Միխայիլ Շուֆուտինսկին ժամանեց Հայաստան

Տիհանա Vibes. Ընկերները, սեքսը, շաուրման. իսկ ձեզ ի՞նչն է երջանկացնում

Ի՞նչ ակնկալիքներ ունեն երեւանցիները «Եվրատեսիլում» Լադանիվայի մասնակցությունից

«Օսկար 2024». Լավագույնները, «ամենամերկը», հմայիչ Քենն ու մյուս հիշարժան պահերը

Տիհանա Vibes. Իսկ դուք պատրա՞ստ եք ձեր կնոջ համար այսպիսի «քննություն» հանձնել

«Մենչի վերջը» ստենդափի պրեմիերան, հայտնի հյուրերն ու գլխավոր «մեսիջը»

Տիհանա Vibes. մի քանի շոթ ու դեսից–դենից զրույց Վաչե Երիցյանի հետ

POP NEWS. Շաբաթվա իրադարձությունները` մեկ տողով

«Բարի օր»՝ տաքսիստ Հենդոյի հետ. Մհեր Մխիթարյանի հայտնի կերպարի մասին ֆիլմի պրեմիերան ու կարմիր գորգը

Տիհանա Vibes. Ո՞վ է Նեմրայում ամենաcute-ն ու ամենաsexy-ն

Տիհանա Vibes Արսեն Գրիգորյանի հետ. Ընկերուհի չունեմ, ժամանակ չունեմ

Տիհանա Vibes. Իսկ դուք կկարողանայի՞ք պատասխանել այս հարցերին

Pop NEWS. Շաբաթվա ամենաքննարկված իրադարձությունները

Սիրո տոնը՝ Սիրուշոյի հետ. բացառիկ կադրեր՝ երգչուհու համերգից, որի տոմսերն անմիջապես սպառվել էին

Տիհանա Vibes. փեսացուն հյուսիսից եւ Տրնդեզի խարույկի բոցերը

Kinodaran-ի՝ մեծ աղմուկ հանած «Սուրբը» սերիալը նոր իրականություն է սահմանում Հայաստանում

«2024-ին, վերջապես, կամուսնանանք». Գևորգ Մկրտչյան

«Վիշապի լեգենդը» շքեղ շոուով «Երեւան պարկում» բացվեց ընդարձակ սահադաշտը

Իդեալական կազմվածքի ոսկե կանոններ

18:21, 7 նոյեմբերի

Եվ այսպես, մտապահում ենք ու փորձում կիրառել այս պարզ կանոնները առօրյայում։

Անկասկած, որովայնի մկանների ակտիվ աշխատանքի շնորհիվ, այրվում է ավելորդ ճարպը, սակայն ավելի լավ արդյունքի կարելի է հասնել որովայնի մկանները կանոնավոր ձգելով, եւ հարթ որովայնը ապահովված է։ 

Իդեալական ոտքերը խելքահան են անում տղամարդուն։ Երազու՞մ  եք գեղեցիկ կոնքերի մասին։ Ամենօրյա վարժություններին ավելացրեք ոտքերով թափահարումներ, որոնք արագորեն և էֆեկտիվ կարող են ընդգծել ազդրագծերը՝ հաղորդելով նրանց անկրկնելի վայելչություն։

Եթե ցանկանում եք ձիգ մկաններ ունենալ (առանց ավելցուկի, ինչպես պրոֆեսիոնալ մարզիկների մոտ), մարզվեք շաբաթական երեք անգամից ոչ ավել։

Ցանկացած օրվա հրաշալի սկիզբ է  երկու բաժակ ջուրը, որին կարելի երկու շերտ կիտրոն ավելացնել։ Տասը րոպե անց խորհուրդ է տրվում  երկու գդալ ձիթայուղ խմել՝ այն կլրացնի օգտակար ճարպերի պաշարները օրգանիզմում։

Աշխատանքային օրվա հրաշալի սկիզբ է մեկ կանաչ խնձորը։ Այն օրգանիզմին օգտակար միկրոէլէմենտներ կպարգևի։

Տասը րոպե անց նախաճաշեք։ Սնունդը պետք է լիարժեք լինի, որպեսզի օրգանիզմը աշխատանքային օրվա մասին ազդանշան ստանա և կարողանա էներգիայով լի օր ապահովել։

Եվս մեկ կանոն՝ ուտելուց հետո ջուր մի խմեք առնվազն 40 րոպե։ Ջուրը դանդաղեցնում է մարսողությունը, ծանրության զգացողություն առաջացնում, մեծապես լայնացնում ստամոքսի պատերը։

Սնվեք հաճախ, սակայն փոքր չափաբաժիններով։ Նյութափոխանակության արագացման համար հարկավոր է սնվել հինգ անգամից ոչ պակաս։ Բացի այդ, խորհուրդ է տրվում սնվել նույն ժամանակահատվածում, ինչը օգնում է օրգանիզմին լավ աշխատանքը ապահովել։

Շոգեբաղնիքները չեն այրում ճարպը, այլև պարզապես դուրս են հանում ավելորդ հեղուկը։ Երկու ժամ անց այն կրկին վերադառնում է։

Երեկոյան վեցից հետո չսնվելը կարող եք մոռանալ։ Կարող եք սնվել քնելուց  3-4 ժամ առաջ։

Ժամը 16։00-ից հետո աշխատեք միայն սպիտակուցներով հարուստ մթերքներով սնվել, և հիշեք, որ օրվա երկրորդ կեսից ածխաջրերը ճարպի են վերածվում։

Կանոնավոր ցնցուղը՝ լավագույն դեղամիջոցն է բոլոր հիվանդությունների դեմ։ Այն լավացնում է արյան շրջանառությունը, հետևաբար արագացնում նյութափոխանակությունը, հարթեցնում ցելյուլիտը, լավացնում մաշկի գույնը։

Սնունդը դանդաղ ծամեք՝ մետաբոլիզմը արագացնելու համար չարժե արագ ծամել։ Սա ֆրանսուհիների սլացիկության գլխավոր գաղտնիքն է։ Հարկ է հիշել, որ հագենալու զգացողությունը միայն քսան րոպե անց է հասնում ուղեղ։ Եվ պատկերացրեք, թե որքան կարելի հասցնել ուտել այս  ժամանակահատվածում։

Սնվելու արարողությունը վերածեք տանջանքի՝ ուղիղ մեջքով նստեք, հրաժարվեք հեռուստացույցից, ամսագրերից, գրքերից, ձևավորեք սեղանը բոլոր կանոններին համաձայն, օգտագործեք սպասքի բոլոր անհրաժեշտ պարագաները։

Մարմնի կազմվածքի լավ պահպանման հարցում կօգնեն թռիչքներն ու կքանիստերը։

Մի մոռացեք մեկ բաժակ ջուր խմել յուրաքանչյուր  ժամը մեկ։ Ջրին կարող եք կիտրոն և անանուխ ավելացնել։ Հրաժարվեք սուրճից, ծխախոտից, ալկոհոլից, գազավորված ըմպելիքներից, ֆասթֆուդից, չիփսերից, մայոնեզից, երշիկից՝ սրանք հիմնական թշնամիներն են։

Հիշեք, որ ընկույզը և բուսայուղը օգտակար են միայն փոքր չափաբաժիններով։ Սրանք ամենաբարձր կալորեականություն ունեցող մթերքներն են։ Կարտոֆիլ կարող եք օգտագործել, սակայն ոչ տապակած։ Եթե ցանկությունը մեծ է , կարող եք ուտել եփած կարտոֆիլ կամ խյուս։

Հիշեք, որ և սպիտակ, և սև հացը պարունակում են կալորիաների նույն քանակը։ Սովորեք սնվել առանց հացի, կամ փոխարինեք այն տարեկանի հացով։

Թեյը խմեք սնունդն ընդունելուց հետո։ Բնականաբար այն պետք է առանց շաքարավազ լինի։ Փոխարինեք այն անուշահամ մեղրով։ Ամեն օր երկու բաժակ կանաչ թեյ օգտագործեք։ Այն հանգստացնում է և նպաստում օրգանիզմի բնական մաքրմանը։

Ահա և բոլոր կանոնները։

 

Աղբյուրը՝ Woman.ru


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Այս թեմայով



@NEWSam_STYLE

  • Արխիվ
Որոնել