Ռուսաստանաբնակ երգչուհի Արծվիկը, որը հայտնի է միջազգային մրցութներում իր մասնակցությամբ, որոնց թվում է նաեւ «Եվրատեսիլ 2017»-ը, նոր երգ եւ հոլովակ է ներկայացրել: Երգը, որը կոչվում է «Снова во сне», հեղինակել է Խավա Իզմաիլովան, հոլովակի հեղինակը Վիկտոր Կոշեչկինն է:
Արծվիկը սեպտեմբերին Երեւանում էր. երգչուհին հասցրել էր լուսանկարվել NEWS.am STYLE-ի ֆոտոշարքում ու կիսվել իր նորություններով: «Եվրատեսիլ 2017»-ի հայ դեսպանը Հայաստան ժամանել էր հատուկ իր ծննդավայր Կապան քաղաքին նվիրված համերգին ելույթ ունենալու նպատակով.
«Մեծ ոգեւորությամբ ընդունեցի այնտեղ ելույթ ունենալու առաջարկը: Իհարկե, ցանկություն ունեմ ավելի մեծ համերգով ներկայանալու, ինչն առաջիկայում կաշխատեմ իրագործել: Շատ տպավորված եմ համերգից: Երբ մտա Կապան, սկսեցի լաց լինել, քանի որ տեսա շատ դրական փոփոխություններ: Քաղաքը շատ գեղեցիկ է: Ցանկություն առաջացավ մեր բնակարանը վերանորոգելու, որպեսզի այնտեղ ավելի հաճախ կարողանամ այսուհետ լինել: Ավելի վաղ էի ուզում այցելել Կապան, բայց պանդեմիան խախտեց ծրագրերս: Վերջին անգամ 8-9 տարի առաջ էի եղել իմ ծննդավայրում»,-նշել էր նա:
Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում
23:05, 1 մայիսի
Ինստասամկան պատմել է ֆիլերներից հետո առաջացած առողջական խնդիրների մասին22:31, 1 մայիսի
Երկար սեւ զգեստ, առատ աքսեսուարներ. «Միսս Աշխարհ Արմենիա 2021» Միրնա Բզդիգյանի նոր ֆոտոշարքը21:15, 1 մայիսի
Նրբակազմ Մալենան՝ նոր՝ «գունատ վարդագույն» կերպարում20:40, 1 մայիսի
Արհեստական ինտելեկտի նոր սահմանները. «Մահվան հաշվիչը» սարսափելի ճշգրտությամբ կանխատեսում է, թե որքան ժամանակ է ձեզ մնացել ապրելու19:19, 1 մայիսի
Wine Story. Գինու միտումներ 2024. ի՞նչ են խմելու գինու սիրահարները17:05, 1 մայիսի
«Հատուկ դասարան»-ից հայտնի Արաքսյա Խաչատրյանը սպասում է առաջնեկին16:12, 1 մայիսի
Franck Muller-ը եւ S.T. Dupont-ը ներկայացրել են Master Lighter կրակայրիչը15:27, 1 մայիսի
Իրինա Շեյքը մերկացել է Marc Jacobs-ի գովազդային արշավի համար14:05, 1 մայիսի
Դերասանուհի Ջուլիա Եղշատյանն ու ամուսինը սպասում են իրենց առաջնեկին13:16, 1 մայիսի
Թոմ Քրուզը «շոյված է» այն մտքից, որ Իրինա Շեյքը հետաքրքրված է իրենով, բայց այս «առաքելությունն անհնարին է»12:22, 1 մայիսի
«Հնդկական հարսանեկան դիմահարդարում»՝ նոր թրենդ Tiktok-ում եւ Instagram-ում. Գոհար Ավեստյանը ներկայացրել է իր տարբերակը11:57, 1 մայիսի
Դիտա ֆոն Թիզը ապացուցում է, որ ժամանակն իր հանդեպ անզոր է