայց դասական հագուստ միշտ պետք է ունենալ։ Քո զգեստապահարանում անպայման պետք է լինեն հագուստի մի քանի բազային տեսակներ։ Վստահ եղիր, որ դրանք միշտ կիրառում կունենան։
Աղբյուրը՝ Creu
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
09:00, 23 ապրիլի
ԱՊՐԻԼԻ 23-Ի ՁԵՐ ՌՈՄԱՆՏԻԿ ՀՈՐՈՍԿՈՊԸ22:32, 22 ապրիլի
Ռիհաննայի Street Style-ը․ ընձառյուծի պրինտով մուշտակ եւ կաշվե մինի շրջազգեստ22:01, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանի եւ Քրիստինա Հովհաննիսյանի հարսանեկան առաջին տանգոն՝ Էրիկի կատարման ներքո (VIDEO)21:14, 22 ապրիլի
«Անհավանական» տեսանյութ, որտեղ պատկերված է գիտնականի եւ ութոտնուկի հաղորդակցությունը վայրի բնության մեջ19:56, 22 ապրիլի
Համշենական «Մելուսես» խումբը մայիսին համերգ կունենա Երեւանում19:22, 22 ապրիլի
Ասիայի ամենահարուստ մարդու էքստրավագանտ նվերներն իր ընտանիքին և ընկերներին17:12, 22 ապրիլի
Գեւորգ Մկրտչյանը և Քրիստինա Հովհաննիսյանը պսակադրվեցին17:05, 22 ապրիլի
ԴԴՏ-ի համերգը Երևանում՝ եվրոպական մակարդակի շոու16:25, 22 ապրիլի
Նյու Յորքի հայտնի Թայմս Սքվերում գրեթե 20 մ երկարությամբ հսկայական հոթ-դոգ կհայտնվի15:58, 22 ապրիլի
«Լադանիվա»-ից Ժակլինն ու Լուին Հայաստանում են. երգչուհու ծննդյան տարեդարձը, նրա կերպարով տիկնիկն ու ի՞նչ է լինելու «Եվրատեսիլի» բեմում15:33, 22 ապրիլի
Pagani հիպերքարը շրջում է Դուբայի հեղեղված փողոցներով14:20, 22 ապրիլի
Թեյլոր Սվիֆթի վերջին ալբոմը մեկ օրում վաճառվել է 1,6 միլիոն օրինակով