«The Last Breath». Սևան Շահմիրյանը հանդիսատեսին է ներկայացնում իր երաժշտական աշխարհը

Լողազգեստով լուսանկարներ. ազատ ինքնարտահայտո՞ւմ, թե՞ չափի զգացում

Կարմիր խնձորը… Արդյո՞ք այն դեռ ակտուալ է

Տղամարդիկ ուժեղ չեն. դերասանուհի Մարի Գրիգորյան

Մեկնարկեց «Ոսկե ծիրան» Երևանի 23-րդ միջազգային կինոփառատոնը

Արսեն Ալբարյան․ բեմի լույսերի տակ՝ զգացմունքների, ընտրությունների ու անկեղծության մասին

Հրաժեշտ Արտիստին. Արտաշես Ալեքսանյանի հոգեհանգիստը՝ Կոնդի Սուրբ Հովհաննես եկեղեցում

Դերասան լինելու որոշումն եմ կայացրել՝ չնայած բոլորի դեմ կարծիքին. Հովհաննես Դիշչյան

Վահե Վայան. Ինչքան մարդիկ շատ են իմանում մարդու մասին, այնքան բարդ է դառնում ապրելը

Նիկոս Վերտիսը «ԱԿՎԱ ԲԻԼԴԻՆԳՍ» ընկերության հրավերով արդեն 3-րդ անգամ ելույթ կունենա Հայաստանում

Մալյան թատրոնի դերասանները՝ Թումանյանի «Հեքիաթներ» ներկայացման զվարճալի դեպքերի մասին

Մի երեկո Նեմրայի հետ․ զրույցներ և պատմություններ, որոնք մնում են երաժշտությունից հետո

Մեկ բաժակ ավել՝ հյուրի համար․ սուրճ, արվեստ և Գյումրվա ժպիտը «Վառեմ-Մարեմ»-ում

«Վառեմ-Մարեմ». Գյումրու ստեղծարար ոգին՝ արվեստի և հիշողությունների հանդիպման վայրում

Ինչպե՞ս եք վերաբերվում լողազգեստով լուսանկարներին

Վերջին զանգ․ արցունք, ծիծաղ ու հրաժեշտ մանկությանը

Ժամանակից շուտ մի՛ մեծացեք․ խորհուրդներ երիտասարդներին

Արժի, արդյոք, որ Հայաստանը շարունակի մասնակցել «Եվրատեսիլին»

Մադոննային խիստ քննադատել են մահացած Մերիլին Մոնրոյի կերպարով նկարահանելու համար (ֆոտո)

14:08, 30 հոկտեմբերի

Մադոննան շարունակում է ցնցել հանրությանը․ չցանկանալով բաժանվել համաշխարհային սեքս-խորհրդանիշի կարգավիճակից, փոփ-դիվան կրկին ու կրկին երկրպագուներին ցուցադրում է իր մերկ բարեմասնությունները: Երգչուհու յուրաքանչյուր արարք բուռն քննարկվում է սոցցանցերում։ Բայց այս անգամ արտիստուհին, կարծես, անցել է բոլոր սահմանները։ Նոր ու բուռն քննարկումների առիթ է հանդիսացել նրա նոր ֆոտոշարքը։ Մադոննան նկարահանվել է V Magazine ամսագրի համար՝ մահացած Մերիլին Մոնրոյի կերպարում։։

Լուսանկարները վերստեղծել են արտիստուհու ինքնասպանության տեսարանը․ ճմրթված սպիտակեղեն, դեղահաբերի տուփեր, մորթի, ադամանդներ, թափթփված թանկարժեք պայուսակներ։ Հենց այդ տեսքով են 1962 թվականի օգոստոսին քննիչները սեւ-սպիտակ ժապավենի վրա պատկերել հայտնի շիկահերի ննջասենյակը, որտեղ գտել են նրա անշնչացած մարմինը: Ըստ պաշտոնական վարկածի՝ Մերիլինն ինքնասպան է եղել՝ ընդունելով բարբիտուրատների մեծ չափաբաժին։

Հենց այդ տեսարանն էլ փորձել է վերստեղծել Մադոննան։ 63-ամյա երգչուհին նկարահանվել է գրեթե մերկ․ մերկ մարմնին նա կրում է ցանց զուգագուլպաներ, բարձրակրունկներ եւ ատլասե ձեռնոցներ։

Այն բանից հետո, երբ երգչուհին Instagram-ում կիսվել է ֆոտոշարքի կադրերով, նրան  դատապարտել են Մերիլինի մահվան մասին շահարկումների համար: Սոցցանցերում զայրույթի փոթորիկ է բարձրացել. Մադոննայի նկարահանումը, որում նա Մոնրոյի դիակն է պատկերում, գռեհիկ եւ անճաշակ են համարել:

«Կոպիտ եւ անտեղի», «Սրտխառնոց է առաջանում։ Սա հիմարություն է», «Տատիկը խելքը լրիվ է թռցրել», «Ինչ-որ մեկդ կանգնեցրեք Մադոննային», - սոցցանցերում գրում են օգտատերերը։

Աղբյուրը՝  Комсомольская правда


Հետևեք NEWS.am STYLE-ին Facebook-ում, Twitter-ում և Instagram-ում





  • Related News



@NEWSam_STYLE

  • Archive
Search